Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց

01/12/2020 schedule16:26

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին պաշտպանության նախարարության շենք։ Նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարարի հետ։ Նախարարությունից տեղյակ պահեցին, որ կարող են հանդիպում կազմակերպել 4 ծնողի հետ, սակայն հարազատները պահանջում էին, որ հանդիպումը լինի բոլորի հետ։

Որոշ ժամանակ անց կանայք, անցնելով ոստիկանական շղթան, մտան պաշտպանության նախարարության ընդունարան, իսկ տղամարդիկ 5 րոպե ժամանակ տվեցին՝ նշելով, որ իրենք էլ են պատրաստվում մտնել ՊՆ-ի շենք։ «Ամեն ինչի ընդունակ ենք, 100 տոկոսով եմ ասում, կորցնելու բան չունեմ, 20 տարեկան երեխա եմ կորցրել, իմ ապրելը էլ ո՞ւմ է պետք»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։

Քիչ հետո հարազատները փորձեցին մտնել շենք, սակայն նրանց մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչը։ Նա նշեց, որ ոստիկանները իրենց ծառայությունն են իրականացնում, և պաշտպանության նախարարությանը զեկուցել են իրավիճակի մասին։ «Սա հատուկ ստրատեգիական նշանակության շենք է, չենք կարող թողնել»։

«Պետությո՞ւն ա էս, էրեխուս ուղարկել եմ, հիմա ասում եմ՝ հարցի լուծում տվեք, չի՞ գալիս»,- արձագանքելով ոստիկանության ներկայացուցչին՝ նշեց ծնողներից մեկը։  

Որոշ ժամանակ անց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդիպում ունեցավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։ Վերջինս ծնողներին հայտնել էր, որ զբաղվում են խնդրով և 2 օրվա ընթացքում պատասխաններ կտան։ «Իրանք տեղեկացված էին, իրանք գիտեին, ու էս գործողությունները արդեն մեծ փուլում են, ու մենք սպասելու ենք շատ շուտ մեր էս հարցի պատասխանին։ Ասացին՝ եթե թողնեք՝ մենք աշխատենք, ավեի շուտ կհասնենք էս ամենին»,- նշեց զինծառայողներից մեկի հարազատը։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են 2 օր էլ սպասել։ «Մենք կսպասենք մինչև վաղը չէ մյուս օր ու մյուս օրն արդեն ինձ թվում ա՝ մենք հաստատ պատասխան կունենանք ու բողոքելու տեղ չենք ունենա։

Հարցին՝ ինչո՞ւ նախարարի հետ հանդիպում տեղի չունեցավ, անհետ կորած զինծառայողի հարազատը պատասխանեց, որ իրենք այդ հարցը նույնիսկ չեն բարձրաձայնել։ «Մեզ մոտեցավ շատ պարկեշտ գեներալ, բացատրեց, ասաց, էլ պետք չէր, որ կողմնակի մարդիկ, կամ ինչ-որ մեկը մեզ մոտենար»։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր ակցիա էին իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ՝ պահանջելով որոնողական աշխատանքներ իրականացնել և գտնել Էջմիածնի զորամասի 30-ից ավելի անհետ կորած զինծառայողներին։ Ծնողներին մոտեցավ զորամասի շտաբի պետը և նշեց, որ այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ են իրականացվելու։ Էջմիածնի զորամասի մոտից ծնողները շարժվեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն և նամակ հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին՝ խնդրելով Ռուսաստանին աջակցել անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2229 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա