Նվիրվել հայրենիքին. հերոս Արտակ Ժամակոչյանի կինը թողել է լրագրությունն ու որոշել է շարունակել ամուսնու ընդհատված ուղին

«Պատերազմով եկավ, պատերազմով գնաց»,- զրույցը դեռ չսկսած կիսաթաց աչքերով ու դողացող ձայնով արտաբերում է հերոս Արտակ Ժամակոչյանի կինը՝ Հեղինեն:

Արտակը ծնվել էր 1990 թվականին, Հայաստանի համար դժվարին մի ժամանակահատվածում, երբ Արցախյան գոյապայքարի ու հետերկրաշարժյան անմարդկային քաոսում ապագան անորոշ էր, կյանքը տանջանքով լի:

Այդ տարիներին անձնական իր դժբախտությունն ուներ Ժամակոչյան ընտանիքը: Արտակի մայրը՝ տիկին Շուշանիկը հետ է տանում պատմության վարագույրը․ դուստրերից ավագն 88-ի աղետի զոհ էր դարձել, ընտանիքը կորցրել էր բնակարանն ու ապաստանել Վահրամաբերդ գյուղի ԼենԳէսավանում: Ասում է, որդի ունենալու մասին երազել են, բայց երբեք չէին մտածել, որ նա կծնվի այդ պայմաններում:

«Մի լույս էր, որ վառվեց մեր օջախում: Որդի ունենալու մասին միշտ էինք երազում ու կյանքի այդ փուլում Արտակի ծնունդը մեզ ստիպեց նորից ժպտալ, ապրել, երազել ու արարել: Մենք ապրում էինք Արտակի համար ու Արտակով: Դուստրս արդեն ամուսնացած էր ու Արտակի ծնունդով մեր կյանքը վերաիմաստավորվեց, երիտասարդացանք ու ապրեցինք»,-պատմում է հերոսի մայրը՝ տիկին Շուշանիկը:

Հենց այդ տարիներն էլ կոփեցին Արտակին, հայրենասիրության անխախտ դրոշմ դնելով նրա հոգում ու սրտում: Արտակի համար ընտանիքը հայրենիքից էր սկսվում, և ամփոփվում ընտանիքում:

Արտակն ու Հեղինեն Վահրամաբերդում նույն դասարանում են սովորել: 7-րդ դասարանից հետո, սակայն, երբ Ժամակոչյանները տեղափոխվել են Գյումրի, այլևս չեն հանդիպել: Տարիներ հետո, սակայն, պատահական հանդիպումը փոխել է կյանքի ընթացքը: Ընկերություն, սիրահարվածություն, ամուսնություն: Հեղինեն ասում է, հասկացան, որ իրար  համար են ստեղծված:

«4-րդ կուրսում էի սովորում, երբ հանդիպեցի Արտակին: Մեր դպրոցից գնալուց հետո այլեւս կապ չկար: Բացառիկ տեսակ էր, տարբեր էր բոլորից, չեմ կարող ասել ինչն ավելի գրավեց, բայց մենք երկուսս էլ հասկացել էինք, որ ստեղծած ենք իրար համար, դրա համար էլ ժամանակ չկոցրեցինք: Ընդամնեը 21 տարեկան էինք ու ամուսնացանք: 22 տարեկանում արդեն ծնվեց Շուշանիկը ու ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Երջակությամբ պարուրված մեր ընտանքը լցվեց մանկան ճիչով, ինչն ավելի ամրացրեց իմ ընտանիքը»:

Որքան ընտանիքն էր ամուր, կրկնակի ամուր էր սերը հայրենիքի, ամեն թիզ հողի նկատմամբ: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ժամկետային ծառայության անցած, 2010 թվականից էլ ԱԱԾ զորքերում ծառայող և մինչև կյանքի վերջին օրը զինվորական համազգետսը չհանած Արտակը նույն ոգով էլ դստերը՝ Շուշանիկին էր դաստիարակում:

«Հենց ժամկետային ծառայության տարիներից էլ հագավ ԱԱԾ սահամանապահ զորքերի համազգեստն, ինչին հավատարիմ մնաց 12 տարի: Հագավ համազգեստն առանց մի օր տրտնջալու, առանց հոգնելու: Զինվորականին վայել բնավորություն ուներ»,-հպարտանում է Հեղինեն:

«Համեստ ու լռակյաց էր միշտ: Շատ խոսել չէր սիրում: Հազվադեպ կարելի էր Արտակի դեմքին զայրույթի նշաններ տեսնել: Երբեմն չափից դուրս հանգստությունը տպավություն էր ստեղծում, որ պարզապես անտարբեր է: Բայց դա այդպես չէր: Հանգիստ արտաքինի տակ Արտակի պայքարող ու աշխույժ տեսակն էր, որ տեսանելի չէր ամեն մեկին:

15 օր անհամբեր սպասում էինք, երբ է տուն վերադառնալու: (ԱԱԾ զորքերում 15 օր ծառայությունից հետո հերթափոխ է լինում, վերադառնում են, կրկին մեկնում 15 օր անց): Ամենադժվարը վերջին երկու-երեք օրն էր, ժամանակն ավելի դանդաղ էր անցնում: Երբ համազգեստով տուն էր մտնում, երկար փաթաթվում էր դստերը:  Ոչ ոք այդ պահին իր համար գոյություն չուներ: Հայր ու դուստր չէին կշտանում իրարից: Երանելի վայրկյաններ էին, որ հիմա միայն հիշողություն են դարձել»,- ասում է կինը:

Արտակ Ժամակոչյանը պատերազմ է մեկնել հենց երկրորդ օրվանից: Անգամ հրաժեշտ չի տվել ընտանիքին, միանգամից աշխատանքի վայրից ուղիղ ռազմաճակատ: Հեղինեն նշում, է՝ ապրիլյան պատերազմին էլ սահմանապահները հերոսական ծառայություն են մատուցել, հիմա էլ չէին կարող երկընչել, վախենալ ու հետ կանգնել:

«Զանգում էր ամեն օր, շատ բան չէր խոսում, բայց ձայնի մեջ փոփոխություն էի նկատում: Կարեւորն այն էր, որ վախ չկար,երեւի դա էր պատճառը, որ մենք էլ չէինք հասկանում թե իրենք ուր են, ինչ վտանգի մեջ: Հիշում եմ մի անգամ, ասացի հերիք խոսես, միգուցե վտանգավոր լինի, ասաց խոսիր, միգուցե վերջին անգամ ենք խոսում: Ես ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ պատերզամն ինձանից խլելու է իմ ամենաթանկին: Ինքը շատ ճարպիկ էր, ես վստահ էի, որ թեկուզ ամենածանր վիճակից դուրս կգա»:

Հոկտեմբերի 2-ից 16-ը կատաղի մարտեր են մղել սահմանապահները, մի քանի անգամ հետ շպրտել թշնամուն ու կասեցրել նրա առաջխաղացումը: Երկու անգամ վիրավորվել, երկու անգամ էլ հոսպիտալից փախել, հասել է դիրքեր՝ խրամատի զինակիցներին մենակ չի թողել: Արտակի ղեկավարած ջոկն աննահանջ ու ծանր մարտեր է մղել Իշխանաձորում:  «Իշխանաձորը մեր կյանքի գնով էլ լինի, պահելու ենք». սա է եղել ջոկի հրամանատարի միակ նպատակը:

«Այո, սահմանապահները կռվում էին հրետանու ու ԱԹՍ-ների դեմ, բայց իրենց կարևրագույն զենքը իրենց հայրենասիրությունն էր: Կարող էին հետ քաշվել ու փրկել իրենց կյանքը, բայց չեն արել, խրամատն էր իրենց տունը, անկողինը, իրենց հացն ու ջուրը: Մինչեւ վերջ են կանգնել ու մինչեւ վերջին փամփուշտը կռվել՝ հավատալով, որ հաղթանակն առջևում է, իրենց համար չկար այլընտրանք»:

Արտակ Ժամակոչյանն ու 18 զինակիցներն անմահացել են մարտական առաջադրանքը կատարելիս՝ ԱԹՍ-ի հարվածից: Հոկտեմբերի 19-ին դիրքից դիրք տեղափոխվելու ժամանակ թշնամին պայթեցրել է զինվորներին տեղափոխող մեքենան: Այլ կերպ կասեցնել հերսների պայքարը թշնամին անզոր էր:

«Բոլորը տուն վերադարձան, մենք կորցրեցինք այն հողերը, որոնց համար այդքան երկար պայքարել էին մեր հորոսները։ Իրենց մահով նրանք կյանք են պագևել մյուս զինակիցներին, մահից ու ցեղասպանությունից են փրկել այդ տարածաշրջանի գյուղերի բնակչությանը, երկար պայքարի ընթացքում բոլոր գյուղերի բնակիչները հասցրել են փախնել ու փրկվել»,-հպարտությունն ու ցավը հոգում միախառնած պատմում է Հեղինեն:

Արտակի կորստից Հեղինեն չի խեղճացել, չի ընկրկել կյանքի հերթական ապտակից: Այլևս մարտահրավեր նետողն ինքն է լինելու՝ հանուն Արտակի կիսատ մնացած ճանապարհի, հանուն իրենց միակ զավակի՝ Շուշանիկի, և հանուն ապագայի:

«Ցայգ» հեռուստաընկերությունում 10 տարի աշխատած լրագրողը հստակ որոշում է կայացրել. հրաժարվել սիրելի աշխատանքից, նվիրվել հայրենիքի ծառայության գործին: Որոշումը վայրկենական է եղել, միաժամանակ էլ ճիշտ մտածված,  ծանրութեթև արված: Ճիշտ բնորոշումը չի գտնում Հեղինեն:

«Մենք կարոտում ենք զինվորական համազգեստը, ես եմ դառնալու այդ համազգեստի կրողը: Արտակը ենթասպայի կոչում էր ստանալու: Բավականին երկար էինք սպասել հրամանին, բայց ավաղ չտեսավ: Այդ եւ բոլոր կոչումները ես եմ բերելու ու նվիրելու իրեն, անելու եմ այն, ինչ ինքը չհասցերց, ինքը արժանի էր ամենբարձր կոչմանը: Հիմա կողքիս չէ, կարոտում եմ, բայց նաեւ զգում եմ ներկայությունը: Նա իմ մեջ է, նա իմ 7-ամյա փոքրիկի մեջ է: Կյանքը չի ավարտվել, պարզապես կյանքի հունն է փոխվել: Արտակի հայրենասիորթյան մասին ես անզոր եմ խոսել, նա այնքան բարձր է, այնքան վեհ է, որ միայն խոնարհվել ես ուզում:

Այո, նրանք ընկան, որ մենք ապրենք, իսկ մենք իրավունք չունենք արհամարհել իրենց նվերը: Իմ մեջ անասելի ուժ է ծնվել, դա իր ներկայությունն է իմ հոգում: Այս կյանքը ժամանակավոր կայարան է, վստահ եմ, որ հանդիպելու ենք շուտով: Իսկ հաղթանակի մասին դեռ լսելու ենք, այդ հաղթանակը կերտողները մենք ենք լինելու»:

Անցնող ամեն օրը փորձություն է: Ինքնուրույն ու մենակ նոր ճանապարհով քայլելը հեշտ չի լինելու: Անկախ այս ամենից: Հեղինեն ասում է թուլանալու իրավունք չունի: Զրույցի ավարտին էլ նշում. «Չեմ սիրում, երբ ցավակցում են, ես միայն հպարտության ու փառքի խոսքեր եմ ուզում լսել»::  

Տպել
7089 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին