«Լուսավոր Հայաստան»-ի որոշումը չգիտեմ, բայց ինձ թվում է՝ ես նրանց բոլոր կասկածները փարատեցի. Ջհանգիրյան

«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն՝ Գագիկ Ջհանգիրյանը, այսօր խորհրդարանում հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումը մոտավորապես 1 ժամ տևեց։

Հանդիպումից հետո Ջհանգիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ չգիտի, թե ինչ որոշում է կայացրել «Լուսավոր Հայաստան»-ը։ «Ինձ թվում է՝ ես նրանց բոլոր կասկածանքները փարատեցի»։ 

Հիշեցնենք, որ երեկ էլ նախկին զինդատախազը հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության հետ։

Նա նաև տեղեկացրեց, որ դիմել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հանդիպման համար։ «Դեռ պատասխանը չկա, երբ իրենց հարմար լինի, ես պատրաստ եմ»։

Գագիկ Ջհնագիրյանը նաև անդարադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը։ Վերջինս, հիշեցնենք, մտահոգություն էր հայտնել Ջհանգիրյանի տարիքի հետ կապված։

«Կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը իրավաբանական տեսանկյունից քննարկել։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե այսօր հայտարարում են, որ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի այդ պաշտնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, Դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները բոլորը հակասահմանադրական են։ Ավելին՝ այդ դատարաններն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, և հետևաբար դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել։ Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան՝ որպես անկաշառ, արդար կողմնակի դիտորդ իրավաբաններ և քննարկեն։

Ըստ Ջհանգիրյանի՝ տարիքի վերաբերյալ արտահայտած պնդումները Եվորապական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են։ «Եթե այդ միտքը արտահայատած լիներ որևէ անհատ-իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը»։

Այն դիտարկումներին, որ Ջհանգիրյանը իշխանության օրոք է ընտրվելու ԲԴԽ անդամ և կապվելու է իշխանության հետ, նա նշեց։ «Այս իշխանության օրոք նաև երեխաներ են ծնվելու, հարսանիքներ են լինելու։ Մարդիկ ամուսնալուծվելու են, հիմա ամեն ինչը կապելու եք իշխանության հե՞տ»։

Նախկին զինդատախազն ընդգծեց՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առաջադրվել մեծամասնություն հանդիասացող խմբակցության կողմից։ «Դատական օրենսգիրքը այնպես է գրված, որ որևէ իրավաբան եթե ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան-անդամի պաշտոնում ընտրվելու, անպայմանորեն նրան պետք է առաջադրի որևէ խմբակցություն։ Երկրորդ, բոլոր իրավաբանները շատ թե քիչ տրամաբանող մարդիկ են, չէ՞։ Վստահ եմ, որ ինձ էլ չեք բաժանում այդ իրավաբաններից։ Այսինքն՝ իրավաբանը մտածում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որպեսզի ձայները ապահովվի այնտեղ, չէ։ Մանավանդ այս քաղաքական սուր իրավիճակում, երբ նաև Ազգային ժողովում այսպես քաղաքական բևեռներ են ձևավորվել։ Այսինքն՝ Եթե Ջհանգիրյանը մտադիր էր Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքի անցնել, նա մի ճանապարհ ուներ՝ առաջադրվել մեծամասնություն կազմող խմբակցության կողմից»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3131 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին