Երևան
12 °C
Մենք պետք է հասկանանք, որ կենսամակարդակի փոփոխությունը 1-2 տարում չի լինում։ 2021 թ. սպասվող 3.2 տոկոս տնտեսական աճը չի կարող, օրինակ, 20 տոկոսով բարեկեցություն ավելացնել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին։
Նախագիծը երեկ քննարկվեց Ազգային ժողովում, եւ եթե այս ընթացքում որեւէ անսպասելի բան տեղի չունենա, ապա այն կընդունվի։ Ընդդիմադիր խմբակցությունները երեկ բոյկոտեցին նիստը եւ հարցեր չունեին 2021-ի տնտեսության գլխավոր փաստաթղթի վերաբերյալ։ ՀԺ-ի հարցերին է պատասխանել Արմեն Քթոյանը։
- Պարոն Քթոյան, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է գալիք տարվա բյուջեն։
- Բյուջեն հիմնված է մինչպատերազմյան իրողությունների վրա, որոշ ճշգրտումներով, բայց ամբողջությամբ չի արտացոլում տնտեսության վիճակի ընդհանուր գնահատականը, քանի որ այս պահին այդ գնահատականը չկա։ Բյուջեն ինչ-որ առումով իներցիոն է՝ հաշվի առնելով նաեւ ծախսային գերակայությունների որոշ փոփոխություններ, շտկումներ։ Այսինքն՝ բյուջեն ընդհանուր իրավիճակին համապատասխան է, բայց բխում է անցյալի միտումներից։ Ես չեմ բացառում, որ ընթացքում որոշ ճշգրտումներ լինեն։
- Այս տարի սպասվող շուրջ 8 տոկոս անկումից հետո 2021-ի 3.2 տոկոս տնտեսական աճը որքանո՞վ է իրատեսական։
- Քանի որ անկումը մեծապես պայմանավորված է համավարակով եւ դրա տեւողությամբ, ենթադրվում է, որ 2020 թվականը համավարակի առումով առավել ծանր ժամանակահատվածն է։ Դրանից հետո տեղի կունենա որոշակի մեղմացում ու նաեւ տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց վարքագծի փոփոխություն, այն առումով, որ նրանք կվերադառնան իրենց սովորական կյանքին։ Համավարակի բացասական ազդեցության նվազում ենթադրող սցենարը իրատեսական է, ու, դրանով պայմանավորված, այո՛, անկումը կարող է վերափոխվել աճով։ Բայց այստեղ անհայտներ շատ կան, նաեւ, թե ինչպիսին կլինի հետպատերազմյան իրավիճակը։ Եթե դասական ձեւով նայում ենք շատ երկրների, որոնք հետպատերազմյան վերականգնում են ունեցել, ապա, այո՛, վերականգնումը բավականին բարձր տեմպերով է եղել։ Որովհետեւ պատերազմական ժամանակահատվածում դու հասնում ես ինչ-որ մի ստորին կետի, որտեղից վեր բարձրանալն ավելի հեշտ է։ Այդ տեսանկյունից 3.2 տոկոսը անիրագործելի թիրախ չէ։ Այլ հարց է, թե ինչպես կշարունակենք, տնտեսական եւ սոցիալական ինչ քաղաքականություն կիրականացվի։ Այս պահին մենք պատերազմի հետեւանքների գնահատման, մարսելու, իմաստավորելու փուլում ենք։
- Հաշվի առնելով, որ 2020-ը ճգնաժամային տարի էր՝ ո՞ր ուղղության վրա պետք է կենտրոնացնել տնտեսությունը 2021-ին։
- Նախ դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կլինի: Այդ հարցը դեռեւս քաղաքական օրակարգում է։ Մենք պետք է ոչ թե քանակի, այլ որակի վրա շեշտադրում անենք, իսկ որակի վրա շեշտադրումը, ըստ էության, արդյունավետության խնդրադրում է։ Այսինքն՝ 2021 թվականը պետք է լինի ռեսուրսների արդյունավետ օգտագործման, նպատակի եւ դրանից բխող խնդիրների սահմանման տարի։ Պետք է հստակեցնել յուրաքանչյուր ոլորտի, ենթաոլորտի եւ սուբյեկտի համար։ Խոսքը թե՛ հանքահումքային, թե՛ նյութական, թե՛ մարդկային, թե՛ գիտական ռեսուրսների մասին է։ Այսինքն՝ եթե ընդհանուր դիտարկենք միայն ու միայն ռեսուրսների արդյունավետություն է պետք։ Բոլոր ուղղություններում մենք պետք է այդ խնդիրը դնենք։ Արդյոք այս ռեսուրսը, որ այստեղ կա, արդյունավե՞տ է օգտագործվում, կամ արդյոք մարդկային ռեսուրսն արդյունավե՞տ է, կամ այսինչ ոլորտի որքա՞ն մասնագետ է պետք։ Արդյոք նպատակահարմա՞ր է, որ բուհը 5 անգամ ավելի շատ է այդ մասնագետից պատրաստում։
Գյուղատնտեսության ոլորտում ունենք չօգտագործված տասնյակ հազարավոր հեկտարներ, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ռեսուրսը մասնավոր սեփականություն է, բայց մասնավոր սեփականություն լինելով հանդերձ՝ այդ ռեսուրսը չօգտագործելը վնասում է ոչ այնքան տվյալ հողի սեփականատիրոջը, որքան պետությանը, քանի որ դա սահմանափակ ռեսուրս է։ Բոլոր ոլորտներում մենք այդ խնդրադրումը պետք է անենք, պետական կառավարման համակարգում ով ինչ է անում եւ ինչ արդյունավետությամբ, ինչ պետք է անի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Գիտությունը սպասարկո՞ւմ է տնտեսությանն արդյոք իր պոտենցիալով, սպասարկո՞ւմ է արդյոք ռազմարդյունաբերության համալիրին։ Կրթություն-գիտություն-տնտեսություն կապը արդյոք պահպանվա՞ծ է, թե՞ չէ։ Բոլոր ոլորտներում օրիգինալ եւ ոչ ստանդարտ լուծումների անհրաժեշտություն կա։
- Բնակչության կենսամակարդակի եւ կյանքի որակի փոփոխության առումով դրական ակնկալիքներ կարելի՞ է սպասել 2021-ին։
- Այս տարի պատերազմական ժամանակահատվածում մենք նշանակալի ծախսեր արեցինք։ Պատերազմի ծախսերը անվերադարձ ծախսեր են ու սոցիալական որեւէ բարեկեցություն չեն ապահովում։ Երկրորդը, Արցախի վերականգնման խնդիր է ի հայտ գալիս, ու այստեղ մեծ դերակատարում պետք է ունենա Հայաստանը, եւ հայաստանյան բյուջեից ենթադրում եմ՝ ավելի մեծ չափով հատկացումներ կլինեն։ Հետպատերազմյան շրջանում բանակի, վիրավոր զինծառայողների վերականգնման համար որոշ ծախսեր պետք է կատարվեն։ Սոցիալական խնդիրներ լուծելու եւ կենսամակարդակի բարձրացման հարց դնելու եւ լուծելու առումով մեծ ակնկալիքներ 2021-ին չպետք է ունենանք։ Եթե կարողանանք հետ գալ, պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրները լուծել եւ տնտեսությունը պահել կայուն վիճակում, դա արդեն լուրջ քայլ կլինի։
- Սովորաբար շատ երկրներում ճգնաժամին ուղեկցում են ֆինանսական անկայունությունն ու գնաճը: Մեզ մոտ ինչի՞ շնորհիվ դա չեղավ:
- Ճգնաժամերն իրենց բնույթով տարբեր են լինում։ Մեր պարագայում այն գործոնները, որոնք նպաստում են գնաճի ավելացմանը, ակտիվ չեն եղել։ Ի վերջո, ի՞նչն է հանգեցնում գնաճի՝ առաջարկի կրճատումը, պահանջարկի ավելացումը։ Մեզ մոտ հակառակն է եղել։ Մարտից սկսած՝ տնտեսությունն ապրում է սահմանափակումների պայմաններում, որը ենթադրում է պահանջարկի որոշակի զսպում, եւ այդ պայմաններում գների ավելացման որեւէ խթան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ֆինանսական կայունությանը, նախ, մեր ֆինանսական համակարգը բավական կայուն է եւ տարբեր փորձությունների միջով է անցել ու ապացուցել իր կենսունակությունը։ Երկրորդ, ֆինանսական համակարգի կարգավորումները բավականաչափ խիստ են, ինչը ենթադրում է, որ կայունության պաշարը բավականին մեծ է։ Այսինքն՝ որոշ պարամետրերի 1-2 կամ 5 տոկոս փոփոխությունը համակարգի կայունության վրա չի ազդում։ Ֆինանսական համակարգում անկայունությունը կարող է պայմանավորված լինել խուճապային տրամադրություններով, բայց կարող եմ արձանագրել, որ հասարակությունը բարձր գիտակցություն դրսեւորեց՝ նմանօրինակ խուճապ թույլ չտալու համար։ Եթե մարդիկ ավանդները հանեին, գուցե որոշակի անկայունության դրսեւորումներ լինեին, բայց այդպես չեղավ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT