Առաջին Թումո տուփը բացվել է Գավառում

18/12/2020 schedule18:30
Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում Այսօր` դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը,

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվել է առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը:

Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանն են միացել ՀՀ ԿԳՍՄՆ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝ Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է. «Թումոյի մարզային ընդլայնումը է՛լ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը՝ Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորել է Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի է՛լ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։

Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձել է dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։

Միջոցառմանը նաև տեղի է ունեցել Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն են արել ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:

Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Dot818-ը ամերիկյան մարքեթինգային ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին Կալիֆորնիայում: Այն զբաղվում է հրատարակչական, գովազդի և մարքեթինգի գործառույթներով: Կալիֆորնիայում տեղակայված գլխամասից բացի, այն նաև ունի գրասենյակ Հյուսիսային Կարոլինայում և Մեծ Բրիտանիայում:

Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս:

Տպել
1367 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել