Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը նոր տնօրենի պաշտոնակատար ունի։ Այս պաշտոնը վստահվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։

Մնացականյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնավարման առաջարկն ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի կողմից։ Նշեց, որ համավարակով, ապա նաեւ պատերազմական իրավիճակով պայմանավորված պաշտոնական ձեւակերպման մասը երկարաձգվել է։

Անդրադառնալով թաղապետի կառավարչական պաշտոնից մշակութային հաստատություն իր անցմանը՝ Մնացականյանն ասաց․ «Մշակույթից այդքան էլ հեռու մարդ չեմ։ Գիտեք՝ ինքս հիմնադրել եմ «Հայկական գորգի ազգային կենտրոնը» եւ «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանը, տարբեր առիթներով միշտ մասնակցել եմ տարբեր մշակութային պրոյեկտների ու ղեկավարել դրանց մի մասը»։

Մնացականյանը նաեւ նկատեց՝ նոր աշխատանքը ստանձնելով լծվել է բազմաթիվ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը։ Առաջիկայում Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումն են իրականացնելու, ապա Էդուարդ Միրզոյանի եւ այլն։

«Չնեղացնելով գործընկերներիս, պիտի ասեմ, որ առաջին անգամ ուզում ենք Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին զբաղված լինի միջոցառումներով»,- ասաց նա՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ են նախատեսել շաբաթվա 7 օրերին։

Որոշել են յուրաքանչյուր երկուշաբթի աշխարհի տարբեր ծայրերից եկած երաժիշտների հետ միասին էքսպերիմենտալ համերգներ ու մոնոներկայացումներ անել։ Երեքշաբի օրերը լինելու են աշխարհասփյուռ հայ հայտնի երաժիշտների համերգների օրեր։ Նրանց հնարավորություն պիտի տրվի գալ Հայաստան ու սերտ համագործակցել տեղի երաժիշտների հետ։ Չորեքշաբթի օրերի համար վերականգնվելու է նախկինում եղած մի շատ լավ ավանդույթ՝ դպրոցականնների ֆիլհարմոնիա։ Այն կեսօրին է լինելու, որպեսզի կարողանան տարբեր մարզերից եւս երեխաներ ընդգրկվեն։

Հինգշաբթին լինելու է հրավիրյալ մենակատարների եւ տարբեր նվագախմբերի համերգների օր։ Իսկ աշխատանքային շաբաթվա վերջին օրը՝ ուրբաթը, ֆիլհարմոնիկի դասական համերգի օրն է, այդ ավանդույթը սրբության պես պահպանվելու է։

Շաբաթը ջազի օր է լինելու։ Իսկ ինչ վերաբերում է կիրակի օրվա ծրագրերին՝ տնօրենի պաշտոնակատարը հայտնեց՝ ցանկանում էին այդ օրն անել երգեհոնային ծրագրերի օր, բայց քանի որ երգեհոնը փչացած է, մեկ այլ ծրագիր են քննարկում։

«Կոնսերվատորիայի հետ հիմա քննարկում ենք շատ հետաքրքրիր մի ծրագիր՝ Կոնսերվատորիայի եւ Երեւանի քաղաքապետարանի երիտասարդական նվագախումբ կա, որի գլխավոր դիրիժորը եւս մաեստրո Թոփչյանն է, քննարկում ենք կիրակի առավոտներն ունենալ մոտ 1 ժամանոց հետաքրքիր համերգներ։ Ուզում ենք կիրակի առավոտները զբոսաշրջիկների, եւ իհարկե մեր երեւանցիների համար լինեն ազատ ոճի հագուստով թեթեւ ոչ մեծ համերգային օրեր»,-մանրամասնեց Վիկտոր Մնացականյանը։ 

Նա նաեւ նկատեց՝ շատ վատ վիճակում են համերգասրահի զուգարանները, ճաշարանը։ «Մեզ այստեղ մեծ վերանորոգում է սպասվում, սկսած նստարաններից, վերջացրած դահլիճի ակուստիկայի կարգի բերելով։ Բանակցում ենք տարբեր հովանավորների հետ։ Մի քանի միլիոն դոլարի ծախսեր են պահանջվում»,-ասաց տնօրենի պաշտոնակատարը։

Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երեւանի ճարտարապետական գոհարներից մեկը համարվող համերգասրահը վերջին անգամ հիմնանորոգվել է 20 տարի առաջ։ Մնացականյանի խոսքով՝ խնդիրները շատ են, սակայն հետաքրքիր ծրագրերը առավել շատ են։ «Համերգասրահ գալով ամեն ամիս հանդիսատեսը զգալու է որակական մեծ տարբերություն։ Ամենակարեւորը ուզում եմ մեր երեւանցիների մեջ արթնացնել հետաքրքրություն դեպի դասական երաժշտությունը»,-եզրափակեց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ հայտնեցին, որ Վիկտոր Մնացականյանը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նոյեմբերի 18-ին՝ 6 ամիս ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակումը մրցութային կարգով է։ Թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը, սակայն, դեռ որոշված չէ։

Հիշեցնենք, որ Վիկտոր Մնացականյանից առաջ նվագախմբի եւ համերգասրահի տնօրենի պաշտոնում երկար տարիներ՝ 2003 թվականից աշխատել է Ռուզաննա Սիրունյանը։ Հավելենք նաեւ, որ Վիկտոր Մնացականյանը Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվել էր 2019 թվականի հոկտեմբերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11382 դիտում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում