Ոսկեհասկի զորամասի զինծառայողներին երկուշաբթի դիրքերից իջեցնելու էին, կապի խնդիր կար. Շիրակի մարզպետ

16/12/2020 schedule16:40

Շիրակի մարզի Ոսկեհասկի զորամասից Բերդաձորի ենթաշրջան տեղափոխված և դիրքերում մարտական հերթապահություն կատարող զինծառայողները երկուշաբթի պետք է իջնեին դիրքերից, քանի որ եղել է կապի խնդիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետն այդ պահին Արցախում է եղել և անձամբ լուրը լսել: Կիրակի է մեկնել Արցախ, քանի որ իմացել է Բերդաձորի ենթաշրջանում հակառակորդի նկատվող ակտիվության մասին, իսկ այդ տարածքում Շիրակի մարզից մեծաթիվ կամավորական ջոկատներ կան, և մոբիլիզացիոն ռեսուրս է կենտրոնացված:

«Մի մասի հետ կապ կար, մենք նրանցից տեղեկություններ էինք ստանում, մի խումբ էլ կար, որի հետ երեկոյան պարզվեց, որ կապ չկա: Ես երկուշաբթի առավոտյան մեկնեցի Արցախ, որպեսզի տեղում հասկանամ, թե ինչ է կատավում, քանի որ էն կամավորական ջոկատը, որը մարզից մեկնել էր, ես եմ ուղեկցել, նաև ներկա եմ գտնվել նրանց մարտական խնդիրները ստանալու ժամանակ: Երեկ առավոտյան հանդիպել եմ Բերդաձորի պաշտպանական շրջանի պատասխանատուի հետ, ներկայացրեց առկա լարվածությունն ու ձեռնարկված քայլերը: Իսկ կոնկրետ մի խմբի մասով, որը մեր մարզի Ոսկեհասկի զորամասից էր տեղափոխվել, ներկայացրին, որ իրենց պլանավորում են իջեցնել դիրքերից, որովհետև կոնտակտի հետ կապված խնդիրներ կան: Ունեցել են պայմանավորվածություն, որ ռուսների ուղեկցությամբ գնան իջեցնեն նրանց»,- մանրամասնեց մարզպետը:

Արդեն երեկոյան, երբ վերադարձել է Գյումրի, մարզի համայնքապետներից ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածում գերեվարված նոր զինվորների մասին, որում Ոսկեհասկի զորամասի զինվորականներից շատերին հարազատները ճանաչել են:

«Արդեն կեսգիշերին հանդիպումներ եմ ունեցել և այսօր էլ շարունակում եմ հանդիպել այդ զինվորականների ծնողների հետ, նրանք նաև կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որ անմիջապես իրենք էլ կարողանան զանգել ճշտել: Պաշտոնական տեղեկատվություն չունենք, հստակեցված չէ այդ զորախմբի կարգավիճակն այս պահին: Միայն մեկ ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ գերի վերցվելու ընթացքում փոխհրաձգություն չի եղել»,- ասաց Պետրոսյանը:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ Շիրակի ոստիկանապետի հետ միասին հանդիպել են գերեվարված տղաների հարազատների հետ և տեղեկացրել, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2529 դիտում

Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար

ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը

2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է

23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում

Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները

Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ

Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում