Իսրայելի կառավարությունն արձակվում է չորրորդ անգամ. երկրում կրկին ընտրություններ տեղի կունենան

Իսրայելում սպասվում են 2 տարվա մեջ 4-րդ համապետական ընտրությունները: Պատճառն այն է, որ երկրի կոալիցիոն կառավարությունը այդպես էլ չի կարողացել համաձայնեցնել 2020 թվականի պետական բյուջեն՝ մինչեւ սահմանված վերջնաժամկետը:

Երեքշաբթի, Իսրայելի ժամանակով կեսգիշերին լրացել է պետբյուջեի հաստատման վերջնաժամկետը, եւ երկրի խորհրդարանը արձակվել է օրենքով սահմանված կարգով:

Դրան նախորդել է Կնեսետում (Իսրայելի խորհրդարան) կայացած հանդիպումը, որի ընթացքում խորհրդարանականները փորձել են հերթական անգամ  համաձայնության գալ բյուջեի հարցերի քննարկման ժամկետը երկարաձգող օրինագծի շուրջ, սակայն, հակառակ սպասումների, այն մերժվել է ձայների մեծամասնությամբ:

Իսրայելի խորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա մարտի 23-ին:

Իսրայելն արդեն ծախսել է միլիարդավոր գումարներ՝ երեք նախորդ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար: Դրանք տեղի են ունեցել 2019 թվականի ապրիլին, այնուհետ՝ նույն տարվա սեպտեմբերին եւ 2020-ի մարտին:

Իշխող «Լիկուդ» կուսակցությանը՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ,  3-րդ փորձից է միայն հնարավոր եղել կոալիցիա ստեղծել իր հիմնական մրցակցի `«Կահոլ-Լավան»կուսակցության հետ, որը ղեկավարում է Իսրայելի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Հանցը, որն  ընտրություններից հետո ստացել է  պաշտպանության նախարարի պորտֆելը: Այնուամենայնիվ, իսրայելցի շատ վերլուծաբաններ հենց սկզբից ասում էին, որ բյուջեի հարցը կարող է ոչնչացնել այս՝ առանց այդ էլ փխրուն դաշինքը:

Համաձայն հաստատված ռոտացիայի ՝ առաջին 18 ամիսներին վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցներ Բենյամին Նեթանյահուն, իսկ 2021 թվականի նոյեմբերից ՝ Հանցը: Այժմ Բենի Գանցը կարող է պատմության մեջ մտնել որպես ընտրված վարչապետ, որն այդպես էլ չի զբաղեցրել վարչապետի աթոռը: Նեթանյահուն էլ ռեկորդակիր է վարչապետի պաշտոնում անցկացրած տարիների քանակով. Նա այդ պաշտոնը նախ զբաղեցրել է 1996-99 թվականներին, իսկ հետո,  2009 թվականից անընդմեջ: Այժմ նա անցնում է կոռուպցիայի գործով որպես մեղադրյալ, բայց չի ընդունում իր մեղքը : Ավելին՝ ակնկալում է վեցերորդ անգամ զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Ստեղծված իրավիճակի համար Նեթանյահուն ու Հանցը միմյանց են մեղադրում:

«Ես չէի ուզում այս ընտրությունները, «Լիկուդ»ն էլ չէր ուզում այս ընտրությունները: Մենք փորձեցինք կրկին ու կրկին կանխել դրանք, բայց, ցավոք, Բենի Հանցը հրաժարվեց համաձայնել մեզ հետ», -BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Նեթանյահուն: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ իր «Լիկուդ» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ կտանի մարտի 23-ին:

Հանցը, ի պատասխան, հայտնել է, որ վարչապետի խոսքերի մի մասը սուտ է ու կեղծիք: Նա նշել է, որ Նեթանյահուն իսկապես ցանկանում էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ  նոր ընտրություններ կայանան՝ կոռուպցիայի մեղադրանքով գործընթացից խուսափելու կամ այն ձգձգելու եւ ժամանակ շահելու համար:

2020-ի մարտի 2-ին կայացած ընտրություններից հետո Հանցի եւ Նեթանյահուի կուսակցությունների կողմից կայուն կոալիցիայի ստեղծմամբ վերջ էր դրվել ավելի քան 500 օր տեւած քաղաքական ճգնաժամին, որի ընթացքում իսրայելցիները ստիպված են եղել երեք անգամ գնալ ընտրատեղամասեր:

2 անգամ քաղաքական գործիչները չէին կարողացել կոալիցիա կազմել՝ քվեաթերթիկների հաշվարկի հիման վրա խորհրդարանում 120 տեղը բաշխելու բարդությունների պատճառով: Արդյունքում, այս ժամանակահատվածում Իսրայելն անցկացրել է իր պատմության մեջ առաջին կրկնակի ընտրությունները, և դրանցից անմիջապես հետո `մեկ այլ պատմական իրադարձություն՝ վերընտրություններ 2020-ի մարտի 2-ին:

Ուժերի ներկայիս դասավորվածությունը, ըստ սոցհարցումների, կրկին կանխատեսում է Նեթանյահուի հաղթանակը, բայց նրան էլ ավելի մեծ դժվարություններ են սպասվում կոալիցիա կազմելու հարցում, նշում է Times of Israel-ը:

Դեկտեմբերի 2-ին, 23-րդ գումարման Կնեսետն ընդունել էր ընդդիմության կողմից առաջ քաշված ինքնալուծարման օրենքի նախնական ընթերցումը: Նույնիսկ այդ ժամանակ կոալիցիայի մեջ խորը պառակտումը ակնհայտ էր դարձել, քանի որ «Կահոլ-Լավան» -ը պաշտպանում էր փաստաթուղթը: Առաջին ընթերցմամբ դրա քննարկումը նշանակված էր դեկտեմբերի 14-ին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ երկու շաբաթի օրվանից ակնհայտ դարձավ, որ կոալիցիան չի կարող համաձայնության գալ բյուջեի շուրջ, եւ Կնեսետի լիազորությունները կդադարեցվեն ավտոմատ կերպով ավելի արագ, քան ֆիզիկապես հնարավոր է դա անել  օրենքի ընդունմամբ:

Մինչեւ նոր ընտրությունների անցկացումը Բենյամին Նեթանյահուն կմնա Իսրայելի վարչապետ: Կոալիցիայի համաձայնությամբ կողմերը պայմանագիր են կնքել այն մասին, որ արտահերթ ընտրությունների դեպքում վարչապետի աթոռը ընտրություններից առաջ կփոխանցվի կոալիցիայի մեկ այլ առաջնորդի: Ստատուս քվոն, համաձայն համաձայնագրի, կմնա միայն այն դեպքում, եթե ընտրությունները խափանվեն բյուջեի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ Հանցի կողմից ղեկավարվող «Կահոլ-Լավան» կուսակցությունը կորցրել է ժողովրդականությունը: Եվ չնայած «Լիկուդին» աջակցությունը նույնպես թուլացել է, վերլուծաբանները համաձայն են, որ այն կկարողանա վերականգնել իր դիրքերը՝ որպես երկրի ամենամեծ կուսակցություն:

Տպել
1222 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել