Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է, որ Հայաստանում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ ենթակա է քանդման։
Նախագիծը շրջանառության մեջ են դրել պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գեւորգյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գեւորգ Պապոյանը, Հայկ Սարգսյանը, Հովիկ Աղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սերգեյ Ատոմյանը։
Բացի այդ՝ նախագծով նախատեսվում է, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ շինությունները ենթակա են օրինականացման՝ օրենքով սահմանված կարգով։
Որպես հիմնավորում պատգամավորները նշել են, որ ՀՀ-ում նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտները եւ ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է տեւում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:
Նրանք ընդգծել են, որ նման իրավիճակը ո՛չ կարող է շարունակվել, ո՛չ պահպանվել. հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել ինքնակամ կառույցներին վերաբերող ամբողջ օրենսդրությունը:
Այդ պատճառով էլ առաջարկում է փոփոխություն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում՝ շարադրելով այն նոր խմբագրությամբ՝ ընդ որում ապահովելով մի կողմից տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից համայնքի իրավունքը՝ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու՝ առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել: Միաժամանակ, նախագծով լուծվում է ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:
Նախագծի անցումային դրույթներով սահմանվում է զրոյական կետ, որ հետայսու ե՛ւ տնտեսվարող սուբյեկտները, ե՛ւ ֆիզիկական անձինք ՀՀ-ում շինարարության աշխատանքները իրականացնեն բացառապես օրենքներին համապաստասխան, ունենան հնարավորություն շինարարությունը իրականացնել համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, չբախվեն արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների եւ անհարկի ձգձգումների: Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է լուծել ինքնակամ կառույցների այն խնդիրները, որոնք եղել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը։
Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ, եւ բոլոր շինարարությունները կիրականացվեն օրենքով նախատեսված ընթացակարգով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները
Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ
Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են
Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT