Երևան
12 °C
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում չկա օրենքի նախագիծ այն մասին, որով առաջարկվի ռուսերենն այդ երկրում հռչակել երկրորդ պետական լեզու։ Արցախի Ազգային ժողովի մամուլի եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ առայժմ չկա։
Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովում օրենքի նախագիծ է մշակվում, որի համաձայն ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։ Նման հեռանկարին այսօր անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը:
«Ռուսերենը այսպես թե այնպես Ղարաբաղում գործածվում է, այն գործածվում է նաեւ Հայաստանում: Ռուսերենով խոսում են նաեւ Ադրբեջանում, ռուսերենով խոսում են աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին տարածքում: Ռուսերենը հաղորդակցման հարմար լեզու է, այն դեռ շատերն են սովորում: Բնականաբար, մենք ողջունում ենք ամեն կերպ եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը եւ պահպանմանը: Մենք դա համարում ենք մեր խնդիրը»,- նշել է խոսնակը: Պեսկովը հավելել է, որ իրենք չեն առաջարկում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ Հայաստանում կամ Ադրբեջանում. դա երկրների ներքին խնդիրն է: Ըստ նրա՝ իրողություն է այն, որ ռուսերենով այժմ խոսում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում:
Արցախի Ազգային ժողովի մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյանի հետ թեմայի շուրջ մեր զրույցը ներակայացնում ենք ստորեւ․
- Պարոն Մարտիրոսյան, որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ Արցախում օրենքի նախագիծ է մշակվում՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նպատակով։
- Այդպիսի նախագիծ առայժմ չկա իմ տեղեկությամբ, բայց ես վերջնական կասեմ Ազգային ժողովի համապատասխան ստորաբաժանումներում հարցումներ անելուց հետո։ Իմ կարծիքով այդպիսի նախագիծ չկա։ Առայժմ։ Ներկա պահին։ Որովհետեւ մի շարք նախագծեր, որոնք շրջանառության մեջ էին գտնվում հանձնաժողովներում, հետ են ուղարկվել կառավարություն, որպեսզի լրամշակվեն, համապատասխանեցվեն ներկա իրողություններին, իրավիճակի պահանջներին։
- Կառավարություն վերադարձված այդ նախագծերում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին նախագի՞ծ է եղել։
- Դա չի եղել։ Նախագծերը հետ են ուղարկվել մոտավորապես մեկ շաբաթ-տասը օր առաջ, երբ մեզ մոտ խորհրդակցություն է եղել խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների կազմով, եւ որոշել են, որ նախկինում, մինչեւ պատերազմական իրավիճակը ներկայացված նախագծերը վերադարձնեն կառավարություն։
- Ասացիք ռուսերենի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն առայժմ չկա։ Դա նշանակո՞ւմ է, որ ամեն դեպքում տեղեկություն ունեք, որ որոշակի քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ ընթանում են։
- Չէ, չէ, քննարկումներ չկան։ Երբ որ լինի նման օրենսդրական նախաձեռնություն, այդ ժամանակ կարող ենք ասել։ Օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունից է լինելու, դրա համար ստույգ ինֆորմացիա չեմ կարող տալ։
Դրանք շշուկներ են, ընդամենը խոսակցություններ են, որոնք արդեն բարձրացվել են, հասցվել լրատվամիջոցներին։ Մեկ այլ լրատվամիջոցից էլ են ինձ զանգահարել, նույն բանը հարցրել են, ասել եմ՝ այդպիսի բան չկա, որ լիներ, տեղյակ կլինեինք։
- Մեր զրույցի սկզբում «առայժմ» բառը հատուկ ընդգծեցիք, դրա համար եմ փորձում ավելի հստակեցնել։
- Առաժմ չկա, բայց ոչ ստանդարտային իրավիճակում ոչինչ չի կարելի բացառել։
- Իսկ հանրության, քաղաքական ուժերի շրջանում այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք, կա՞ն նման ձգտումներ, խմորումներ։
- Իմ անձնական՝ որպես հասարակ քաղաքացու կարծիքով, այդպիսի տրամադրություններ կան, գոյություն ունեն։ Քաղաքական ուժերի մասին ստույգ չեմ կարող ասել, արտախորհրդարանական ուժերը, խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումները կարտահայտեն, բայց ես զուտ հանրային տրամադրությունների ու տրամադրվածությունների մասին կարող եմ ձեզ ասել։
- Իսկ դա ինչով է բացատրվում, նո՞ր է առաջացել, թե միշտ կար։
- Դա ինչ-որ տեղ կոմպլեմենտարիզմ է, թե ինչ է։ Համենայնդեպս, քանի որ այս պահին ռուսները հանդիսանում են արցախցիների անվտանգության երաշխավորը, այդպիսի տրամադրություններ բնական է, պետք է որ լինեն։
- Դմիտրի Պեսկովն այսօր արձագանքել է Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու թեմային ու նշել, որ Կրեմլը ողջունում է այդ գաղափարը։ Կարծում եք միայն հանրային տրամադրություններին նա կարձագանքե՞ր, եթե չլինեին որոշակի գործընթացներ։
- Ընդհանրապես ռուսաց լեզվի դասավանդման դրվածքը Արցախում միշտ էլ հնարավորինս պահպանվել է։ Ռուսական դպրոց կա եւ այլն։ Համենայնդեպս, որոշակի հանրային շերտերում կան ու կլինեն նման տրամադրություններ։ Ասենք Ադրբեջանում որ ռուսական դպրոցները անընդհատ պահպանել են եւ այլն, Ալիեւի երկերեսանի քաղաքականությունը, գիտեք, չէ՞, ցույց կտա, ցույց կտա, ու մեկ էլ տեղն եկած տեղը Ռուսաստանի շահերին էլ կխփի։
- Ամեն դեպքում ռուսական դպրոցը մի բան է, պետականորեն ռուսերենը երկրորդ լեզու ճանաչելը՝ մեկ այլ։
-Իհարկե։ Համամիտ եմ։ Որ նախագիծը շրջանառվի, այն ժամանակ կարող ենք դրա մասին խոսել։
Հ․Գ․ Արցախի կառավարությունից եւս Հայկական ժամանակը փորձել է պարզել՝ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ օրենսդրական նախագիծ կառավարությունում մշակվո՞ւմ է։ Մամուլի պատասխանատու Սամվել Բալայանն առաջարկել է այդ հարցով դիմել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանին՝ նաեւ նշելով, որ այսօր այդ լուրը հերքվել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT