Երբ հանցագործը ոստիկան է

29/12/2010 schedule13:57

Հայտնել էինք, որ վրաերթը տեղի էր ունեցել գիշեր ժամը 00:20-ի սահմաններում Երեւանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում: Վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել էր դեպքի վայրից քիչ այն կողմ` Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում: «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի: Ենթադրվում է, որ Կարինեին ու Անահիտին վրաերթի ենթարկելուց հետո ռուսական պետհամարանիշով մեքենայի վարորդը` 32-ամյա Արթուր Հովհաննիսյանը (աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում) ցանկացել է հեռանալ դեպքի վայրից, սակայն քիչ անց բախվել է նշված տաքսուն, եւ միայն դա է նրան ստիպել կանգ առնել, դուրս գալ մեքենայից եւ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ: Հայտնի է, որ բժշկական հետազոտման արդյունքում պարզվել է, որ վրաերթի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: Իսկ վթարված ավտոմեքենայի դիմապակու եւ կողքի դռան վրա ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերել են կանացի մազեր, իսկ վնասված ավտոմեքենայի վրա` արյան հետքեր: Գործը ՀՔԾ-ում է Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով քննությունը, երեկ դիմեցինք ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ստացանք հետեւյալ գրությունը. «2010 թվականի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը հետագա նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Քրեական գործով այս պահին ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: Վրաերթ կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը կքննարկվի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո: Նախաքննությունը շարունակվում է»: Տուն էին վերադառնում 18-ամյա Անահիտ Գասպարյանը Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի տուրիզմի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի էր: Կարինե Գասպարյանը աշխատում էր որպես մատնահարդար: Գասպարյանների հարազատները մեզ պատմեցին, որ մայրն ու դուստրը երեկոյան գնացել էին բարեկամներից մեկի տուն, եւ արդեն տուն վերադառնալիս են եղել, երբ ոստիկանի վարած մեքենան վրաերթի է ենթարկել նրանց: Կարինեի ավագ դուստրը զանգահարել է մոր բջջային հեռախոսին, շուրջ մեկ ժամ նրա հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանել: Հետո հեռախոսազանգին պատասխանել է մի մարդ, որը ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից եւ հայտնել տեղի ունեցածի մասին: Հարազատները համոզված են, որ եթե Արթուր Հովհաննիսյանը ժամանակին օգնություն ցուցաբերեր Գասպարյաններին, նրանք ողջ կմնային: Մահացածների հարազատների խոսքով, այն, որ Արթուր Հովհաննիսյանը դեռեւս գտնվում է ազատության մեջ, առնվազն անարդար է: «Պետք է 10 մարդ սպանե՞ր, որ կալանավորեին: Չնայած այդ դեպքում էլ գուցե չձերբակալեին: Եթե փաստն այն է, որ նա է եղել վրաերթի հեղինակը, ի՞նչն են հիմա ճշտում, ի՞նչ են պարզում: Ի՞նչ կապ ունի, թե փորձաքննությունները ինչ արդյունքներ ունեն: Նա երկու մարդու է կյանքից զրկել: Նա պետք է նստի»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Գասպարյանի հորեղբայրը եւ ավելացրեց. «Իրավապահները, չձերբակալելով երկու հոգու մահվան մեջ մեղավոր ոստիկանին, մեզ են հանցագործության դրդում: Եթե աղջկա հայրը ողջ լիներ, նա մի րոպե չէր սպասի, նա կգնար ու կսպաներ այդ մարդուն: Հասկանո՞ւմ եք, չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ մարդիկ թողնեն ամեն ինչ եւ ինքնադատաստան անեն: Բայց այս դեպքում մեզ կարծես դրդեն դրան»:

Տպել
636 դիտում

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին