Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

Հայ լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը օրեր առաջ հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: Ճիշտ է, Աբրահամն իր վերջին մենամարտն անցկացրել էր 2018թ.-ին, սակայն պաշտոնապես կարիերան ավարտելու մասին հայտարարեց միայն 2021թ.-ին:

Ավետիք Աբրահամյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել էր 2003թ.-ին՝ Արթուր Աբրահամ մականունով: Սիրողական բռնցքամարտում Ավետիք Աբրահամյանը մեծ հաջողություններ չուներ, թեև երեք անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն: Սակայն միջազգային ասպարեզում Աբրահամյանին հազվադեպ էին հնարավորություն տալիս, և 2002թ.-ին նա վերադարձավ Գերմանիա, որտեղ բնակվում էր 15 տարեկանից (Հայաստան էր վերադարձել զինվորական ծառայության անցնելու համար): Այստեղ էլ սկիզբ առավ Արթուր Աբրահամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, որի ընթացքում նա անցկացրեց 53 մենամարտ. տարավ 47 հաղթանակ (30-ը՝ նոկաուտով) ու կրեց 6 պարտություն:

«Հայկական ժամանակն» առանձնացրել է Արթուր Աբրահամի կարիերայի ամենահիշարժան դրվագները:

1. 2003թ.-ի օգոստոսի 16-ին Արթուր Աբրահամն անցկացրեց իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նրա մրցակիցը գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտն էր: Աբրահամը 4 ռաունդանոց մենամարտը շատ ակտիվ սկսեց, բացահայտ առավելություն ուներ և 3-րդ ռաունդում ռինգի մրցավարը կանգնեցրեց մարտը: Աբրահամը տարավ իր առաջին հաղթանակը:

2. Աբրահամն արագորեն դարձավ «Զաուերլենդ» ընկերության գլխավոր դեմքերից մեկը: Գերմանական փրոմոուշնը բավականին արագ կարողացավ Արթուրին հանել տիտղոսային մենամարտերի: 2004 և 2005թթ.-ին Աբրահամը կարողացավ նվաճել WBA միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը միջին քաշային կարգում, 2005թ.-ին հաղթեց կանադացի Յան Գարդներին, իսկ առաջին աղմկոտ հաղթանակը տարավ 2005թ.-ի հուլիսի 16-ին՝ բրիտանացի Հովարդ Իսթմանի նկատմամբ: Իսթմանը նույն թվականին արդեն մենամարտել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, բայց պարտվել էր Բեռնարդ Հոփքինսին: Բրիտանացի բռնցքամարտիկն առաջինն էր, որը կարողացավ լավ դիմադրություն ցույց տալ հայ բռնցքամարտիկին, բայց միևնույն է, մրցավարները հաղթանակը տվեցին Աբրահամին՝ միաձայն որոշմամբ:

3. 2005թ.-ի դեկտեմբերի 10-ին Աբրահամն առաջին անգամ հնարավորություն ստացավ մենամարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: IBF միջին քաշային կարգի չեմպիոնի թափուր գոտւ համար հայ մարզիկի մրցակիցը նիգերիացի Քինգսլի Իկեկեն էր: Աբրահամը բացահայտ առավելություն ուներ գոտեմարտի մեկնարկից և 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ նվաճելով չեմպիոնական գոտին:

4. Հետագայում Աբրահամը 10 անգամ հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական գոտին, դրանց թվում ամենաբարդը 2006թ.-ի սեպտեմբերի 23-ին կոլումբացի Էդիսոն Միրանդայի հետ գոտեմարտն էր: Միրանդան գոտեմարտի հենց սկզբից «կեղտոտ» բռնցքամարտ էր վարում, հարվածում գլխով, հարվածում գոտկատեղից ներքև: Մրցավարները զգուշացնում էին Միրանդային, բայց մրցավարները ոչ միշտ էին արձագանքում դրանց: Չորրորդ ռաւնդում նմանատիպ հարվածներից մեկից հետո Աբրահամի ծնոտը կոտրվեց երկու տեղից (այդ մասին հայտնի դարձավ գոտեմարտի ավարտից հետո): Մնացած 8 ռաւոնդներն Արթուրն անցկացրեց վնասվածքով, բայց կարողացավ այնպես ծեծել մրցակցին, որ մցավարների մոտ գոտեմարտի ավարտից հետո կասկած չմնաց. Աբրահամը հաղթեց միաձայն որոշմամբ:

5. Միրանդայի հետ Աբրահամը ևս մեկ անգամ մենամարտեց 2008թ.-ի հունիսի 21-ին: Ընդ որում, չեմպիոնական գոտին չէր վիճարկվում: Միրանդան այնքան էր ցանկանում ռևանշի հասնել, որ համաձայն էր հաղթելու դեպքում չվերցնել Աբրահամի գոտին: Կոլումբացին վստահ էր, որ նախորդ գոտեմարտը հենց ինքն է հաղթել: Աբրահամը, իր հերթին, ուզում էր համոզիչ հաղթանակ տանել, և հենց սկզբից նետվեց ուժեղ գրոհների: 4-րդ ռաունդում Միրանդան չդիմացավ «Արթուր Արքայի» գրոհներին ու հայտնվեց նոկաուտում:

6. 2009թ.-ի հոկտեմբերի 17-ին Աբրահամն իր նորամուտը նշեց սուպերմիջին քաշային կարգում: Նա հրավեր էր ստացել մասնակցելու Super Six World Classic մրցաշարին՝ այդ քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ: Աբրահամի առաջին մրցակիցը ամերիկացի Ժերմեն Թեյլորն էր, որը 2005-2007թթ.-ին միջին քաշային կարգում բացարձակ աշխարհի չեմպիոնի կոչումն էր կրում (միավորել էր երեք վարկածներով աշխարհի չեմպիոնի գոտիները՝ հաղթելով լեգենդար Բեռնարդ Հոփքինսին): Ճիշտ է, Թելյորի լավագույն տարիներն արդեն անցյալում էին, բայց Աբրահամի տարած հաղթանակն էլ տպավորիչ էր: Նա կարողացավ մրցակցին նոկաուտի ենթարկել վերջին՝ 12-րդ ռաունդի ընթացքում: 

7. 2010թ.-ի մարտի 10-ին Աբրահամն առաջին փորձն արեց նվաճելու Ամերիկան: Նախկինում նրա բոլոր գոտեմարտերն անցկացվել էին տանը՝ Գերմանիայում: Super Six World Classic մրցաշարի երկրորդ գոտեմարտում Աբրահամը հանդիպեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Դիրելին: Ամերիկացի բռնցքամարտիկը բացահայտ առավելություն ուներ, 11-րդ ռաունդում էլ Աբրահամը հարվածեց Դիրելին, երբ վերջինիս ոտքը սահեց ռինգի վրա, ինչի պատճառով մրցավարները որակազրկեցին «Արթուր Արքային»:  

8. Այդ պարտությունից հետո Աբրահամը ևս երկու անգամ պարտվեց Super Six մրցաշարում՝ Կառլ Ֆրոչին ու Անդրե Ուորդին: Ամերիկան նվաճելու փորձերը չստացվեցին, և Աբրահամը վերադարձավ Գերմանիա: Մի քանի միջակ մրցակիցների հաղթելուց հետո հայ բռնցքամարտիկը հնարավորություն ստացավ նորից պայքարել չեմպիոնական գոտու համար, այս անգամ՝ սուպերմիջին քաշային կարգում: 2012թ.-ի օգոստոսի 25-ին նրա մրցակիցը WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն էր: Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ և նորից դարձավ աշխարհի չեմպիոն:

9. Շտիգլիցի հետ Աբրահամը հետագայում ևս 3 անգամ հանդիպեց: 2013թ.-ին պարտվեց ռևանշ-մենամարտում (Աբրահամի ունքն էր պատռվել, մենամարտը կանգնեցվեց 4-րդ ռաունդում): Սակայն 2014թ.-ի մարտի 21-ին հերթական ռևանշ-մենամարտում Աբրահամը նորից իր բարձրության վրա էր, և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Մրցակիցների 4-րդ գոտեմարտում՝ 2015թ.-ին, Աբրահամն արդեն հաղթեց նոկաուտով 6-րդ ռաունդում:

10. Շտիգլիցին երկրորդ անգամ հաղթելուց հետո Աբրահամը 5 անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին, իսկ 2016թ.-ի հունվարի 16-ին ԱՄՆ-ում անցկացրած իր երրորդ մենամարտում նորից պարտություն կրեց, այս անգամ՝ մեքսիկացի Ժիլբերտո Մարտինեսից: Իսկ իր վերջին մենամարտը հայ բռնցքամարտիկն անցկացրեց 2018թ.-ի ապրիլի 28-ին՝ 38 տարեկան հասակում պարտության մատնելով դանիացի Պիտեր Նիլսենին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6746 դիտում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ