Երևան
12 °C
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։
Հիմնադրամը հայտնում է, որ աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի մարտ ամսից, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։
Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։ «Արցախի բնության հիմնադրամը» ստեղծվել է տարածաշրջանի եզակի բնական ժառանգությունը և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով: Հիմնադրամն առաջին կազմակերպությունն է Արցախում, որը միջազգային աջակցություն է ստացել Ժնևում գործող «Franklinia» ֆոնդի կողմից։ Ժնևը ճանաչել է Արցախը և աջակցել է դրա յուրահատուկ և եզակի անտառների պահպանման նախաձեռնությանը 2019 թվականին։
FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։ Այս տարիների ընթացքում ծառերը կձևավորեն և կունենան կայուն արմատային համակարգ՝ ինքնուրույն աճը հետագայում շարունակելու համար։ Խնամքի 5 տարի ժամկետն ընտրվել է խուսափելու համար նաև մարդածին բացասական գործոնների ազդեցությունից։ Տեղում պահպանություն իրականացնող անտառապահների շնորհիվ մենք կունենանք անմիջական հսկողություն տնկված տարածքների նկատմամբ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման հնարավորություն։
Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։
Հիմնադրամն ընդգծում է, որ TCP մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ, ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ, ապահովվում է բարձր կպչողականություն (80-90 տոկոս)։
«Մենք ենք մեր ծառերը» արշավի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև GPS կոորդինատներով տվյալների հավաքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա առավել լայն տեղեկատվության տիրապետել ծառերի աճի գործընթացի մասին և իրականացնել համապատասխան հետազոտություններ։
Կարևոր է, որ Արցախի տարածաշրջանը կենսաբազմազանության թեժ կետ է համարվում: Այս անտառներում հանդիպում են ավելի քան 6000 բուսատեսակներ, 153 տեսակ կաթնասուններ և 400 տեսակի թռչուններ։ Այս տեսակներից շատերն ընդգրկված են ՀՀ և ԱՀ կարմիր գրքերում, ինչպես նաև միջազգային IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված կամ անհետացող տեսակներ։ 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից հրահրած լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես վնասվել և վտանգվել է Արցախի բացառիկ բնաշխարհը։ Արցախի անտառները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն բնության պահպանության, այլև առաջնային են տեղի բնակչության գոյատևման տեսանկյունից։
2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները
Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ
Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի
ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին
Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը
Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար
Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով
Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT