Թրամփի վարչակազմի վերջին ժամերին ԱՄՆ-ը և Թուրքիան «աղետալի» համաձայնագիր են ստորագրել մշակութային սեփականության մասին

Պաշտոնավարման վերջին ժամերին Թրամփի վարչակազմը ստորագրել է ԱՄՆ-Թուրքիա աղետալի փոխըմբռնման հուշագիր, որը, ANCA-ի համաձայն, Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկների և այլ փոքրամասնությունների կրոնական-մշակութային հսկայական ժառանգության նկատմամբ:

Այս անխոհեմ քայլին խիստ հակադրվել էին ANCA-ն, Հելլենիկ ամերիկյան առաջնորդության խորհուրդը և IDC-ն (Ի պաշտպանություն քրիստոնյաների):

Ինչպես փոխանցում է Zartonk Media-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, երկկողմ հուշագրի ամբողջական տեքստը հետևյալն է.

«Այսօր Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը երկկողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որը պաշտպանում է թուրքական մշակութային ունեցվածքը:

Այս համաձայնագիրը Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների տևական աշխատանքի օրինակ է մշակութային արժեքների վաճառքի դեմ պայքարի և ժառանգական իրերի պահպանման ուղղությամբ՝ թույլ տալով ԱՄՆ-ին ներմուծման սահմանափակումներ սահմանել Թուրքիայի մշակութային արժեքների որոշակի կատեգորիաների վրա: Համաձայնագիրը նաև թույլ է տալիս ԱՄՆ իրավապահ մարմիններին Թուրքիա վերադարձնել անօրինական շահագործման / վաճառքի ենթարկված մշակութային օբյեկտները՝ միաժամանակ խթանելով թուրքական մշակութային ժառանգության փոխանակումը ԱՄՆ հաստատությունների հետ: Բացի այդ՝ դա ցույց է տալիս մեր հարգանքը Թուրքիայի երկարամյա կրոնական, էթնիկական և մշակութային բազմազանության նկատմամբ:

Միացյալ Նահանգները անսասան է ամբողջ աշխարհում մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու, ինչպես նաև մշակութային արժեքների առևտուրը սահմանափակելու իր պարտավորության մեջ, որը հաճախ օգտագործվում է ահաբեկչական և հանցավոր ցանցերի ֆինանսավորման համար:

Թուրքիայի հետ մշակութային ունեցվածքի մասին այս համաձայնագիրը բանակցվել է Պետդեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ օրենքի համաձայն, որն իրականացնում է 1970 թ. «Միջոցի մասին» կոնվենցիան՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխարգելման միջոցների մասին: ԱՄՆ-ն աշխարհի երկրների հետ ունի մշակութային գույքի պայմանագրեր, ինչպես նաև Իրաքից, Սիրիայից և Եմենից մշակութային արժեքների արտահանման արտակարգ ներկրման սահմանափակումներ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3041 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել