Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը արդեն գրեթե վերջնական տեսքի է բերել ու ծրագրում է դեկտեմբերի 1-ին հրապարակել բուհերում բակալավրի կրթական ծրագրով առաջիկա ուսումնական տարվա թե՛ մասնագիտությունների եւ թե՛ այդ մասնագիտություններով ընդունելության քննությունների ցանկը։

Ընդլայնվել է այն մասնագիտությունների շարքը, որոնց դեպքում ընդունելությունը հնարավոր կդառնա ոչ թե երեք, այլ երկու միասնական եւ կենտրոնացված քննություն հանձնելով։ Այդ սկզբունքը կգործի բուհերում առաջարկվող մասնագիտությունների ավելի քան 90 տոկոսի դեպքում։ Ընդունելության քննական առարկաներից մեկը կլինի պարտադիր, երկրորդը՝ դիմորդի ընտրությամբ։

Քննությունների քանակի առումով բացառություն կլինեն ներբուհական որոշ մասնագիտություններ, ասենք՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Այստեղ քննական առարկաները կլինեն երեքը։

«Իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային կառավարում, տնտեսագիտություն, ֆինանսներ․ մասնագիտությունների այս բլոկում, որ ավանդաբար անցկացվել է ընդունելության քննություն երեք պարտադիր առարկաներից, 2021/2022 ուսումնական տարվա ընդունելության ժամանակ կլինի երկուսը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։  

Հետագա տարիներին ե՞ւս այս մասնագիտությունների համար անցկացվող քննությունները երկու առարկաներից կլինեն, թե՞ չէ։ Առայժմ պարզ չէ։ Մշտապես այստեղ թեժ մրցակցություն է լինում, ու առաջիկա փորձը հաշվի առնելուց հետո միայն նոր որոշում կկայացվի։

«Կքննարկենք։ Եթե աշխատեց այս տարբերակը, միգուցե այսուհետ այս մոդելը շարունակենք կիրառել»,- ասաց Ռոբերտ Սուքիասյանը։

Առայժմ կրճատված թվով քննություն անցկացնելու որոշումը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, երբ ապագա շատ դիմորդներ տարբեր հարթակներում առաջարկում, խնդրում, պահանջում էին, որ կրթական գերատեսչությունը վերանայի ընդունելության քննությունների ցանկը՝ հաշվի առնելով հոգեբնանական այն ծանր վիճակը, որում այսօր գտնվում է հայ հանրությունը, այդ թվում քննությունների պատրաստվող աշակերտները։ Նրանք հիշեցնում էին նաեւ նախորդ տարվա փորձը, երբ կորոնավիրուսի համավարակը պատճառ էր դարձել մեկուսացումների ու ուսումնական գործընթացի խաթարումների, ինչի հետեւանքով էլ ընտրվեց ընդունելության քննությունների քանակը էապես կրճելու եւ մեկը դարձնելու տարբերակը։

«Առաջիկա ուսումնական տարվա ընդունելության քննությունները երկուսը դարձնելու պատճառը ստեղծված իրավիճակն է, այո։ Մեկը շատ քիչ էր լինում, երեքն էլ շատ էր, դրա համար գտել ենք օպտիմալ տարբերակը, բայց չի բացառվում, որ այս մոտեցումը հաջորդ տարիներին նույնպես պահպանվի։ Դա արդեն ամառը կվերլուծենք, հանդես կգանք հայտարարությամբ»,- հավելեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը։  

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հրապարակվել եւ հանրային քննարկման էր ներկայացվել e-draft հարթակում։ Ստացվել է 16 առաջարկ։ Դրանք մասնավորապես հետեւյալ բովանդակությունն ունեն։

«Ելնելով այս դժվարին իրավիճակից, ռազմական դրությունից, կորոնավիրուսային համավարակի բարձր ցուցանիշներից, ֆինանսական սուղ պայմաններից, բոլորիս ընկճված տրամադրությունից, բոլոր ընտանիքներում լինելով զինվորներ, կամավորականներ, ինչպես նաև լինելով զինվորի քույր, խնդրում եմ՝ այս տարի ևս ընդառաջել դիմորդներիս՝ մեկ քննությունով ընդունվելու, իսկ դիզայնի ֆակուլտետում՝ երեք քննությունից մեկ կամ երկու ընտրովի քննությունով ընդունվելու բուհ, քանի որ լինելով «գծագրություն» առարկային անծանոթ՝ դպրոցներում չուսումնասիրելու պատճառով, հնարավոր չէ պարապել հեռավար պայմաններում։ Հուսով եմ խնդրանքիս կտաք դրական լուծում»,- Չարենցավանից գրել է ապագա ուսանողուհի Ալինա Սարգսյանը։

«Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերի և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ «շպրտման» և մեր գոյության պահպանման համար»,- դեռ պատերազմի օրերին այս նույն մեկնաբանությունն են թողել անանուն, ինչպես նաեւ Մարի անունով օգտարերերը։

Ռուզաննա Պետրոսյան օգտերերն էլ նշել է՝ «Ես՝ որպես ծնող,վստահեցնում եմ,որ ներկայիս իրավիճակում շատ դժվար է երեխայի՝ 3 առարկա պարապելն ապահովելը։Կապված համաճարակային և պատերազմական դրության հետ՝ շատ ծնողներ տուժվել են ֆինանսապես,իսկ աշակերտները՝ հոգեպես.այս ամենը մեծապես ազդել է կրթության որակի վրա։Առաջարկում եմ՝ այս տարի ևս ընդունելությունն անցկացնել 1 քննությամբ»։

«Ես չեմ ցանկանում , որ այս տարի ևս մեկ քննությամբ ընդունելությունը կատարվի։ Քանի , որ  ես պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա,  և այն բաժինը , որը ես ընտրել եմ ունի սահմանափակ անվճար տեղեր(1-2)։ Ու եթե ես 3  քննության փոխարեն 1-ը հանձնեմ հավանականությունը քիչ կլինի, որ սովորեմ անվճար  համակարգում։ Ուստի խնդրում եմ, որ  եթե հնարավորություն չլինի հանձնել 3 քննություն, ապա գոնե թող լինի 2-ը»,- մյուսներից տարբերվող ցանկություն է հայտնել Ամալյա Տիգրանյանը։

Մեկ այլ ապագա դիմորդ Անետա Ալեքսանյանն էլ հավելել է․ «Ես պարապում եմ 3 առարկա կրկնուսույցի մոտ։Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նպատակահարմար եմ գտնում պարապմունքներին հատկացրած գումարն ուղարկել համահայկական հիմնադրամին։ Իսկ պարապմունքների ընթացքում ժամանակ վատնելու փոխարեն՝զբաղվել կամավորական աշխատանքով։Հաշվի առնելով այն փաստը,որ պարապմունքների վրա կենտրոնանալը նման պայմաններում անհնար է։Առաջարկում եմ ընդունելությունը լինի մեկ առարկայով»։

«Ռազմական և արտակարգ դրության պայմաններում ոչ մեկս էլ չենք  կարողանում կենտրոնանալ մեր պարապունքների վրա։Խնդրում եմ լսեք մեզ՝ ապագա դիմորդներիս և թող այս տարի էլ մեկ քննությամբ անցկացվեն միասնական քննությունները։Եթե 2020֊ի դիմորդները մեկ քննություն տվեցին այն դեպքում, երբ վարակը այսքան տարածված չէր,ապա մեզ էլ պետք է զիջեք ,որովհետև մենք այժմ և՛ պատերազմական վիճակի մեջ ենք, և՛ վիրուսն ավելի է գլուխ բարձրացել։  Խնդրում եմ մեկ քմնությամբ թող անցկացվեն 2020֊21 ուսումնական տարվա միասնական քննությունները»,- գրել է Մարիա Իսրայելյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4990 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին