Երևան
12 °C
Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է ժողովրդի հետ խոսելը։ «Թեկուզ այսօր երեկվա նման այնքան շատ չեն այստեղ գտնվողները՝ եղանակային պայմաններից ելնելով, բայց նույնիսկ եթե մի փոքր խումբ, մեկ մարդ էլ այստեղ գտնվեր, ես պետք է շփվեի և իմ խոսքը ասեի ցանկացածին, որովհետև մեր պետությունը, Սահմանադրության համաձայն՝ մարդակենտրոն պետություն է, և յուրաքանչյուրս մեզանից պետք է մեր ներդրումն ունենանք մեր երկրի առօրյայի և բացի դրանից նաև մեր երկրի զարգացման համար»։
Օհանյանի կարծիքով՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտվել է ոչ թե բանակը, այլ իշխանությունները։ «Այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հայոց հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագետ կազմակերպված գործողություններով։ Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կիլոմետր կահավորված ինժեներական սարքավորումներ, և միայն երկու վայրում՝ մոտավորապես 20 կիլոմետրում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք, և ես համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ներկա իշխանությունները ուշադրություն չեն դարձրել նախորդ 30 տարիներին ստեղծված դրականի վրա՝ մատնանշելով միայն բացասականը։ «Մենք ստեղծել էինք, ունեցել ենք անկախ պետություն, Արցախյան ազատամարտ, հաղթանակ, պետության բոլոր իշխանությունների, բոլոր թևերի կայացում, համակարգային գործունեություն, մենք տարբեր ժամանակահատվածներում ուրախացել ենք հաջողություններով մեր գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերության մեջ, նույնիսկ այսօրվա իշխանությունները գնացել, տարբեր գործարաններում կանգնել են և հպարտացել են։ 2.5 տարվա մեջ այդ ամեն ինչը կառուցվե՞ց։ Իհարկե ոչ։ Մենք հպարտացել ենք մեր բանակով։ 2.5 տարվա մեջ այդ բանակը կառուցվե՞ց։ Մեր համատեղ ջանքերով այս 30 տարվա պատմության մեջ ենք մենք կառուցել բանակը, բայց մեր բանակի կառուցման ակունքներում մեր բազմադարյա պատմական փորձն է, մեր զորավարների տաղանդն է, մեր ֆիդայի ընկերների, մեր ազատամարտիկների, երկրապահների զօրուգիշեր և նաև այսօրվա բանակի հրամանատարների և զինվորների գործունեությունն է»։
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ներկա իշխանությունների օրոք պարտությունները շարունակական են լինելու։ «Մեզ պետք են փորձառու մարդիկ։ Ես պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ քաղաքական որևիցե մի գործունեություն չծավալելով։ Էդ ինչքա՞ն եղավ անփորձների մի թիմ, որ կարողանում են այսօր ղեկավարել և քննադատել, և Վազգեն Մանուկյանը չկարողանա՞ նրանց նման ղեկավարել, կամ նրանցից ավելի լավ ղեկավարել։ Ու՞մ ինչի հետ ենք համեմատում, հարգելի հայրենակիցներ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT