Ադրբեջանը դեռեւս թաքցնում է բավականին շատ գերիներ․ Արտակ Բեգլարյան

Անհետ կորածների ճակատագրի, զոհվածների մարմինների դուրսբերման եւ գերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին խանգարող գլխավոր խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցավոր վարքն է։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոսքը ոչ միայն այն մասին է, որ Ադրբեջանը մեծածավալ հանցագործություններ է կատարում, սպանում անձանց, այդ թվում՝ գերիների, այլեւ ակնհայտ է, որ թաքցնում է ե՛ւ ռազմագերիներին, ե՛ւ քաղաքացիական ներկալված անձանց, ե՛ւ բռնի անհետացած անձանց․ «Այս տվյալները մենք անընդհատ ներկայացնում ենք Կարմիր խաչին եւ ռուսական կողմին, բայց Ադրբեջանը դեռեւս թաքցնում է բավականին շատ գերիների, որոնց զգալի մասը տեսանյութերով է հաստատված»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ կխուսափի կոնկրետ թիվ նշել։ Բեգլարյանը շեշտեց, որ այս ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմը տվյալներ հավաքել եւ առ այսօր հավաքում է, փոխանցում պատկան մարմիններին, նաեւ՝ միջազգային կառույցներին․ «Մեր ներկայացրած տվյալների հիման վրա բավականին հաջողված դեպքեր կան, եղել են դեպքեր, երբ մարդկանց կյանքեր են փրկվել, բայց սա համատեղ աշխատանք է: Ե՛վ ՀՀ-ում, ե՛ւ ԱՀ-ում ջանքեր են գործադրվում երբեմն տեսանելի, երբեմն՝ ոչ»։

Խոսելով հետպատերազմյան շրջանում առաջացած խնդիրների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ պետական համակարգը առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի անվտանգային ռիսկերի առավելագույն նվազեցմանը․ «Օբյեկտիվ ռիսկերը պետք է նվազեն, եւ այդ ուղղությամբ ՊԲ-ն աշխատանքներ կատարում է, ռուս խաղապահների դերն էլ մեծ է, բայց մնացած մարմինները՝ ԱԱԾ, ոստիկանություն կամ իրավապահ այլ մարմիններ պետք է բոլոր հնարավոր քայլերը անեն, որ այդ ռիսկերը նվազեցվեն, որից հետո քաղաքացիներն իրենց ավելի անվտանգ զգան: Այստեղ էլ կարեւոր է քաղաքացիների հետ բաց շփումը տեղեկատվական առումով, քանի որ խնդիրների մի մասը սուբյեկտիվ Է եւ պայմանավորված Է տեղեկատվական եւ հոգեբանական ռիսկերով, պետք է նվազեցնել այդ անորոշությունը, որպեսզի հասարակությունը հասկանա՝ իրեն ինչ է սպասվում, իսկ ռիսկեր կան, ինչ վարք պետք է դրսեւորել»։

Բեգլարյանի խոսքով՝ պետք է զբաղվել նաեւ անօթեւան անձանց խնդիրներով, որոնց թիվը, իրենց հաշվարկներով, հասնում է մինչեւ 40 հազարի․ «Մինչեւ 40 հազար անձ անօթեւան է մնացել միայն ռազմական գործողությունների ժամանակ օկուպացված տարածքների պատճառով, եւ նրանք ունեն շատ լուրջ կարիքներ, իհարկե, ժամանակավոր կացարանի հարցը պետք է լուծել, որից հետո երկարաժամկետ ծրագրերով բնակարանի հարց լուծել»։ Ըստ Բեգլարյանի՝ այստեղ պետական կառավարման խնդիր կա․ «Ողջունելի է, որ բնակվարձի փոխհատուցման ծրագիր առկա է, որոշ չափով գործում է, բայց անկառավարելի խնդիրներ են առաջացել․ շուկայում պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված՝ բարձրացվել են վարձի չափերը, թեեւ շուկայական հարաբերություններ, տնտեսություն է հաստատված Սահմանադրությամբ, բայց իրավիճակն այնպիսին է, որ պետությունը պետք է միջամտող մեխանիզմներ գործադրի եւ փորձի ողջամիտ դաշտ բերել այդ վարձաչափերը, որովհետեւ դա ուղիղ կերպով ազդում է անօթեւան մնացած անձանց կյանքի որակի եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա»։ Դրան զուգահեռ պետք է արագորեն շինարարական աշխատանքներ կատարվեն, պետական միջամտությամբ կառուցվեն տներ եւ տրամադրվեն քաղաքացիներին, ինչի ուղղությամբ, ըստ Բեգլարյանի, աշխատանքներ կատարվում են։

Հաջորդ խնդիրը, որ մատնանշեց Արցախի ՄԻՊ-ը, սոցիալական աջակցության խնդիրն է, որի ուղղությամբ ՀՀ եւ ԱՀ կառավարությունները որոշակի ծրագրեր են նախաձեռնել, որոնք ողջունելի են եւ արդեն որոշակի արդյունք են տվել․ «Անհրաժեշտ է, որ պետական մարմինները երաշխավորեն, որ ոչ ոք սոված, անօթեւան եւ առանց ջեռուցման, առանց տաք անկյան չմնա, պետք է ամեն ին չանել, որ այս ծրագրերը լինեն հասցեական»։

Ըստ ՄԻՊ-ի՝ անտեսված է հետպատերազմյան տրավմաների հաղթահարման խնդիրը․ «Սոցիալ-հոգեբանական շատ-շատ լուրջ խնդիրներ կան ուղիղ առումով տուժած անձանց մոտ, կլինեն՝ զոհվածների հարազատներ, վիրավորների հարազատներ, անհետ կորածների, գերիների կամ վերադարձված գերիների հարազատներ, խոցելի խմբեր, որ առնչվել են պատերազմական գործողություններին կամ ականատես են եղել եւ հատկապես երեխաներ»։ ՄԻՊ-ի խոսքով՝ այս իրավիճակը հանրային առողջության վրա բացասաբար ազդող հանգամանք է, դրա համար կարեւոր է, որ պետական կառավարման ներքո, նաեւ հասարակական սեկտորի էական ընդգրկվածությամբ շատ արագ, ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորվեն այդ տրավմաները կառավարելու կամ վերացնելու ուղղությամբ․ «Այս առումով ես անձամբ եմ որոշ գաղափարներ քննարկել պետական մարմինների եւ հասարակական սեկտորի հետ, հույս ունեմ, որ առաջիկայում լուծումներ կունենանք, ես էլ նոր պաշտոնում պատրաստ եմ աջակցել այդ հարցում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3151 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ