Երևան
12 °C
Լոռու մարզի քաղաքային եւ ոչ մի համայնքում այս տարի տոնածառ չի տեղադրվի՝ ի նշան պատերազմում զոհված հերոսների հիշատակի ու նրանց հանդեպ ունեցած հարգանքի․ ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրին մարզի խոշոր քաղաքային համայնքների ղեկավարները:
Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ասաց՝ քաղաքի տոնական ձեւավորում, լույսերի վառման արարողություն միանշանակ չի լինելու: Թե ինչի վրա կծախսվի այս նպատակով համայնքային բյուջեից նախատեսված 4,5 մլն դրամ գումարը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Քանի որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացրել ամիսներ առաջ, եւ այսօր բյուջեի մեջ փոփոխություն չենք կարող անել, հարցը կքննարկենք համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք այդ գումարներն ուղղել մեր զոհված եւ վիրավր ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախից Ստեփանավանում ապաստանած ընտանիքներին»:
Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը եւս նշեց՝ իրենք տոնական միջոցառումներ չեն կազմակերպելու, փոխարենը մեծ դրոշ կպատվիրեն, կփակցնեն քաղաքում: Թե որքան գումար էր բյուջեից հատկացվել՝ համայնքի ղեկավարը չհիշեց:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի խոսքով տոնական զարդարանքներ քաղաքում չեն լինի: Համայնքի բյուջեով Նոր տարվա միջոցառումների համար նախատեսված 1 մլն դրամը որեւէ տեղ չի ուղղվի, կմնա համայնքային բյուջեում։
Ալավերդի քաղաքը եւս տոնական տեսք չի ստանա: Բյուջեից հատկացված 1,5 մլն դրամ նպատակային գումարը, ավագանու համապատասխան որոշմամբ կուղղվի քաղաքի բնակչության սոցաջակցությանը: Հարցը ընդգրկված է ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ տոնական զարդարանք մարզկենտրոնն այս տարի չի ունենա: Փոքր միջոցառումներ գուցե կլինեն, բայց դա կլինի միայն փոքրիկներին ուրախացնելու ու նվերները հանձնելու համար: Բյուջեից այդ նպատակով նախատեսված գումարի տնօրինման վերաբերյալ որոշումը, ըստ Ասլանյանի, կկայացվի ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում։ «Կարծում եմ՝ գլխավոր եղեւնին նույնպես չենք զարդարի այս տարի»,- հավելեց Մամիկոն Ասլանյանը: Վանաձորում Ամանորյա միջոցառումների համար այս տարի ի սկզբանե նախատեսված էր շուրջ 7 մլն դրամ գումար: Քննարկումները՝ գումարի տնօրինման ու նպատակի շուրջ դեռեւս ընթացքի մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT