8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար անցկացվելու է «Սպարտակիադա» մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է ,Սպարտակիադաե մրցույթը:

ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին կկայանան ուսումնական հաստատություններում և համայնքներում, 3-րդ՝ մարզային փուլը՝ ապրիլին, մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ հանրապետական փուլն անցկացվելու է մայիս, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում:

,Սպարտակիադայիե ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

Բասկետբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ)։
Վոլեյբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):
Սեղանի թենիս. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Հնգամարտ. կրոսավազք (1000 մ տղաներ, 500 մ աղջիկներ), վազք (100 մ տղաներ, 60 մ աղջիկներ), հեռացատկ տեղից, գնդակի նետում հեռավորության վրա, ձգումներ պտտաձողից (տղաներ), հենում պառկած դրությունից (աղջիկներ): Մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Հրաձգություն. մրցումներն անցկացվում են օդամղիչ հրացանով 10 մետրից, 3 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով՝ հիմք ընդունելով Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 4 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Շախմատ (արագ). մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով (9 տուր): Յուրաքանչյուր խաղի տևողությունը` 10 րոպե, 5 վայրկյան հավելումով սկսած 1-ին քայլից (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Բազկամարտ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են բազկամարտի գործող կանոնների համաձայն՝ աջ ձեռքով, տղաները վեց քաշային կարգերով` մինչև 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և +70 կգ, իսկ աղջիկները չորս քաշային կարգերով` մինչև 45 կգ, 50 կգ, 55 կգ և +55 կգ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 6 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Ֆուտզալ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Մինի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, խաղի տևողությունը՝ 20 րոպե, 10 րոպե ընդմիջումով (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 1 ներկայացուցիչ):
Բաթմինթոն (տղա, աղջիկ). բաթմինթոնի մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բաթմինթոնի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Լողափնյա վոլեյբոլ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համապատասխան (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Աթլետիկա (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
Շաշկի. մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով 9 տուրից, վիճակահանությամբ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Հանդբոլ (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):
,Սպարտակիադայիե նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի անցկացմանն աջակցում են Հայաստանի մարզական ֆեդերացիաները, ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը: Կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը, ըստ փուլերի, կրում են`

1-ին փուլում՝ ուսումնական հաստատությունները,
2-րդ փուլում՝ Հայաստանի Հանրապետության համայնքները,
3-րդ փուլում՝ ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը,
միջմարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումների անցկացման անմիջական պատասխանատվությունը, ըստ մարզաձևերի, կրում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը:
Սպարտակիադայի 4-րդ՝ հանրապետական փուլում, ըստ մարզաձևերի, 1-3-րդ տեղերը գրաված թիմերը և մարզիկները կարժանանան հավաստագրերի, մեդալների, գավաթների և հուշանվերների, իսկ ընդհանուր թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան նաև դրամական պարգևներ:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է ,Սպորտլանդիաե մարզական մրցույթը:

Տպել
1501 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել