Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պարզաբանում պետական հիմնարկներում՝ մասնավորապես Ֆինանսների նախարարությունում աշխատավարձի (ներառյալ՝ պարգևավճարների) տրամադրման կարգի մասին։

«Հաշվի առնելով, պետական մարմինների աշխատակիցների վարձատրության բաղկացուցիչ՝ պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումները և մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատողներին վճարված պարգևատրումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում տեղ գտած գնահատականները և նպատակ ունենալով կանխելու հնարավոր շահարկումները նախարարությունը տեղեկացնում է, որ ս․ թ․ հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել։ 

Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողություններով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով նախարարությանը վերապահված գործառույթների (այդ թվում՝ ռազմական գործողությունների ֆինանսական ապահովման նպատակով հրատապ ծախսերի կատարման կազմակերպում) շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել:

Ս․թ․ հոկտեմբերին, ինչպես նախկինում տեղեկացվել է, նախարարության աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։

Ծանրաբեռնվածության, ըստ էության, կրկնապատկման պայմաններում հոկտեմբեր ամսվա համար Նախարարության աշխատակիցները ստացել են տասնամյակներով ձևավորված, ուստի նաև իրավաչափորեն ակնկալվող վարձատրության չափի, որն իր մեջ ներառում է նաև պարգևատրման գումարը՝ միայն մի մասը (միայն հիմնական աշխատավարձը) և այդ նույն ժամանակ անտրտունջ կատարել են իրենց պարտականությունները ճիշտ այնպես, ինչպես հարիր է համախմբման կոչին արձագանքած հասարակության յուրաքանչյուր անդամին: Այս տեսակետից, հասարակությունը պառակտելու՝ հայրենասերների և պակաս հայրենասերների բաժանելուն ուղղված փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև ռազմական դրության ժամանակահատվածում ֆինանսների նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակիցը.

ռազմական գործողությունների առաջին օրվանից ընդհանուր զորահավաքի շրջանակում զորակոչվել և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, կամ

գործառութային պարտականությունների կատարման տեսակետից օբյեկտիվորեն գնահատելով իր՝ պետական մարմնում ծառայությունը շարունակելու անհրաժեշտության աստիճանը, սահմանված կարգով կամավորագրվել է՝ պատրաստ լինելով համալրել ՀՀ զինված ուժերի շարքերը, կամ

չտրվելով զգազմունքային պոռթկումներին և Հայրենիքին ծառայությունով առավելագույն նպաստ բերելու վերաբերյալ հավասարակշռված դատողության արդյունքում, շարունակել է ծանր ժամանակներում բարեխղճորեն կատարել ոչ միայն իր ընթացիկ պարտականությունները, այլև աշխատել է կրկնակի ծանրաբեռնվածությամբ։

Հետևաբար, պետական մարմնում աշխատանքը և դրա համար վարձատրությունը շահարկելով՝ որպես հասարակական պարսավանքի առարկա ներկայացնելու ուղղությամբ փորձերն ապարդյուն են։ Ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունք, Հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայություն պետք է գնահատվի համարժեքորեն և միանշանակորեն արժանանա հարգանքի։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պարգևատրումների տրամադրումը զուգորդվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից նվիրաբերությունների ստացմամբ, ուստի և ավելորդ շռայլություն է, ապա հարկ է նկատի ունենալ, որ տնտեսական անկման սպասմամբ պայմանավորված պետական բյուջեի ծախսերի կրճատման հարց չի քննարկվել, իսկ հանգանակությունները հիմնադրամին օրենքով չէին կարող կատարվել պետական բյուջեից, մինչդեռ քաղաքացիները, որոնց թվում են նաև Նախարարության աշխատակիցները, կարող էին և փաստացի կատարել են փոխանցումներ հիմնադրամին՝ իրենց վաստակած եկամուտներից»,-ասված է նախխարարության պարզաբանման մեջ:

 

 

 

Տպել
1319 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը