«Մենք չէինք գնացել փողով հայրենիք պաշտպանելու». Նոյեմբերյանի ջոկատի կամավորները դրամական խրախուսանքը փոխանցել են բանակին

Նոյեմբերյանի կամավորական ջոկատը, որը կազմված էր 9 հոգուց, Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է պարգեւների՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի պաշտպանության և մղած մարտական հաջող գործողությունների համար։

Ջոկատի 8 անդամները պարգեւատրվել են «Մարտական ծառություն», իսկ հրամանատար Յուրա Հարությունյանը՝ «Արիության» մեդալներով: Տղաները խրախուսվել են նաև դրամական պարգևով՝ յուրաքանչյուրը՝ 200-հազար դրամով։ Ամբողջ այդ գումարը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամ, նվիրաբերել են բանակին: «Մենք չէինք գնացել փողով հայրենիքը պաշտպանելու»,- ասում է հրամանատարը:

«90-ական թվականներին մենք չորս ընկերներով ստեղծեցինք Նոյեմբերյանի կամավորական ջոկատը։ 20-22 տարեկան էինք: Դրանից հետո մեզ միացան ուրիշ տղերք Բագրատաշենից, Կոթիից և այլն: էդպես վեր կացանք ու գնացինք»,- պատմելով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ջոկատի կազմավորման մասին՝ կարճ ու կտրուկ սկսում և ավարտում է ջոկատի հրամանատարը, ապա հավելում, որ այդ տարիներին ոչ միայն Արցախի համար մղվող մարտերին են մասնակցել, այլ նաև Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի՝ Տավուշի սահմանների պաշտպանությանը:

Արցախյան վերջին՝ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի լուրն առնելուն պես առաջին պատերազմին մասնակից Յուրա Հարությունյանը շտապում է զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու և ռազմաճակատ մեկնելու: Սակայն զինկոմիսարիատից ասում են, որ կկանչեն, երբ անհրաժեշտ լինի: Որոշ ժամանակ հետո նորից է դիմում, բայց՝ ապարդյուն. նույն պատասխանն են տալիս:

Հոկտեմբերի 21-ին անսալով վարչապետի կոչին, որով նա դիմում էր բոլորին ստեղծել կամավորական ջոկատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը՝ Յուրա Հարությունյանը ստանձնում է 9 հոգուց բաղկացած ջոկատի հրամանատարությունը և մեկնում ճակատ:

«Լսելով վարչապետի կոչը՝ որոշեցինք, որ, վերջ, գնալու ենք, չնայած նրան, որ մեզ ահագին խանգարեցին, որ չգնանք, օրինակ՝ մեր մարզպետը»,- ասում է նա և մանրամասնում. «Երբ մենք գնում էինք Ղարաբաղ, մեր երիտասարդները իրենց «Ֆեյսբուքի» էջերում գրում էին, որ Յուրայենք գնում են ճակատ, ցանկացողները կարող են միանալ: Մարզպետը կապվում է դա գրող մի երիտասարդի հետ, ասում՝ էդ նյութը հեռացրու: Երիտասարդը չի հեռացնում, հետո էլի է ասում: Դրանից հետո նրան կանչում են ոստիկանություն ու ասում, որ պետք է հեռացնի, նա էլ պատասխանում է. «Չեմ հեռացնում, եթե մեղք եմ գործել, ինձ կալանավորեք»»,- մեջբերում է երիտասարդի խոսքերը Յուրա Հարությունյանը՝ հավելելով, որ մինչ օրս մարզպետն ու ոստիկանները չեն հիմնավորում, թե ինչու պիտի հեռացվեր այդ գրառումը:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 23-24-ին Յուրա Հարությունյանի հրամանատարությամբ ջոկատը հասնում է Արցախ: Ջոկատի կազմում ընդգրկված անդամներից 5-ը Արցախյան առաջին պատերազմով անցած ազատամարտիկներ էին, 4-ը՝ երիտասարդներ:

«Սարգսաշեն գյուղում պիտի միանայինք տեղացիներին և մեր գործը անեինք: Մի քանի օր հետո հասկացանք, որ, բացի մեզնից, տեղացի չկա: Նորից գնացի Ստեփանակերտ՝ Արայիկ Հարությունյանի մոտ, ասացի, որ մարդ տա մեզ, որ գյուղն առանց մի կրակոցի հանձնում ենք: Արայիկ Հարությունյանը հանձնարարեց գեներալ Վարդան Բալայանին (եթե ճիշտ եմ հիշում անունը), որ զբաղվի էդ հարցով: Բալայանն ասաց, որ նորից գնամ գյուղ, մեզ սպասողներ կան գյուղում: էնտեղ հանդիպում եմ սարգսաշենցիներին: Վրդովված մի քանի բան եմ ասում, որ փախել են: Հետո սկսում ենք դիրքավորվել, ու ընդամենը 30-40 րոպե հետո անհասկանալի խուճապ է տարածվում, որ նահանջենք. 2-3 հազար թուրք է հարձակվում: Փորձում էի հանգստացնել գյուղացիներին, բայց չկարողացա. լքեցին գյուղը»,- պատմում է Յուրա Հարությունյանը: Նաև առաջարկում՝ իր այս պատմածներից հետևություններ անենք՝ դրանք հաստատում են վարչապետի՝ դավադրություններին վերաբերող պնդումները, թե ոչ:

Սարգսաշեն գյուղի ընկնելուց հետո Յուրա Հարությունյանի գլխավորած ջոկատը ստանձնում է Սուրաշեն գյուղի պաշտպանությունը, որի պաշտպանության համար էլ տղաները պարգևատրվում են մեդալներով և խրախուսվում դրամական պարգևներով:

Նա դժվարանում է նախորդ և այս կռիվների միջև համեմատականներ անցկացնել, ասում է՝ ոչ մի կռվի ժամանակ էլ չամիչ չեն բաժանում, բայց այս կռվի ժամանակ ավելի շատ բացեր ունեինք։ «Եթե հրամանատարները նորմալ համակարգեին էս կռիվը, երևի էս ելքը չունենայինք: Հետո մարդկային ուժի պակաս ունեինք էս կռվի ժամանակ»,- նկատում է Յուրա Հարությունյանը:

Նրա համոզմամբ, սա մեր վերջին պատերազմը չէր, որովհետև մենք դատապարտված ենք ապրելու այնպիսի հարևանների կողքին, որոնք մարդկային լեզու չեն հասկանում. «Ես չէի էլ ուզենա, որ սա մեր վերջինը լինի. մենք դեռ պետք է հաղթենք»,- վստահորեն պնդում է նա:

Հետպատերազմական ներքաղաքական իրադարձություններին Յուրա Հարությունյանը շատ չի ուզում անդրադառնալ, բայց, այնուամենայնիվ, նշում է, որ թավիշը մեր տունը քանդում է, որ պետք է դրան վերջ դրվի. «Ես ծիծաղով եմ նայում 17-ի գործողություններին, արհամարհում եմ, դրանք ով են, որ ես իրենց հետևեմ, ողորմելիներ են: Ուղղակի էս թավիշ-մավիշը պիտի վերանա, էս թավիշն է մեր տունը քանդում: Վարչապետը մի բան պետք է անի անպայման՝ թավիշին վերջ տա: Ոչ թե պետք է խնդրեր, որ պատերազմ գնային, դրանք էլ ասեին՝ չենք կարող, կինս չի թողնում, այլ պիտի վզներից բռներ, ասեր՝ գնացեք ձեր հայրենիքը պաշտպանեք: Հիմա էլ ուշ չէ. փողոցում գոռացողների վզներից պետք է բռնել»:

Զրույցն ավարտում ենք՝ խոսելով տավուշյան սահմանային իրավիճակից: Հարությունյանը հեգնանքով ասում է՝ մամուլից են իմանում, որ Տավուշից օրը մի գյուղ «հանձնում են», հետո վստահորեն պնդում, որ նման բան չկա ու երբեք էլ չի կարող լինել. «Պետք է տոկերն էլ անջատեն, «Ֆեյսբուքն» էլ, մեր պապերի ճշտով ապրենք, թե չէ հիմա ինչ է, տեղից հելնողը լայվ է մտնում, կոչ է անում»,- ասում է նա՝ ծիծաղելով նաև նշում, որ ինքն էլ է «Ֆեյսբուքում» վերջերս գրանցվել:

Յուրա Հարությունյանի նշած երիտասարդի՝ Սուրեն Անանյանի հետ նույնպես կապ հաստատեցինք՝ հասկանալու, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել նրա և մարզպետի միջև: Մեզ հետ զրույցում նա ևս հաստատեց Հարությունյանի արած պնդումները, որ մարզպետն իրեն դիմել է՝ գրառումը ջնջելու համար:

«Ջոկատի Արցախ մեկնելուց հետո ես անվանումներով գրառում արեցի, որ էս մարդիկ մեկնել են սահման: Գրառման մեջ ասվում էր, որ ստեղծված խմբով կոթեցի Յուրա Հարությունյանը և Էդիկ Էվինյանը, բագրատաշենցի Սևակ Կիրակոսյանը, Արթուր Հարությունյանը և Յուրա Բաբաջանյանը, այրումեցի Ռաշիդ Սարուխանյանը արդեն մեկնեցին Արցախ՝ հաղթելու։ Կամավորագրումը շարունակվում է: Էս գրառումը մինչև հիմա դեռ կա: Դրանից հետո ինձ հետ կապ է հաստատում մարզպետը, ասում, որ ջնջեմ: Ես իրեն բացատրում եմ, որ դա վարչապետի կոչն է, եթե օրենք չեմ խախտել, ինչու պիտի ջնջեմ: Դրանից հետո ինձ կանչում են ոստիկանություն՝ ընկերական զրույցի, ասում, որ ջնջեմ գրառումը»,- մանրամասնում է Անանյանը:

Այն հարցին, թե փորձել է պարզաբանումներ ստանալ մարզպետից՝ ինչու է նման պահանջ ներկայացնում, նշեց. «Մարզպետի պարազաբանումն էն էր, որ իրեն էլ էին խնդրել, որ ասի՝ ջնջեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունն էլ պարզաբանում չի ներկայացրել:

Այն հարցին էլ՝ իր և մարզպետի միջև անձնական խնդիրներ կան, թե ոչ, նա պատասխանեց, որ չկան նման խնդիրներ. «Անձնական հարցեր մարզպետի հետ չկան, միգուցե ջոկատի հետ է իր խնդիրը, չեմ կարող ասել: Բայց եթե նույնիսկ ջոկատի անդամների կամ իմ հետ մարզպետը ունի անձնական խնդիր, շատ ցավալի է, որ Տավուշի մարզպետը պատերազմական օրերին անձնական ճղճիմ հարցերը ավելի է կարևորում, քան Արցախի պաշտպանությունը»,- եզրափակեց տավուշցի երիտասարդը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հենց ջոկատի անդամներից են խնդրել, որ նա դիմի, և այդ գրառումը հեռացվի: «Այդ հրապարակման հետ կապված ջոկատի կազմում ընդգրկված անձանցից մեկը կամ պատասխանատուներից մեկը խնդրեց ինձ, շատ մարդ կար այդ օրը, չեմ հիշում՝ ով էր, որպեսզի ես դիմեմ՝ հանեն հրապարակումը, և ես ուղղակի դիմել եմ: Որքան հիշում եմ, մինչև հիմա էլ չի հանվել այդ գրառումը: Բայց քանի որ դա խիստ առարկայական խնդիր չի եղել, ես հետագայում հետևողականություն չեմ ցուցաբերել»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Դիտարկմանը՝ գրառման հեղինակն ասում է, որ պատերազմից հետո չի կարողացել հանդիպել իր հետ և պարզաբանումներ ստանալ, մարզպետը պատասխանեց. «Մեկ անգամ մենք խոսել ենք հանդիպման հետ կապված, բայց առարկայական դետալներ չենք քննարկել: Իմ տեղը բոլորին հայտնի է, կարող են գալ և ինձնից պարզաբանումներ ստանալ»,- եզրափակեց նա՝ նաև նշելով, որ վերջին շրջանում ինքնամեկուսացած է եղել, քանի որ վարակված է եղել կորոնավիրուսով:

Տպել
13881 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին