Երևան
12 °C
Հայկական «Նոա» հոլդինգը, որին պատկանում է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը, ևս մեկ արտասահմանյան ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել։ Ինչպես հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, հայկական ընկերությունը ձեռք է բերել լատվիական «Նոա Յուրմալա» ֆուտբոլային ակումբը, որն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա լատվիական Բարձրագույն խմբում։
Ավելի մանրամասն գործարքի մասին հայտնում է լատվիական մամուլը, որտեղից պարզ է դառնում, որ «Նոա» հոլդինգն իրականում ձեռք է բերել Լատվիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Դաուգավպիլս քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբը։ «Լոկոմոտիվը» 2020թ․-ի արդյունքներով հաղթող էր ճանաչվել Առաջին դիվիզիոնում և իրավունք ստացել նոր մրցաշրջանում հանդես գալ Բարձրագույն խմբում։ Ակումբի նախագահ Ալեքսանդր Յակուբովսկին տեղի մամուլի հետ զրույցում հայտնել է, որ ակումբը խոշոր ներդրող ունի՝ ի դեմս «Նոա» հոլդինգի։ Ի սկզբանե ընկերության ներկայացուցիչները մտադիր են եղել զարգացնել ակումբը հենց Դաուգավպիլս քաղաքում, ներդրումներ կատարել նաև ենթակառուցվածքներում, սակայն քաղաքի իշխանությունների հետ համաձայնության չգալու արդյունքում որոշել են ակումբը տեղափոխել Յուրմալա ու ներդրումներ կատարել Յուրմալայում գտնվող «Դինամո Ռիգա» ակումբի ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ նոր մրցաշրջանում «Լոկոմոտիվը» հանդես կգա «Նոա» անունով և կներկայացնի Յուրմալա քաղաք։
Նշենք նաև, որ հայկական braind ընկերությունը, որը զբաղվում է ընկերությունների լոգոտիպների պատրաստմամբ, իր կայքում օրեր առաջ տեղադրել է «Նոա Յուրմալա» ակումբի լոգոտիպը՝ ընդ որում նշելով, որ լոգոտիպի պատվերը կատարվել է Սև ուրբաթի ընթացքում հատուկ առաջարկով․ «Առաջարկում ենք ընդամենը 99,000 դրամ անհավանական գնով ստեղծել լոգոտիպ, որը, սակայն, չի կարող ենթարկվել փոփոխությունների: Դիզայներներին կթվար, թե հենց սա է երազանքի պատվերը, բայց մեր թիմի կողմից այս օրերին կատարված ամբողջ աշխատանքն ավելի շուտ նման է դժոխքի մարաթոնի լոգոտիպերի հարյուրավոր գաղափարների և տարբերակների առաջարկներով»,- նշված է լոգոտիպի նկարագորթյան մեջ:
«Նոա» հոլդինգի հիմնադիր խորհրդի անդամ է Սարգիս Գևորգյանը, որը նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունը հայկական ֆուտբոլ մուտք գործեց 2019թ․-ին՝ ձեռք բերելով Բարձրագույն խմբում հանդես եկող «Արցախ» ակումբը։ Անվանափոխությունից հետո ակումբը ստացավ «Նոա» անունը, 2019/20 մրցաշրջանում նվաճեց Հայաստանի գավաթը և դարձավ երկրի փոխչեմպիոն։ 2020թ․-ի դեկտեմբերին «Նոա» ֆուտբոլային ակումբը համաձայնության հասավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Վաղարշապատի ակադեմիայի վարձակալության հարցում։ 2020թ․-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական հանրահայտ «Սիենա» ակումբը, որը ֆինանսական խնդիրների պատճառով ներկա պահին հանդես է գալիս Իտալիայի D սերիայում։ Ընդ որում, իտալական մամուլում նշված է, որ «Սիենա» ակումբը ձեռք է բերվել հենց «Բերքլի Քեփիթլ» ընկերության կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «Նոա հոլդինգը» ընկերության նախագծերից մեկն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT