Ինչպե՞ս հանգստանալ վայրի բնության գրկում և «չհանդիպել արջին» (լուսանկարներ)

25/12/2020 schedule16:46

Հայաստանում էկո-զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ կան, ինչը, սակայն, չպետք է իրականացվի ի հաշիվ բնության՝ հարուստ և բազմազան կենսաբազմազանության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր ջանքերն է ներդնում նաև այս կարևոր և զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտն ընդլայնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիմնադրամի լրատվական ծառայությունը։

Առաջնորդվելով հենց այս գաղափարախոսությամբ՝ Հիմնադրամն ակտիվորեն համագործակցում է «Արևորդի էկո-տուրեր» կազմակերպության հետ (SunChild EcoTours), որպեսզի հանգիստը վայրի բնության գրկում լինի ապահով թե՛ բնության, թե՛ այցելուների համար։ Զբոսաշրջության այս տեսակի ընտրությունը, ի դեպ, ևս մեկ առավելություն ունի․ վայրի բնության գրկում կարելի է ունենալ ամենաէքստրեմալ արկածները, կամ պարզապես հնարավոր է առանձնանալ էկո-տնակներում և լինել կատարյալ անդորրի մեջ՝ կտրվելով ամբողջ աշխարհից։ Անչափ կարևոր է, սակայն, որ արկածներով լի էքստրեմալ ուղևորությունն ուղեկցվի մասնագիտացված զբոսավարիների, այս դեպքում՝ FPWC հմուտ անտառապահների կողմից, որոնք քաջատեղյակ են տեղի բնաշխարհի բոլոր մանրամասներին և պատրաստ են անգամ արջի հետ «հանդիպմանը»։

Հիմնադրամը ՀՀ-ում էկո-զբոսաշրջության գաղափարի ներդրման առաջամարտիկներից է։ Այս ուղղության զարգացումը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար նաև գիտակրթական առաջընթացի տեսանկյունից․ այս տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, հենց վայրի բնության սրտում գտնվող էկո-տնակներ այցելել են բազմաթիվ տեղացի և օտարերկրյա նշանավոր հյուրեր՝ գիտության ներկայացուցիչներ, բնասերներ և բնապահպաններ, ինչպես նաև՝ պարզապես վայրի բնության սիրահարներ։ Բոլոր այցելուները չափազանց տպավորված են եղել Հայաստանի վայրի բնության հարստությամբ և գեղեցկությամբ։ Նրանցից որոշներն անգամ ուշագրավ բացահայտումներ են արել, օրինակ՝ ցեցի նորահայտ տեսակը, որն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին։

Գորշ արջեր, բեզոարյան այծեր, սև անգղեր, մորուքավոր անգղեր, հայկական իժեր, առաջավորասիական հովազ․ այս և բազմաթիվ այլ վայրի կենդանատեսակների կարելի է հանդիպել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում։ Այս կենդանատեսակներից որոշներին կարելի է նաև դիտարկել FPWC անտառապահների օգնությամբ։ Ընդգծենք, որ սա բացառիկ հնարավորություն է, քանի որ այս էկո-տնակները միակն են Հայաստանում, որոնք տեղակայված են Արարատի (Ուրցաձոր) և Վայոց ձորի (Գնիշիկ) մարզերում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համոզված է, որ բնապահպան կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Սիրելով և պահպանելով մայր բնությունը՝ հնարավոր է անգամ հանգիստն անցկացնել Հայաստանի վայրի բնության ամենագողտրիկ անկյուններում, բացահայտել Հայաստանը նորովի։

Տպել
1522 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները