Լոռու մարզի մի շարք ճանապարհներին ձմեռային պաշտպանություն կամ չի արվում, կամ վատ է արվում. ՃՇՇ-ի տեխնիկան դեռ ՊՆ-ում է

Լոռու մարզում երեկ տեղացած առատ ձյունը այսօր դժվարություններ է առաջացրել մարզի որոշ ճանապարհահատվածներին: Առավոտյան ժամը մոտ 11:00-ի դրությամբ աղով ու ավազով մշակված չէր Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհը, մինչդեռ Սպիտակ-Գյումրի եւ Սպիտակի քաղաքային փողոցները մաքրվել էին ժամը 09։00-ից սկսած:

Վանաձոր-Սպիտակ ճանապարհով անցնող վարորդների մի մասի կարծիքով ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը ճանապարհը սպասարկող կազմակերպությունն է: Վարորդներից մեկի խոսքով էլ մեղավոր է ոչ միայն ճանշինը, այլ նաեւ մարզպետարանը, որը պարտավոր է համապատասխան վարչության միջոցով վերահսկողություն իրականացնել, քանի որ միջպետական ու միջքաղաքային ճանապարհները մաքրվում են պետական, այլ ոչ թե համայնքային միջոցներով:

Դժվարանցանելի ու չմշակվող ճանապարհների մասին ահազանգ հնչեցվել էր նաեւ օրեր առաջ, այս դեպքում դժգոհությունը կապված էր Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի դժվարանցանելի լինելու հետ: Քաղաքացիների դժգոհությանը մարզպետարանից անմիջապես արձագանքել էին՝ նշելով, որ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը զրուցել է ճանշինի ղեկավարների հետ ու հորդորել պատճաշ իրականացնել մաքրման աշխատանքները:

Մարզպետարանից նաեւ նշել էին՝ նմանատիպ աշխատելաոճը շարունակվելու դեպքում մարզպետը կդիմի նախարարություն՝ կազմակերպության հետ պայմանագիրը խզելու առաջարկությամբ:

Վանաձոր-Սպիտակ ճանապարհի, ինչպես նաեւ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձմեռային պաշտպանության աշխատանքներն իրականացնում է  «Լոռի ՃՇՇ» ընկերությունը: Այստեղից ՀԺ-ի հետ զրույցում չհերքեցին՝ խնդիրներ իսկապես առաջացել են ճանապարհներին, սակայն դա իր պատճառներն ունի. «Պատերազմի սկզբից մինչ օրս մեր ամբողջ տեխնիկան գտնվում է պաշտպանության նախարարության տիրապետության տակ: Տեխնիկաները տարել էին ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով: Պատերազմն ավարտվել է, մենք բազմիցս թե գրավոր, թե բանավոր առաջարկել ենք վերադարձնել, ասել ենք՝ շուտով ձյուն է գալու, ճանապարհները սառչելու են, բայց դեռ արձագանք չկա»,- փոխանցեցին ընկերությունից,- «Գյուղերից ենք տեխնիկա վարձակալել, որ կարողանանք գոնե խիստ կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհների սպասարկումը կազմակերպել, բայց երբ մեր տեխնիկան վերադարձնեն, խնդիրներ միանշանակ չեն առաջանա»:

Հարկ է նկատել՝  վաղ առավոտյան արդեն իսկ աղատրման աշխատանքներ էին կատարվել նաեւ Լոռու մարզկենտրոն Վանաձորի փողոցներում: 

Տպել
1307 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ