Երևան
12 °C
Արցախում վերսկսված պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին կամավորագրված Արգիշտի Միքայելյանին մարտի դաշտից բերել են անդամահատված վիճակում։ 30-ամյա Արգիշտին Մատաղիսում է վիրավորվել։ Ծնկից ներքեւ կորցրել է երկու ոտքերը։
Առաջին բուժօգնությունը ստացել է Արցախում։ Ստեփանակերտում նրան վիրահատել են, սակայն առողջական վիճակը վատթարացել է, ու ստիպված հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Երեւան։ Հոկտեմբերի 7-ին Արգիշտիին կրկին վիրահատել են, այս անգամ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է անցել, Միքայելի կյանքին վտանգ չի սպառնում։
Երեւան քաղաքի բնակիչն արդեն մեկ ամիս է՝ դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ոչ մի կերպ չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ։ Կամավորականն ունի կենսական կարիքները հոգալու ու դեղորայքի խնդիր։ Արգիշտիի կինը՝ Տաթեւ Միքայելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ չեն կարողանում որեւէ պետական օգնություն ստանալ, քանի որ ամուսնու հաշմանդամության կարգն ամեն կերպ ձգձգվում է, իրենք էլ չեն պատկերացնում, թե ուր պիտի դիմեն եւ ինչպիսին է զինհաշմանդամության դեպքում կարգ ստանալու ընթացակարգը։
Մի թղթի խուճուճ պատմություն
Տաթեւ Միքայելյանի խոսքով՝ Արգիշտիի եղբայրը՝ Անդրանիկ Միքայելյանը, ինքն էլ հաշմանդամություն ունենալով ու մոտավորապես իմանալով, թե ինչ փաստաթղթերի անհրաժեշտություն կա, բոլորը հոգացել է։ Անդրանիկին գրեթե մեկ ամիս տարբեր հաստատություններից այս ու այն կողմ են ուղարկել, սակայն եղբոր թոշակի հարցը չի լուծվել։
Էրեբունի ԲԿ-ից Արգիշտիին տրված թղթերում նշված է եղել, որ հոկտեմբերի 22-ին պիտի փաստաթղթերով մոտենա Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (Մուրացանի զինվորական հոսպիտալ), որտեղից էլ պիտի հետազոտությունների արդյունքները վերցնեն, ապա դրանք էլ կցած մոտենան հարակից Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՌԲՀ) ու եզրակացություն վերցնեն։ Այնուհետեւ թղթերը պիտի տանեն Պաշտպանության նախարարություն ու հետո միայն հաշմանդամության կարգի մասին կարելի կլինի մտածել։ Ոչ մի տեղ նրանց չեն ասել, թե կարգ ստանալու համար ուր պետք է դիմեն։ Այս մարդիկ մոտեցել են նաեւ զինվորական սոցիալական աջակցման կենտրոն, հույս ունենալով, որ այդտեղից կուղղորդեն, այնտեղ էլ ասել են՝ մոտեցեք, երբ կարգ ունենաք։
Մուրացանի հոսպիտալից համապատասխան փաստաթուղթը չեն կարողացել վերցնել։ Արգիշտիի հարզատների խոսքով՝ երեք բժիշկներ երեք տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել։ «Սկզբում մոտեցանք, բժիշկներից մեկը նայեց, ասաց, վերքերը շատ լավ վիճակում են, պիտի գնանք պրոթեզները դնենք, նոր թղթերը կտան։ Ավանում պրոթեզավորման կետ կա, այնտեղ Արգիշտիին ասացին դեռ շուտ է, պատրաստ չէ պրոթեզներ հագնելու։ Նորից գնացինք հոսպիտալ, ստուգեց մեկ այլ բժիշկ ու ասաց, որ դեռ ժամանակը չէ։ 30 օր արձակուրդ ուղարկեցին։ Ասացին, գնացեք՝ 30 օրից եկեք, նորից կստուգենք, կհասկանանք գուցե ընթացքում բարդություններ առաջանան։ Բայց թուղթն էլի չտվեցին։ Երրորդ բժիշկն էլ թե բա՝ ՊՆ-ից դեռ հրաման չունենք, թե զինհաշմանդամների այս խմբի դեպքում ինչ ենք անելու։ Ընթացակարգը դեռ հստակեցված է։ Պետք է սպասեք»,- պատմեցին Տաթեւն ու Անդրանիկը։
Նրանք նշեցին, որ որքանով իրենք են հասկանում, ապա կարելի էր կարգը սահմանել, որպեսզի կարողանային պետությունից աջակցություն ստանալ, գոնե մինիմալ ծախսերը հոգային։ «Ենթադրում ենք, որ զինվորների հարցով առանձին ընթացակարգ պիտի ստեղծվի, որպեսզի հարազատներն այսքան քաշքշուքների մեջ չընկնեն։ Կամ էլ հոսպիտալից հատուկ են ձգձգում, որ պրոթեզներով քայլի, իրեն առաջին կարգ չտան, միանգամից երկրորդ տան։ Ուրիշ պատճառ չենք կարողանում մտածել»,-նկատեց Տաթեւը։
Երկու մանկահասակ երեխա ունեցող ընտանիքին սնունդ ու գումար է հարկավոր
Արգիշտիի ընտանիքը հենց հիմա ունի ֆինանսական աջակցության կարիք։ Տան միակ աշխատողն ինքն է եղել։ Ունի 2 անչափահաս երեխա՝ 2 եւ 4 տարեկան որդիներ։ Երեւանում վարձով են ապրում։ Բացի այդ, կամավորականին նաեւ դեղորայք է անհրաժեշտ, վերականգնվելու համար էլ նորմալ սնունդ ու խնամք։ Կնոջից հետարքրքվեցինք, թե այս ընթացքում այդ ծախսերն ինչպես է հոգում, նշեց, որ բարեկամները, ամուսնու ընկերներն են օգնում, բայց դա էլ հո հավերժ շարունակվել չի կարող։ Կինն իրեն անպաշտպան է զգում։
Տաթեւ Միքայելյանի խոսքով՝ այս ամենի մեջ միակ սփոփիչ ու դրական բանն է այն է, որ ամուսինը կոտրված չէ, հոգեբանորեն կայուն վիճակում է, ու դեռ ինքն է կնոջն ու հարազատեներին հանգստացնում, վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։
Նախարարությունը ներկայացնում է ընթացակարգը
ՀԺ-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե եթե քաղաքացին վիրավորում է ստացել պատերազմական գործողություններին մասնակցելիս, նրան զինվորական հաշմանդամության կարգ տրամադրելու ինչ ընթացակարգ է գործում։
Մեզ հայտնեցին, որ առհասարակ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով անձը (խոսքը նաեւ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած զինապարտների, զինծառայողների ու կամավորականների մասին է) պետք է դիմի իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղից էլ նրան կուղեգրեն բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր: Իսկ որպեսզի կարգը լինի զինհաշմանդամության, անհրաժեշտ է ԲՍՓ ներկայացնել նաեւ զինվորական ծառայության հետեւանքով առաջացած վնասվածքների վերաբերյալ եզրակացություն, որը տրամադրվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) կողմից։
Եթե բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն զինվորական պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, ապա հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ, այսինքն ոչ որպես զինհաշմանդամություն։
Անձը ԲՍՓ է ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո։ Իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում նաեւ բուժման ընթացքում է ուղեգրվում ԲՍՓ։ Սակայն այդ դեպքում էլ ուղեգրումը պիտի լինի ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո:
Նախարարությունից, սակայն, ընդգծում են, որ ըստ գործող կարգի, եթե չկա առողջական վիճակի վերականգնման հեռանկար, վիրավորում ստացած անձը ԲՍՓ է ուղեգրվում առանց վերը նշված եռամսյա ժամկետի պահպանման։
Առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտարկվում անձի հետեւյալ 7 առողջական խնդիրները՝
1) ստամոքսի լրիվ հեռացում
2) մեկ թոքի հեռացում
3) անդամահատված ծայրատներ
4) կոկորդի հեռացում
5) միզապարկի հեռացում
6) հաստ եւ ուղիղ աղու հեռացում` հակաբնական հետանցքի տեղադրում
7) մեկ ակնագնդի կամ երկու ակնագնդերի բացակայության դեպքերում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե հաշմանդամության ինչ կարգ է նշանակվում երկու ոտքերն անդամահատված անձին։ Խնդրել էինք մանրամասնել հատուկ այս դեպքի համար ինչ ընթացակարգ է գործում։
Ի պատասխան հայտնում են, որ մասնավորապես անդամահատումների դեպքում հաշմանդամության կարգ նշանակելիս հաշվի է առնվում նաեւ վերջույթի (վերջույթների) հետագա պրոթեզավորման հնարավորությունը, արդյունավետությունը, հարմարվողականությունը եւ այլ նեղ մասնագիտական հանգամանքներ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ բժշկական հաստատության տրամադրած ուղեգրի առկայության դեպքում անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գրասենյակ կամ ԲՍՓ տարածքային բաժիններ։ Վերոնշյալ բաժիններ կարող են դիմել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով՝ 055-72-83-07, 060-65-28-72։ Դիմումները կարող են ուղարկվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (հետեւյալ էլ. հասցեով՝ [email protected])։
Հիշեցնենք նաեւ, որ մի քանի օր առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր, որ զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Եվ այն անձինք, որոնք ծանր վիրավորում են ստացել եւ տեղաշարժման խնդիր ունեն, նրանց ներկայանալու կարիք չկա․ նախարարության աշխատակիցները կմոտենան այդ անձնաց բնակության վայրեր։
ՀԳ․ Երեկ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այցելելու են Արգիշտի Միքայելյանի բնակարան, որպեսզի տեղում ծանոթանան հիվանդի առողջական վիճակի մասին վկայող ընդհանուր փաստաթղթերին, ըստ այդմ միանգամից կտրամադրեն նաեւ հաշմանդամության կարգ։
ԲՍՓ աշխատակիցը նշեց, որ քաղաքացու դեպքում ապակողմնորոշում է եղել։ Վերջինիս հարազատներին նախ ճիշտ չեն ուղղորդել, ինչն էլ բարդացրել է նրանց գործը։ Իրազեկվածության խնդիր է եղել։ «Վերցրել են անհրաժեշտ փաստաթղթերը գնացել են պրոթեզարան, մինչդեռ կարգի համար, նախ պիտի գնային ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Փաստաթղերի հիման վրա ԲՍՓ-ն պիտի տար կարգ։ Եթե ՊՆ-ից էլ համապատսխան թուղթն ունենան միանգամից զինհաշմանդամի կարգ ենք նշանակում, եթե ոչ հետագայում, երբ էլ վերցնեն ու մոտենան կփոխենք»,- մանրամասնեց աշխատակիցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT