Հայկական համադպրոցական գիտության փառատոնը այս տարի կյանքի կկոչվի․ հաղթողը ԱՄՆ-ում կմասնակցի միջազգային փառատոնին

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող թիմը 2021 թվականին կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության, ժամանակացույցի, ներկայացվելիք աշխատանքների գնահատման մասին տեղեկատվությունը հասանելի էր դարձել հունվարի 5-ին: Պարզվում է, սակայն, որ այս փառատոնի մեկնարկը դեռ 2019 թվականից էր տրված, եւ 2020 թվականին այն պիտի իրականացվեր, բայց համավարակով պայմանավորված՝ մնացել է անավարտ:

Արդեն 2021 թվականին հայկական համադպրոցական գիտության փառատոնը  նորից պիտի կյանքի կոչվի: Փառատոնի նպատակները ընդգրկուն են եւ ժամանակի պահանջներից բխող: Այն նախեւառաջ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանելու նպատակ ունի:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի համակազմակերպիչ Հարություն Սարգսյանը մեզ հետ զրույցում շեշտեց.

«Ամեն ինչ պետք է անել՝ խթանելու  աշակերտների  գիտական մտածելակերպի զարգացումը, պետք է աշակերտներին մոտեցնել գիտություններին, մեծացնել գիտությունները ուսումնասիրելու նրանց  ցանկությունը: Դպրոցահասակ տարիքից երեխաները պետք է իմանան, թե գիտափորձերը ինչպես են կատարում, ինչպես պետք է ձեւակերպեն գիտական խնդիրները եւ ներկայացնեն գիտական արդյունքը: Եթե երեխաների մեջ հետաքրքրություն չառաջացնենք, կամ չլինի հստակ մոտիվացիա ու նպատակադրում, գուցե նրանք ինքնուրույն նախաձեռնողականություն չդրսեւորեն. այսպիսի նախագծերը առաջ շարժվելու, զարգանալու, հմտանալու եւ փորձառություն ձեռք բերելու նպատակ ու նշանակություն  ունեն: Ուստիեւ փառատոնին մասնակցելով՝ աշակերտները  կօգտագործեն ոչ միայն նոր բացահայտումներ, ուսումնասիրություններ անելու՝ իրենց տրված հնարավորությունը, այլեւ կկարողանան շփվել  գիտնականների հետ, որովհետեւ փառատոնի  ժյուրիի բոլոր անդամները լինելու են Հայաստանում գիտությամբ զբաղվող անհատներ»:

Նրա խոսքով․ գիտափորձերը, որոնց շրջանակում  պետք է կատարվեն ուսումնասիրությունները, լինելու են բնագիտական ոլորտից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, աստղագիտություն, համակարգչային գիտություններից: Ներկայացվող ծրագրերն էլ պետք է համապատասխանեն հետեւյալ նվազագույն պահանջներին. լինեն ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված եւ իրականացված, մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի, նոր ու նախկինում չիրականացված: Եվ քանի որ դեռ անցած տարվանից կային աշակերտներ, որ արդեն սկսել էին իրենց հետազոտական աշխատանքները եւ ներկայացրել մասնակցության հայտեր, ուստի դա հաշվի առնելով՝  միայն այս տարի նրանք հնարավորություն կունենան  ավարտին հասցնել իրենց  կիսատ թողած ծրագիրը եւ փառատոնին դրանով ներկայանալ, սակայն հաջորդ տարիներին արդեն կրկնություններ չեն թույլատրվի:

Հարցին՝ թիմի կողմից ներկայացվող ծրագիրը ի՞նչ ծավալ պիտի ունենա, կա՞ն հստակ պահանջներ, թե՞ միայն  բովանդակային կողմն է կարեւորվելու, փառատոնի համակազմակերպիչը ասաց հետեւյալը.

«Փառատոնի՝ այս տարվա պահանջները անցած տարվա նույն պահանջներն են, ինչ տեսնում եք նախարարության կայքէջում: Աշակերտների կողմից ներկայացվելիք գիտաշխատանքի ծավալը պետք է լինի մինչեւ 3 էջի սահմանում: Ինչ վերաբերում է ծրագրերի բովանդակությանը, պետք է իմանալ, որ  դպրոցահասակ աշակերտները իրենք են  ընտրում  խնդիրը, հիպոթեզը, որ պիտի ուսումնասիրեն: Հստակ պահանջներ  հիպոթեզի խնդրի վերաբերյալ չեն լինելու: Աշակերտները կարող են  առաջ քաշել տվյալ ոլորտից իրենց հետաքրքրող խնդիրը, եւ ուսումնասիրելով արդեն հայտնի գրականությունը, օգտվելով համացանցից, հոդվածներից, տարբեր գրքերից՝  ձեւակերպեն եւ գիտափորձերի միջոցով գտնեն այդ խնդրի լուծումը, պարզաբանեն, թե այդ  տվյալ  խնդրի լուծման ինչ ճանապարհներ են տեսնում իրենք: Իսկ  վերջում պետք է ներկայացնեն, թե իրենց արած աշխատանքի արդյունքում ինչ եզրակացության են հանգել: Վերջնական աշխատանքը  պետք է լինի պաստառի ձեւով: Փառատոնի մասնակցության, ներկայացվող պահանջների մասին շրջաբերականները ուղարկվել են բոլոր դպրոցներին: Մեր հայտարարության մեջ նշված է, որ փառատոնին կարող են մասնակցել 1-3 հոգանոց խմբեր՝ գիտական ղեկավարի եւ խորհրդատուի աջակցությամբ: Ղեկավարը կարող է լինել ուսուցիչը, բայց դա պարտադիր պայման չէ: Մինչեւ հունվարի 31-ը հայտատուները կներկայացնեն իրենց հայտերը, փետրվարին կքննարկվեն ծրագրերը, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտին: Մարտ ամսվա վերջին կամ ապրիլին արդեն տեղի կունենա գիտության  փառատոնը, որի ժամանակ ժյուրին իր կազմած հարցաշարից աշակերտներին կտա հարցեր, եւ կընտրվի հաղթող թիմը: Հարցաշարը եւս նախօրոք կտրամադրվի հայտատուներին, որպեսզի  իմանան, թե ինչ տիպի հարցեր են տրվելու, եւ ինչպես են վերջում գնահատվելու»:

Հարցին՝ մինչեւ հիմա ինչպիսի՞ն է  մասնակցության վիճակը, ո՞ր  առարկաներից են ներկայացվել աշխատանքները. հիմնականում դիմում են նյութական սարքավորումներով հագեցած դպրոցնե՞րը, Հարություն Սարգսյանը պատասխանեց, որ հիմա շուտ է այդ մասին խոսելը, քանի որ հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է: Միայն  փետրվարի առաջին շաբաթում կարող են մոտավոր պատկերացում կազմել, թե որ առարկաներից են ավելի շատ դիմել, որ դպրոցներից, ներկայացնել ընդհանուր պատկերը,  մասնակիցների քանակը:

Իսկ այն հարցին, թե ինչքանով է Հայաստանը այսօր մրցունակ եւ պատրաստ՝ միջազգային այսպիսի փառատոններին մասնակցելու  եւ  լավ արդյունք  գրանցելու համար, եւ ինչ խնդիրների   կարող են բախվել գիտափորձեր կատարող աշակերտները, հատկապես որ մեր դպրոցները այդքան էլ  հագեցված չեն նյութատեխնիկական միջոցներով, լաբորատորիաներով եւ անհրաժեշտ այլ սարքավորումներով, փառատոնի համակազմակերպիչը ասաց.  

«Սա ժամանակի հարց է, սակայն հստակ կարող ենք արձանագրել, որ մեր աշակերտները լիովին պատրաստ են միջազգային մրցույթներին մասնակցելուն, ուղղակի պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել:  Հետաքրքրվողների թիվն էլ գնալով  շատանում է. դրա մասին են փաստում ամենօրյա հեռախոսազանգերը եւ մեզ ուղղված  նամակները»:

Հիշեցնենք, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է:
Փառատոնին մասնակցելու հայտերը պետք է ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2426 դիտում

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները