Անթույլատրելի է առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրության հանելուն․ Վարդանյան

26/11/2020 schedule17:09

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտահերթ նիստին ելույթ ունենալով, իր ցավակցությունը և զորակցությունը հայտնեց զոհված հերոսների ընտանքներին։

«Ինձ համար շատ ավելի ծանր է անձնական առումով, որովհետև 90-ականների ցուրտ ու մութ տարիներին ամենավառ հիշողությունը Շուշիի ազատագրումն էր, և ես սրա մասին խոսել եմ, խոսել եմ նաև հանրային։ Կրկնակի դժվար է կանգնել այստեղ, խոսել այս օրերին՝ լինելով նաև միջազգային իրավունքի հետ առնչություն ունեցող մարդ, որովհետև իմ աչքի առաջ ես տեսնում էի, թե ինչպես էր մահանում միջազգային իրավունքը, թե ինչպես էր ուժի իրավունքը սկսում գերակայել իրավունքի ուժի նկատմամբ»,- նշեց նա։

Վարդանյանի խոսքով՝ այս պատերազմը սկսել է ո՛չ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ո՛չ 2008-ին, ո՛չ էլ 1992-ին, այլ սկսել է 1890-ականների երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունը որդեգրեց Հայոց ցեղասպանության քաղաքականության իրագործումը։

Պատգամավորը նկատեց, որ 30 տարի է՝ Ադրբեջանում առկա է ռասիստական ռեժիմ, և հնարավոր չէ հայերի անվտանգությունը ապահովել ադրբեջանական կամ թուրքական ինքնիշխանության ներքո։ «Ես ուզում եմ դիմեմ բոլորիդ և մի հարց տալ. ժողովուրդ, 30 տարի ինչքան ծանոթ ու բարեկամ ունեք, որոնք Նոր տարին անցկացնում էին Թուրքիայում, բա ինչո՞ւ էին գնում, գնում էին, չէ՞, ու գնում էին եւ ինչ էին ասում, ասում էին՝ արա, դե շատ լավ ա անցնում, չես պատկերացնում, ճոխ ա, սենց ռեստորանները մեկը մյուսի հետևից, ապեր, սրանք ուրիշ թուրքեր են, ուրիշ թուրքե՞ր են։ Ես, անգամ բարձարաստիճան անձնանց ասաբնյակների կողքով անցնելով, միշտ ասում եմ՝ հետաքրքիր է՝ քանի զինվորի գերեզման է այս կամ այն տան տակը։ Որտեղի՞ց կարար 200-300 դոլար ստացող պետական չինովնիկը կառուցեր այդպիսի դղյակներ, մենք սրա մասին չենք խոսում, հարմար չէ, լավ առիթ չէ, բայց երևի թե պետք էր խոսել, պետք էր խոսել անընդհատ, պետք էր խոսել առանց ամաչելու: Այո՛, գնում էին, ու մտավախություն ունեմ, հավատացնում եմ ձեզ, որ այս Նոր տարում էլ գնալու են նշեն»։

Անդրադառնալով ռազմական դրության ռեժիմի վերացման հարցին՝ Վարդանյանը ողջունեց ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունը։ «Այո՛, այստեղ՝ այս դահլիճում, պետք է հնչի քաղաքական խոսք, այստեղ պետք է բախվեն կարծիքները, այստեղ պետք է լուծվեն քաղաքական հարցերը, սրա համար է ստեղծված խոհրդարանը։ Չասեք՝ նոր է ասում, էս երկու տարի է՝ նույն տեքստն ենք ասում, և ևս մեկ անգամ պետք է ասեմ՝ ողջունում եմ քննարկումը»։

Պատգամավորը նշեց, որ ռազմական դրությունը պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար հիմքերը։ «Անթույլատրելի է այս պարագայում՝ առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրության հանելուն: Գուցե ժամկետները բավարար էին, գուցե ժամկետը քիչ է, բայց, այդուհանդերձ, մենք չունենք այն իրավական մեխանիզմները, որոնք այսօր կարողանան փոխարինել ռազմական դրությանը։ Այո՛, գուցե մենք համատեղ պետք է իրար հետ աշխատենք, որ այս մեխանիզմները ձևավորվեն»։

Վարդանյանը նաև ասաց, որ Ադրբեջանում ռազմական դրության ռեժիմը և պարետային ժամը պահպանվում են։ «Ես չեմ ուզում նույնակացնեմ Հայաստանը Ադրբեջանի հետ: Ո՛չ, ժողովրդավարական ուղուց շեղումն անթույլատրելի է, բայց, այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ կա որոշակի վտանգի աստիճան, սահմանների խնդիր կա, սահմանների համապատասխան զորքերի խնդիր կա, և այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեն»։

Տպել
926 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին