Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով

Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել եւ արդեն մեկ ամսից ավելի է՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։

Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված. դեղինը՝ թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։

Երեւանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պլաստիկը վաճառելու նպատակով աճուրդ է հայտարարել։ Այն կայանալու է հունվարի 29-ին։ Աճուրդին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ։

1 կիլոգրամ պլաստիկը ՀՈԱԿ-ը որոշել է վաճառել 90 դրամով։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պլաստիկի գինը որոշել են շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո։

Աճուրդը հաղթող ընկերությունը, կիլոգրամի դիմաց նշված գումարը վճարելով, ՀՈԱԿ-ից կգնի վերամշակման ենթակա պլաստիկի թափոնները։ Սակայն հավաքագրումը իրականացնելը ՀՈԱԿ-ի գործառույթն է լինելու։ Թափոնների տեսակավորման վարչությունն իրեն կցված մեքենաներով ու մեխանիզմով է իրականացնում այդ գործընթացը։ Աճուրդում հաղթողը պարտավորվում է գնել եւ վերամշակել այնքան թափոն, ինչքան մատակարարվի իրեն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ կկնքվի պլաստիկի առքուվաճառքի պայմանագիր մեկ տարի ժամկետով։

Պլաստիկի թափոններից ստացված հասույթը վերադառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։ «Եթե կարողանանք շատ գումար հետ բերել, ապա Երեւանի ավագանու որոշմամբ՝ այն կուղղենք ոլորտում նպատակային ծախսերին»,- ասաց Հայկ Հովհաննսիյանը։ Վերջինս չթաքցրեց, որ ցանկալի էր հենց իրենց վարչություն այդ գումարները վերադարձվեն, որպեսզի կատարելագործեն թե՛ ավտոպարկը եւ թե՛ թափոնների հավաքագրման մնացած միջոցները։

Նա վստահեցրեց՝ այս ծրագիրը հետապնդում է բացառապես էկոլոգիական խնդրի լուծում։ 
Մեկ մեքենայով հավաքում են ստվարաթուղթը, մյուսով՝ ապակին եւ պլաստիկը։ Ստվարաթղթի ու ապակու թափոնների հավաքագրումից անմիջապես հետո դրանք գնում են վերամշակող կազմակերպությունները, որոնց հետ ՀՈԱԿ-ն արդեն պայամանգրեր է կնքել։

Հովհաննիսյանը մանրամասնեց՝ թափոնների վերամշակման աճուրդներ կազմակերպում են նախորդ տարվանից, բայց պայմանագրեր ունեն միայն ստվարաթղթի, սպիտակ թղթի ու ապակու թափոնների համար։ Պլաստիկի վերամշակման համար նախորդ տարի երկու անգամ աճուրդ են հայտարարել, սակայն հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը չի կնքվել, քանի որ պատրաստ չի եղել ՀՈԱԿ-ի տրամադրած պլաստիկի բոլոր տեսակներն ընդունելուն (միայն շշերի համար է պատրաստակամություն հայտնել)։ Մասնակից ընկերությունը պիտի նախապես հաշվի առնի, որ պարտավորվում է բոլոր տեսակի պլաստիկի վերամշակմում իրականացնել։

2021 թվականից թափոնամաններից հավաքագրվող պլաստիկը ժամանակավորապես տեղափոխվում է ՀՈԱԿ-ի ենթակայության տակ եղած պահեստ։ Աճուրդը կայանալուց հետո ՀՈԱԿ-ի միջոցներով կտեղափոխվի վերամշակման գործարան։

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում քիչ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ցանկացած տեսակի պլաստիկի ընդունմամբ։ «Ցավոք սրտի, տվյալ կազմակերպությունները հիմնականում կենտրոնցված են Երեւանում, բայց ունենք նաեւ Գյումրիում, Վանաձորում։ Բոլորն էլ մասնավոր են։ Պետական մակարդակով մենք նոր ենք սկսում տեսակավորման պրոցեսը, որը աղբի կառավարման առաջին լուրջ քայլն է»,- ասաց վարչության պետը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մի քանի տարի հետո տեսակավորման այս աշխատանքի արդյունքները եւս կարող են հիմք հանդիսանալ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու։ «Որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Սա արդեն կախված է նաեւ Կառավարության մոտեցումից, թե ինչ ենք մենք ուզում՝ շարունակելո՞ւ ենք ներկրել գազ, նավթ, թե՞ որոշակի քանակ պակասեցնելու ենք եւ, օրինակ, մեր աղբը վերածելու բիոգազի, ինչպես Շվեդիայում է»,- կարծիք հայտնեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց՝ թափոնամաններ են տեղադրվել մայրաքաղաքի 60 կետերում, ընդհանուր առմամբ՝ արդեն 180 թափոնաման։ Նախատեսվում է գոնե սկզբնական շրջանում Երեւանում ունենալ տեսակավորման 130-ից 135 կետ։ «Այս պահի դրությամբ, բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, մնացած բոլորում արդեն տեղադրված է»,- հայտնեց նա։

Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե մեր քաղաքացիներն արդեն նորմալ իրազեկվե՞լ են եւ արդյո՞ք պատշաճ կերպով են օգտվում թափոնամաններից։ 

«Մեր հանրությունը կարծես սպասում էր այս քայլին, եւ ամեն ինչ նորմալ ընթանում է։ Թափոնամանները 85 տոկոսով նպատակային են օգտագործվում։ Բնականաբար, դեպքեր ունեցել ենք։ Անգամ մի դեպք ունեցանք, երբ ապակու համար նախատեսված թափոնամանը գողացել էին։ Այս պահի դրությամբ իրավիճակը սպասվածից էլ ուրախալի է»,- փաստեց մեր զրուցակիցը։

Վարչության պետը հայտնեց, որ որոշել էին իրազեկման մեդիաարշավ իրականացնել գոնե 4 կամ 6 շաբաթ, ապա դրանից հետո նոր տեղադրել թափոնամանները, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեին տեսակավորման գործընթացին։ Իրազեկման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն օբյեկտիվ պատճառներով (Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով, հեղ․) չեն կարողացել։ Որոշել են ամեն դեպքում տեղադրել թափոնամաններն ու հընթացս կատարել իրազեկման աշխտանքները։

Գերմանիայում, օրինակ, պլաստիկ շշերը ապակու շշերի նման հանձնում են, դրանք բավականին արժեք ունեն, ու մարդիկ շահագրգռված են պլաստիկ շիշը վերադարձնել եւ ոչ թե գցել այս ու այն կողմ։ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ մեզ մոտ ընտրված տարբերակով ի՞նչն է մարդկանց շահագրգռելու, որ պլաստիկը չթափեն որտեղ պատահի։

«Նախ ՀՀ օրենքով քաղաքացին պարտավոր է աղբը նետել հատկացված վայրում, եթե առաջ խնդիր կար ընդհանուր օգտագործման աղբամանների ու տեսակավորման թափոնամանների բացակայության, ապա այսօր քաղաքապետարանը տվյալ հարցը լուծել է եւ շարունակում է ինտենսիվ աշխատանքները այդ ուղղությամբ։ Իսկ Գերմանիան դրան հասել է 20 տարվա ընթացքում, միջազգային փորձը ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ բոլոր այն երկրներում, որտեղ կայացել է այս մշակույթը, սկզբնական շրջանում շեշտը դրվել է տանը տեսակավորել սովորեցնելու վրա»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեպքում շեշտը պետք է դնել հենց էկոլոգիան փրկելու վրա՝ համապատասխան գործիքակազմի ներգործությամբ։ «Պրոցեսը նոր է, կլինեն փոփոխություններ, մարտավարությունը մեկն է՝ ապրել մաքուր միջավայրում եւ պահպանել բնությունը։ Ոչինչ չեմ բացառում, հնարավոր է՝ ապագայում մենք էլ նման քայլերի գնանք՝ մեր քաղաքացիներին շահագրգռելու, բայց կարեւորը թափոնները տանը տեսակավորելն ու յուրաքանչյուրիս կողմից մեր քաղաքի, պետության էկոհամակարգը հնարավորինս աղտոտվածությունից ազատելն է»,- եզրափակեց նա։

Դե ինչ, մինչեւ համապատասխան ՀՈԱԿ-ն ու վարչությունը կիրականացնեն իրենց աշխատանքը, ապա նաեւ պլաստիկի առքուվաճառքը, ՀՀ քաղաքացիներին աղբը տեսակավորելու ու ճիշտ թափոնամաններ լցնելու միակ մոտիվացիան կլինեն բնապահպանական ու էկոլոգիական մղումները, օրինակ այն, որ հարմարավետության համար մարդու կողմից ստեղծված յուրաքանչյուր պլաստիկ շիշ 100 տարվա բեռ է դառնում բնության համար։ Դրանից ազատվելու միակ տարբերակը վերամշակումն է։

Հ.Գ Բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետների հաշվարկով՝ տարվա ընթացքում դեն նետված պլաստիկ շշերից 77 մլն կիլոմետրանոց աշտարակ կարելի է կառուցել (համարյա մինչեւ լուսին)։ Ամեն րոպե մոլորակի վրա 20.000 պլաստիկ շիշ է արտադրվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5040 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ