«Պատերազմը վերջացավ, բա իմ երեխան ո՞ւր է»․ ՊՆ-ի դիմաց հավաքված ծնողները վրդովված են

ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է այսօր առավոտից մեկնարկած բողոքի ակցիան։ Անհետ կորած եւ գերեվարված բազմաթիվ զինծառայողների ծնողներ ու հարազատներ իրենց վրդովմունքը, դժգոհությունն են հայտնում եւ պահանջում, որ ՊՆ պաշտոնատար անձինք հանդիպեն ու խոսեն իրենցից յուրաքանչյուրի հետ։

Նշենք, որ այս պահին, ըստ ծնողների հայտնած տեղեկությունների, ՀՀ ՊՆ-ի շենքում ընթանում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը 10 ծնողի հետ։ Նրանցից մեկը նշեց, որ սպասվում է նաեւ ՀՀ ոստիկանապետի այցը։

Լրագրողների հետ զրույցում բակում սպասող մայրերց մեկն ասաց, որ ուզում են իրենք էլ ներս մտնել, լսել, թե ինչ են ասում, թեեւ արդեն չեն էլ հավատում ոչ մի խոսքի․ «Արդեն 3 ամիս է՝ խաբում են․ էսօր կասենք, վաղը կասենք, ինչքա՞ն կարելի է, դարձել ենք հոգեկան, չենք կարողանում տանը նստել: Իմ էրեխուց լուր ընդհանրապես չկա, ոչ մեկը չի մտածում, այս շենքը ափսոս չի՞, որ նստում են, գոնե մի գործ անեն, գնան Ղարաբաղ, ծնողների հետ ման գան, ոսկորներ են արդեն, երեխաներ էլ չկան, մեռանք ասելով՝ անտառներում երեխաներ կան, բայց այս գիշեր 100-ից ավելի գերի են տարել, 10 հոգու սպանել են, կարելի՞ է այսպես»,- ասաց նա։

Մեկ այլ ծնող էլ լրագրողներին պատմեց, որ իր որդուն ծանուցագիր է եկել, եւ նա սեպտեմբերի 27-ից մեկնել է Ջաբրայիլ, վերջին անգամ նրա հետ սեպտեմբերի 30-ին են խոսել․ «Մինչ օրս չկա, երկու անչափահաս երեխա ունի, ջահել հարս, լացելով, մղկտալով՝ այս 3 ամիսը գնում ենք այստեղ-այնտեղ, ոչ մի օգնություն չկա, գերեզման էլ չունենա՞: Արդեն գնալու եմ թուրքին նամակ գրեմ, էլ ուրիշ ճար չունեմ, այստեղից օգնություն չկա»։ Հարցին, թե ի՞նչ են պատասխանում իրենց պետական գերատեսչություններից, զինվորի մայրն ասաց, որ նշում են, թե հետաքննություն է ընթանում․ «Պատերազմը վերջացավ, հրադադարը վերջացավ, բա իմ երեխան ո՞ւր ա, Փաշինյանը լավ էլ գիտեր, որ թիկունք չունի կռվելու, ինչի՞ համար սա արեց, ջհանդամը՝ նրանք լափել էին, կերել էին, գոնե էսքան զոհեր չէին տվել, մեղկ չէի՞ն էս էրեխեքը: Փաշինյանը չգիտե՞ր, որ զենք չունի, իմ տղան վարորդ տղա է, տարել են առաջին գիծ, ասել՝ կռիվ տուր, ո՞ւմ հետ կռիվ տա, դուխով տղա է եղել, դուխով էլ մինչեւ վերջ գնացել է»,- ասաց կինը՝ չկարողանալով զսպել հուզմունքը։

Մեկ այլ կին էլ, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ոտքի կանգնելու եւ պայքարելու կոչ արեց․ «Դիմում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, գյուղերում գտնվող գյուղացիներին, գործարաններում աշխատող բանվորներին, ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչներին, դասախոսներին, մտավորականներին, խնդրում եմ բոլորդ դուրս եկեք, դուրս եկեք՝ պայքարելու զինված ուժերի անօրինական քայլերի դեմ, պատժելու բոլորին, իշխանության բերելու ոչ կուսակցականներին, որոնք կարող են երկրում փոփոխություններ մտցնել, բավական է՝ ինչքան ժողովուրդը դիմացավ»։ Կինը հորդորեց դա անել՝ հաջորդ սերնդի համար, որպեսզի վերջինս նման օրերի ականատեսը չլինի։

Դիմելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ ակցիայի մասնակից ծնողն ասաց․ «Կխնդրեի հատուկ հաղորդում պատրաստեիք եւ մարդկանց, ծնողներին տեղյակ պահեիք բոլոր դեպքերից, հարգում եմ Ձեզ, Ձեր անցած ճանապարհը եւ վստահ եմ՝ Գասպարյան ազգանունը կրելով՝ Դուք ազնիվ մարդ պիտի լինեք, դիմում եմ Ձեզ՝ հեռուստատեսությամբ անպայման ներկայացրեք իրավիճակը»։

ՊՆ տարածքն այս պահին շարունակում է մնալ բազմամարդ։ Տեղում են նաեւ ոստիկանության ծառայողներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1816 դիտում

Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար

ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը

2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է

23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում

Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները

Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ

Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում