Պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին և Ռ. Քոչարյանին, վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես է եկել հեռուստաուղերձով եւ խոսել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, իր հասցեին հնչող մեղադրանքների, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների ու պատերազմի մասին։

 «Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա բոլոր սխալների պատասխանատվությունը «հրել» դեպի ինձ» :

Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Ղարաբաղը դուրս է թողել բանակցային ֆորմատից ու դրանք տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային կոնտեքստ է ստացել»,- ասել է վարչապետըը՝ շեշտելով, որ հակամարտությունը տարածքային վեճի ձեւաչափ է ստացել այն ժամանակ, երբ Հայաստանը սկսել է բանակցել Ղարաբաղի փոխարեն:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի երեկ հնչեցրած հայտարարության մասին, որտեղ նա նշում էր, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի ագրեսիան ընկալել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, վարչապետն ասել է.

«Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, որին միջազգային հանրությունը մեղադրում էր Ղարաբաղի տարածքների օկուպացման մեջ, իսկ ինքը հայ հանրության բացատրում էր, թե երբ օդանավի մեջ մտնում ես զուգարան ու փակում դուռը, գրվում է ocupied: Այնպես որ, օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա:

ԼՂ կարգավիճակի հարցը բանակցություններից դուրս է թողնվել 2016թ-ին ՌԴ-ի առաջարկով: Մենք վատ հարաբերություններ էինք կառուցել դաշնակցային գործընկերոջ հետ, դու՝ լավ: Բա ինչպես ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցն, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից: Լավ դիվանագետ էիք, ինչպե՞ս եղավ, որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվում էր»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի, 2016 թվականին ՀՀ իշխանությունը լեգիտիմացրել է Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե դիվանագիտությունն է ձախողել, այլ փորձել է դուրս գալ 20-25 տարի ձախողած դիվանագիտության բեռի տակից:

Տպել
4018 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի