Երևան
12 °C
«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվում էին, թե ինչպես է վերաբերում նրան, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շիրակցիներին «բոմժ» է անվանել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այս կապակցությամբ ասել էր, որ անթույլատրելի է նման ձեւակերպումը:
«Բնականաբար, միանում եմ պարոն Ծառուկյանի այդ գնահատականին։ Իհարկե, հասկանում եմ, որ երբեմն զգացմունքներն այնպես են խտանում, եւ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում։ Ես իմ փորձով եմ հասկանում՝ լինելով զգացմունքային մարդ»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ քաղաքական գործիչներ են, սադրանքները պետք է լինեն այլեւս անհանդուրժելի, չպետք է տրվեն դրանց:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «այսինքն՝ այլեւս չեք օգտագործելո՞ւ «ժեխ» բառը»։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց։ Իմ կոնտեքստը բացարձակապես այլ է եղել»։
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» այսպիսի գրառում էր արել. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը՝ ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Հարցին, թե Մանուկյանի թեկնածության շուրջ տարաձայնություններ ունե՞ն, Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ վերջին շրջանում ռազմագերիների հարցով է զբաղվում: Նա միայն ընդգծեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա:
Լրագրողները հարցրին, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տեւել է 3-4 րոպե։ Գագիկ Ծառուկյանը հստակ է նշել, թե ինչ է ասել Փաշինյանին, այստեղ քննարկելու բան չկա»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը։
Արդյոք Ծառուկյանը Փաշինյանի հետ այլ հանդիպումներ ունեցե՞լ է՝ հարցին Զոհրաբյանը պատասխանեց. «Նա այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում եւ ձեր թիկունքում հանդիպում անելու շարժառիթ չունի։ Նրա բոլոր հանդիպումները եղել են հրապարակային»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT