Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհրդի անդամի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում իր ելույթի առաջին մասը նվիրեց ԲԴԽ խնդիրներին:
Ասաց՝ Սահմանադրության 173 հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատավորների եւ դատարանների երաշխավորումն է:
Սակայն, ըստ Ջհանգիրյանի, նախ այդ անկախության երաշխավոր մարմինը ինքը պիտի լինի անկախ, որ կարողանա երաշխավորել դատավորների եւ դատարանների անկախությունը:
Այդ առումով, Ջհանգիրյանի բնորոշմամբ, Սահմանադրությունում երաշխավորվում է ԲԴԽ անկախ լինելու հանգամանքը: Սա ապացուցելու համար իրավաբան գիտնականը մի քանի գործոն նշեց, որոնց թվում են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորին հավասար վարձատրությունը, պաշտոնից ազատման բարդագույն պրոցեսները, գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների անդամ լինելու արգելքը եւ այլն:
«Այս ամենից հետեւում է, որ սահմանադրական եւ օրենադրական երաշխիքները կարծես թե բավարար են՝ այդ մարմնի անկախ գործունեությունը ապահովելու համար»,- ընդգծեց նա:
Ելույթի երկրորդ հատվածում թեկնածուն խոսեց դատարանների անկախության մի քանի խնդիրների մասին:
«Տարածված է այն միտումը, որ եթե դատարանները անկախ են օրենսդիր ու գործադիր իշխանություններից, ուրեմն նրանք անկախ են: Իրականում այդ անկախության կամ կախվածության գործոնները շատ ավելի շատ են: Դրանք ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից պետք է անկախ լինեն, քրեական կամ գողական համակարգերից պետք է անկախ լինեն, ընդդիմադիր, իշխանական ուժերից պետք է անկախ լինեն, այլ կլաններից պետք է անկախ լինեն»,- ասաց Ջհանգիրյանը՝ ավելացնելով, որ, բացի այս ամենը, կա անկախության ներքին մի խնդիր. դա ստորադաս դատարանների անկախությունն է վերադաս դատարաններից:
Իրավաբան գիտնականի համոզմամբ՝ ստորադաս դատարանները Հայաստանում ֆունկցիոնալ եւ այլ կախվածություն ունեն վերադասներից: «Վերադաս դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանի դատավորին ցանկալի որոշումը»,- վստահեցրեց նա եւ շարունակեց.
«2007 թվականին ընդունված դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ, եւ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս դատարանների դատավորներին ցանկալի որոշումը: էդ օրենսգիրքը շատ հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ մոգոնած, հորինած մեղադրանքներով տարիների, երկար ամիսների ազատազրկման դատապարտվեցին»:
Այնուհետեւ շեշտելով, որ այդ բուրգը որոշ բացառություններով մինչ օրս գործում է՝ Ջհանգիրյանը շատ կարեւրո համարեց ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը, որ կարողանանք հետագայում բոլոր դատավորներին ու դատարաններին հնարավորինս անկախացնել վերադաս դատական ատյանների եւ ԲԴԽ ազդեցություններից:
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածուն, գործող դատական համակարգի զտման խնդիրն է:
«Ցավոք, նոր իշխանության եկած քաղաքական ուժը այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, եւ մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շարժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, մասնավորապես՝ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է տալիս դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ կիրառել, եւ այդ հնարավորությունը օրենսդիրը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են համակարգը. ավելի վատ բառեր չեմ ուզում օգտագործել»:
Վերջին խնդիրը, որի մասին ելույթի շրջանակներում հասցրեց խոսել Ջհանգիրյանը, կապված է ՍԴ-ի լիազորությունների հետ:
Նրա համոզմամբ՝ իր ստեղծման օրվանից մեր ՍԴ-ն փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը:
«Եվ իր որոշումներով մինչ օրս էլ, թող ներեն կոլեգաներս, փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Այդպիսի իրավունք ունի Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ն պետք է հերքի կամ հաստատի այս կամ այն նորմի հակասահմանադրականության խնդիրը եւ ոչ ավելին»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
Ինչո՞ւ է կարեւոր դատարանների անկախությունը: Ջհանգիրյանը նշեց, որ եթե մենք կարողանում ենք ստեղծել շատ թե քիչ ինքնուրույն դատարան, մենք կարողանում ենք բարձրացնել նախաքննության որակը, բարձրացնում ենք մեղադրանքի պաշտպանության որակը, որովհետեւ ստեղծում ենք իրական մրցակցային դատարան, որտեղ պետք է հաղթի ուժեղը, հիմնավորը, գրագետ փաստեր ներկայացնողը եւ ոչ թե իշխանական ուժը կամ ուրիշ բան:
Ավելին, ըստ նրա, շահում են նաեւ լավ փաստաբանները, որովհետեւ սկսում են հաղթել այն փաստաբաննեը, որոնք գրագետ պաշտպանում են, եւ ոչ թե նրանք, որոնք լավ կապեր ունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT