Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում եւ ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ արդեն՝ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստացվելուց հետո հետո որոշվել է հարսանիքի օրը՝ կիրակի՝ դեկտեմբերի 6:

ՀԺ-ի հետ զրույցում փեսացուն՝ Հայկազը, պատմեց, մի քանի օր էր, ինչ բնակվում էր կացարանում, երբ ճաշարանում պատահական հանդիպեց Ռուզանին. «Ռուզանին տեսա, ոնց ասում են՝ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, մինչեւ էսօր էլ առաջարկություն էի անում, արդեն այսօր վերջին խոսքը համաձայնություն դարձավ»,- ասաց Հայկազը։ «Դե որ մի կինը միանգամից կհամաձայներ, կամաց-կամաց ստացվեց»,- հավելեց նա:

Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Հայկազն ասաց՝ դեռ հստակ ոչինչ չկա, կշարունակեն համատեղ ապրել կացարանում, մինչեւ որ կարողանան ֆինանսապես ինչ-որ չափով կայունանալ. «Մեր տնօրենի առաջարկով կիրակի որոշել ենք ամուսնանալ, հետագան էլ հետո կերեւա, ես փախստական եմ, ինքն էլ եկել է, ժամանակավոր այստեղ կապրենք, մինչեւ տեսնենք ինչ կլինի, հիմա հնարավորություն չունենք, որ ասեմ՝ կառանձնանանք»:

Հայկազը բնիկ երեւանցի է, ամուսնացել է Երեւանում, հետո բաժանվել, տեղափոխվել Վանաձոր, ավելի քան 12 տարի առաջ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, տարբեր աշխատանքներ կատարել, բայց ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերադարձել է Հայաստան. «Հիմա այն տարիքս է, որ ուզում եմ ընտանիք ունենալ, մի հատ ջան ու ղուրբան ասող ունենալ, իմ ընտանիքի հետ նստեմ, երջանիկ հաց ուտեմ»:

Հայկազի ու Ռուզանի նախապատրաստվող ամուսնության լուրն իմանալուց հետո կացարանի ղեկավար Լիլիա Աբրահամյանի առաջարկով բազմաթիվ քաղաքացիներ լծվել են նրանց հարսանիքի օրը հնարավորինս գեղեցիկ կազմակերպելու գործին: Մեկը մատանիներ կնվիրի, մյուսը՝ հարսի քող, մեկ ուրիշը՝ վարսահարդարումը կապահովի, մյուսն էլ՝ հարսանեկան տորթը:

ՀԺ-ի հետ զրույցում կացարանի ղեկավարը ներկայացնելով Հայկազի ու Ռուզանի հանդիպումն ու նրանց հետագա կյանքը միմյանց հետ կապելու որոշումը, պատմեց. «Հայկազն ու Ռուզանը մեր կացարան եկան գրեթե միաժամանակ՝ մոտ 15 օր առաջ, Ռուզանը թեպետ Երեւանից է, սակայն տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Արցախում, եւ տղայի հետ միասին եկավ որպես Ստեփանակերտի բնակիչ, հետո եկավ Հայկազը՝ միայնակ՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից: Հենց սկզբից նկատելի էր, որ Հայկազը ուշադիր է Ռուզանի նկատմամբ, մի օր կանչեցի, զրուցեցի հետը, ասաց, որ լավ կլիներ՝ ամուսնանային, քանի որ երկուսն էլ միայնակ են: Հայկազի ուշադրությունը Ռուզանի հանդեպ գնալով ավելի էր նկատվում, ճաշի ժամին գնում կողքն էր նստում, փորձում էր շփման առիթներ գտնել»,- պատմեց տիկին Լիլիան:

Հայկազի՝ Ռուզանի հանդեպ ուշադրությունը այսքանով չի սահմանափակվել: Օրերից մի օր առաջարկություն է արել Ռուզանին: Մի քանի օր մտածելուց հետո Ռուզանը վերջապես տվել է այդքան սպասված պատասխանը: Նրանց միությանը դեմ չի եղել նաեւ Ռուզանի տղան։ 

Տիկին Լիլիայի խոսքով՝ ամուսնության արարողությունը կփորձեն հնարավորինս գեղեցիկ կազմակերպեն՝ առանց ավելորդությունների. «Կփորձենք այնպես անել, որ նրանց միությունը հիշվի: Հայտարարությունից րոպեներ անց արդեն քաղաքացիները խոստացան լուծել ծաղկեփնջի, մատանիների ու տորթի հարցը: Հնարավորություն ու աջակցողներ որ լինեն, կցանկանայինք նաեւ փոքր հյուրասիրություն կազմակերպել կացարանի բնակիչների համար»։

Տպել
7987 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի