Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը Վլադիկ Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերն են քննարկեվել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2021թ. -ի ծախսերը, նշել է, որ այն կկազմի 4 մլրդ 874 մլն 588 հազ դրամ, ինչը 2020թ-ի՝ 8 մլրդ 969 մլն 872 հազ դրամի  համեմատ նվազել է 4 մլրդ 95 մլն  դրամով:

2021թ. բյուջեով, կապիտալ ծախսերի համար նախատեսված  է 10 մլրդ դրամ, նախորդ տարվա 25 մլրդ 207 մլն դրամի դիմաց: Ըստ բնագավառների կապիտալ շինարարության ծախսերը մանրամասնելուց հետո, պատասխանատուն պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող և վնասված  բնակֆոնդի հաշվարկված  ծախսերին, բնակարանաշինությանը, Ստեփանակերտ- Ասկերան- Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը, Մարտակերտի հ1 դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին,  ապաստարանների կառուցմանը, իրավիճակով պայմանավորված  լրացուցիչ նախակրթարանների  կառուցմանը,  ճանապարհային և բակային արգելափակումներին, Ստեփանակերտի հ1 և հ2  մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Հայկ  Խանումյանը, նախքան բյուջեն ներկայացնելը, տեղեկացրել է, որ հետպատերազմյան իրողություններից ելնելով՝ նախարարության ծրագրերը  ուղղված կլինեն  սոցիալական խնդիրների լուծմանը: Խոսելով 2021թ. պետական բյուջեով նախատեսված  գումարի մասին, նշել է, որ նախարարության ծրագրերի  պահպանման համար նախատեսվում է հատկացնել 12 մլն 534 մլն 111 հազ դրամ:

Այնուհետև  նախարարը ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել էլեկրաէներգիայի, գազի և կապի ծառայություններին տրամադրվող փոխհատուցումների սահմանաչափին, դրանց հնարավոր վերահսկողությանը,վարձակալած բնակարանների վարձավճարների վերահսկողությանն ու վերանորոգմանը տրամադրվող ծախսերին, թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչներին  բնակության վայրի հատկացման հստակեցմանը, սոցիալական նոր ծրագրերին, այլընտրանքային էլեկտրաէներգիա ունենալուն և ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ  պատգամավորների առաջադրած հարցերին:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ  Գրիգորյանի խոսքով, 2021թ.-ին կկազմեն 673,5 մլն 663 հազ դրամ:

Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ, հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1 մլրդ 500 մլն դրամ, այդ թվում պահպանման ծախսերը կազմելու են 284 մլն 500հազ դրամ:

Ծախսերն  ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ազնվացեղ խոշոր եղջերավոր անասունների ձեռք բերման  ծրագրերի ֆինանսավորմանը ևդրանց  վերլուծությանը, հիմնադրամի աշխատանքների վերլուծությանը , աուդիտի անցկացմանը  վերաբերող պատգամավորների հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2021թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝  2021թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1966 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե