Շատ կուզենամ, որ ՀՀ դատական իշխանության վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր նոյեմբերի 15-ին այն հայտարարությանը, որում դիմելով դատավորներին նշել էր, թե այսօր է տրվելու դատավորների համար ամոթալի հարցի պատասխանը՝ պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ:

«Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների եւ առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որեւէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին»,- նշեց ԲԴԽ նախագահը։

Հարցին, թե ինչո՞ւ իր հայտարարությունը ԲԴԽ նախագահը արեց այն ժամանակ, երբ քննվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորել-չկալանավորելու հարցը, նա պատասխանեց․ «Այո, նոյեմբերի 15-ի իմ կոչը պայմանավորված էր այն զարգացումներով, որոնք ես նկատում էի դատարանների շուրջ։ Բազմաթիվ անգամ, դեռ մինչեւ ԲԴԽ-ում աշխատելը բազմաթիվ անգամ ասել եմ, որ դեմ եմ փողոցային, հանրահավաքային դատավարությանը։ Չի կարելի դատարանների դիմաց ակցիաներ անելով դատարանների վրա ճնշում գործադրել։ Այդ օրերին ես տեսնում էի դատարանների առաջ իրականացվող բազմաթիվ վանկարկումներ։ Ես կոչ արեցի գործընկերներիս՝ լինել ապաքաղաքականացված»։

Խոսելով իր եւ Վանեցյանի ընկերական հարաբերությունների մասին ԲԴԽ նախագահն ասաց, որ իրենք ընկերներ են 1994 թվականից, երբ ինքը դեռ դատավոր չէր, Վանեցյանն էլ՝ ԱԱԾ աշխատակից չէր։ 

Հարցին՝ իրեն հաջողվե՞լ է պարզել՝ կա՞ն դատարանների պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Երբ նոյեմբերի 15-ի կոչում ես անդրադարձա այդ արտահայտությանը, դա պատահական չէր։ Ես խոսքս ավելի սուր լինելու համար եմ այդ բառակապակցությունն օգտագործել։ Իրոք գտնում եմ, որ այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք ունենալ եւ ստեղծել անկախ դատական համակարգ։ Ես մեկուկես տարի առաջ արձագանքել եմ եւ ասել, որ այո, պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք։ Ես այսօր էլ այդ անունները չեմ հրապարակելու։ Շատ կուզենամ, որ գոնե մեկուկես տարի հետո ՀՀ դատական իշխանության վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի։ Վստահ եմ, որ շատերն այս առիթը կօգտագործեն եւ այդ կարգավիճակից կօգտվեն ու կլինեն իրոք պրոֆեսիոնալներ՝ նվիրված իրենց գործին»։

Նրա խոսքով՝ չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության կամ ընդդիմության ցանկությունը եւ չկան դատավորներ, որոնք հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ են ընկնում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3175 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին