Արցախի խնդիրի լուծումը զոհ գնաց ազգայնականությանը․ Ջան Էրզրումլուօղլու

Ինչպես պոլսահայ հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն, այնպես էլ Ստամբուլի «Նոր Զարթոնք» շարժման մյուս անդամները մտահոգված են վտանգված հայրենիքի ապագայով և իրենց ջանքերն ուղղում են գալիքի հզոր Հայաստանի համար։ Միշտ չէ, որ հայրենիքում պատկերացնում են՝ ինչ է նշանակում իբրև հայ ապրել Թուրքիայում, ավելին՝ ապրել Թուրքիայում՝ հայրենիքի երազանքներով, հոգսերով ու ցավով։

«Ակնհայտ է, որ մեզ հետ պատահածը վերջին 25-30 տարիների խնդիր է, և բոլոր քաղաքական գործիչներն իրենց բաժինն ունեն այս պարտության մեջ։ Փաշինյանը թերևս ավելի խաղաղ լուծումներ կարող էր գտնել, ժողովրդի մեծամասնության աջակցությունն էլ ստացել էր ընտրությունների ժամանակ։ Բայց հավանաբար երկրի մեջ իշխող ազգայնական մթնոլորտը արգելք եղավ նման քայլերի համար։ Ամեն պարագայում պատերազմի ժամանակ ուժերի անհավասարությունը անվիճելիորեն բացահայտ էր, և եթե այն շարունակվեր, մարդկային զոհերի թիվը մի քանի անգամ կարող էր աճել»,- մեզ հետ զրույցում ասում է Ստամբուլի «Նոր Զարթոնք» շարժման անդամ, պոլսահայ հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն։

- Հարգելի Ջան, Թուրքիայում իշխանական թերթերն այս օրերին գրում են՝ «Թյուրքական աշխարհը միավորվում է»։ Քաջատեղյակ լինելով Արցախի հարցում Թուրքիայի Հանրապետության քաղաքական օրակարգին՝ Արցախի հարցում Ադրբեջանին սատարելուն, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս պատերազմը նախևառաջ բխում էր Թուրքիայի պետական շահերից։

- Թուրանը Թուրքիայի պետական գաղափարախոսության մասն է կազմում, սա նոր բան չէ։ Թուրքիայի զինված ուժերի ԳՇ նախկին պետ Իլքեր Բաշբուղը պատերազմի ժամանակ տված հարցազրույցներից մեկում ասել է, որ իր երազանքն է տեսնել երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի միավորումը (մեկ ազգ, երկու պետություն)։ Միևնույն ժամանակ, իշխանական թիվ մեկ թերթի՝ «Ենի Շաֆաք»-ի խմբագիրը կոչեր արեց Հայաստանի՝ Իրանի սահմանին գտնվող հողերը գրավելու մասին և այլն։ Անշուշտ, սրանք ոչ թե պահանջ են, այլ զուտ մտադրություններ, որոնք պետք չէ անտեսել։ Այս բոլորը պետք է նկատի ունենալ։ Ավելի շոշափելի պատճառներ էլ կան։ Թուրքիայի ներկա տնտեսական վիճակն օրըստօրե վատանում է, Էրդողանի ժողովրդականությունը՝ նվազում։ Հետևաբար, «հաղթանակի»  անհրաժեշտություն ուներ, և Արցախն ավելի դյուրին թիրախ էր, քան մյուսները։

- Պատերազմում Ադրբեջանի արձանագրած հաղթանակի համար թուրքական կրթական համակարգի՞ն են պարտական։

- Զարմանում եմ, երբ լսում կամ կարդում եմ այնպիսի վերլուծություններ, որոնք պնդում են՝ Թուրքիայում կրթական համակարգը շատ լավ վիճակում է։ Ընդհակառակը, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի կրթական ոլորտի մեջ: Օրինակ՝ միայն 1-2 համալսարանի է հաջողվում մտնել առաջատար 500-ի շարքերը, դրանք էլ ընդհանրապես զբաղեցնում են աշխարհի լավագույնների վերջին կարգերը: Հատկապես անցած 20 տարիների ընթացքում գիտական միտքը նահանջել է: Կրոնական գաղափարախոսությունը ընդլայնել է իր ազդեցության շրջանակը: Էրդողանը միշտ խոսում է կրոնասեր, պահպանողական սերունդ դաստիարակելու անհրաժեշտության մասին: Թուրքիան իր բանակի հզորության համար պարտական է իր ունեցած տնտեսական հնարավորություններին եւ ՆԱՏՕ-ի հետ կապերին:

- Եթե վերհանելու լինենք մեր սխալներն ու բացերը, ի՞նչ արմատական բարեփոխումների կարիք կա Հայաստանում։

- Համոզված եմ, որ նախ կրթական համակարգի մեջ լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: Հայաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակ են, հետևաբար միայն իր մարդկային ներուժով է հնարավոր կանգուն մնալ: Սփյուռքի հետ սերտ կապեր պետք է հաստատվեն: Սփյուռքի մեջ ունենք բազմաթիվ գիտնականներ, որոնք կարևոր դիրքերի են հասել: Հաջողություններ են ձեռք բերել: Մեր համալսարանները (գոնե մեկ հատը) պետք է մրցունակ լինի: Ինչպես բազմաթիվ արևելյան երկրներ, Հայաստանի մեջ էլ բազմակարծությունը չի հարգվում։ Տեսնում ենք քաղաքական բանավեճերի մակարդակը։ Եթե կրթական համակարգը ժողովրդավարական սկզբունքները հարգող, բազմակարծությունը խրախուսող բովանդակություն ունենար, հավանաբար խնդիրները ավելի առողջ կերպով  կլուծվեին: Ըստ երևույթին՝ Արցախի խնդիրի լուծումն էլ զոհ գնաց ազգայնականության: 

- Թուրքիան անթաքույց մասնակցեց այս պատերազմին, այժմ էլ համառում է ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Առհասարակ, Թուրքիան ի՞նչ հավակնություններ ունի այս հարցում, և ինչո՞վ է պայմանավորված նրա ակտիվացումը տարածաշրջանում։

- Ըստ իս՝ նախ պետք է նկատի առնել այն իրականությունը, որ Թուրքիայի տնտեսական վիճակը վերջին շրջանում ավելի է վատթարացել։ Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է։ Երկրում տնտեսական լուրջ խնդիրներ կան։ Վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ Թուրքայի ապագան տեսնում է Եվրոպայի մեջ։ Այսինքն՝ այն Եվրոպայի, որի հասցեին Էրդողանը ծանր քննադատություններ էր ուղղում։ Տնտեսական տագնապը պատճառ դարձավ, որ զիջումներ անի։ Հետևաբար, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մեջ էլ հավանաբար տնտեսական ակնկալիքները կարևոր դեր են խաղում։ Այլևս Ադրբեջանը ավելի կապված պետք է մնա Թուրքիային: Իսկ երկրորդը, թերևս ավելի ընդհանուր պատճառ է, Թուրքիայի հատկապես վերջին տարիների որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունն է։ Օրինակները տեսնում ենք Միջին Արևելքի, Լիբիայի, Կիպրոսի մեջ և այլուր։ Փաստորեն նաև Եվրոպայի մեջ Թուրքիան ջանում է զորացնել իր ազդեցությունը զանազան կազմակերպությունների միջոցով։ Ղարաբաղյան պատերազմի մեջ ցուցաբերած դիրքորոշումն էլ այս քաղաքականության բնական հետևանքն է։ Բացի այդ, ներքին քաղաքականության մեջ Էրդողանը ազգայնականների աջակցության կարիքն ունի։ Ազգայնականների և մեծամասնության կողմից հավանության արժանացող հայերի հանդեպ թշնամանքը՝ Հայաստանի խաղաքարտը, իշխանության համար ներքաղաքական ասպարեզում շատ հարցեր է լուծում։

Լիլիթ Պողոսյան

Թուրքիա

Տպել
4369 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)