Մոտ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում է․ Բաղդասարյան

15/12/2020 schedule19:38

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր վարչապետի  հետ ունեցածհանդիպման օրակարգում Ընտրական օրենսգրքի  բարեփոխումների վերաբերյալ քննարկումն էր, սակայն խոսակցություն զարգացել է այլ ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա հրատապ խնդիրները։

«Մասնավորապես այն խնդիրները, որոնք վերաբերում են ներքաղաքական հարցերին, որոնք վերաբերվում էին սահմանում տիրող իրավիճակներին և գիտեք նախօրեին գերիների մեծ խմբաքանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»։

Բաղդասարյանի խոսքով՝ մոտ օրերին նախատեսվում է գերիների վերադարձի երկրորդ փուլը։ «Դա օրերի հարց է։ Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը ադրբեջանական կողմը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք ողջամիտ կասկած ունենք, որ կարող են լինել ավել թվաքանակով գերիներ, որովհետև գիտեք՝ մեր ներկայացրած ցանկից Կարմիր խաչի միջնորդությամբ նաև այնտեղ գնացել են և տեսել են, թե գերիների ինչ թվաքանակ կա, և հիմա քննարկվում են երկրորդ մասի վերադարձը»։

Բաղդասարյանը անդրադարձավ նաև Խծաբերդ, Հին թաղեր գյուղերի հայկական վերահսկողության տակ չգտնվելու վերաբերյալ հարցին։ «Որոշակի հատվածներում, որտեղ դեռ չճշտված մոտեցումներ կան՝ կապված, թե այդ տարածքների հանդեպ ինչպիսի վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որը մենք հանգստյան օրերին ականտես եղանք՝ ինչ էր կատարվում, բացառենք։ Սրա առիթով վարչապետը ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Գործողությունների և քայլերի տրամաբանությունը քննարկվում է»։

Նա նաև նշեց, որ այս պահին վիճակը վերահսկելի է, իրենց ունեցած վերջին տվյալներով այնտեղ ռուս խաղաղապահներն են։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե քննարկվում է Ընտրական օրենսգիրք քննարկելը ենթադրու՞մ է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել: Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, հիշեցրեց վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի և կուսակցությունների մասին օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելու մասին։ «Ասեմ, որ այս աշխատանքները դեռևս 2019 թվականի ամռանն է սկսվել և այդ տրամաբանությամբ եկել է մեկ փուլ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն։ Մասնավորապես Ընտրական օրենսգրքի հետ կապված անցում կատարվելու է համամասնական ընտրակարգին թե ոչ և նմանատիպ այլ որոշումներ»։ «Կուսակցությոսւնների մասին» օրենքը ընդունվել է։ Նաև Ազգային ժողովում այլ ֆրակցիայի կողմից ունեցել ենք աջակցություն, նաև անկախ պատգամավորների, որոնք տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում։ Սա տրամաբանական գործողությունների ընթացք է, և այո, ես պնդում եմ, որ մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրություններ»։

Հարցին՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը աջակցու՞մ է վարչապետին, երբ ընդդիմադիր ողջ դաշտը պահանջում է վերջինիս հրաժարականը, Բաղդասարյանը նշեց․ «Մեր ներկայությունը, միահամուռությունը և նախորդող մեկ ամսվա գործողությունները միայն ու միայն վկայում են այդ մասին։ Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել, որովհետև ընդդիմադիր ողջ դաշտը չէ, որ պահանջում է վարչապետի հրաժարականը»։

Նա այդ ուժերից օրինակ բերեց «Հանրապետություն» կուսակցությունը։

Տպել
1294 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին