Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնվում է Ադրբեջանին անցած Արցախի որոշ շրջաններից քաղաքացիների տեղափոխման հարցը։ Ականատեսները հայտնում են, որ իրենց բնակավայրերը հարկադիր լքող ընտանիքներն ինքնակազմակերպվում են։ Հետպատերազմյան համատարած այս անորոշության ֆոնին չստանալով պետական որեւիցե աջակցություն՝ մարդիկ ինքնուրույն հոգում են իրենց տեղափոխման բոլոր հարցերը։
Շատերը բարձրաձայնելով խնդիրը հորդորում են անուշադրության չմատնել այդ անձանց, օգնել տեղափոխման հարցում։ Սակայն Հայաստանի եւ Արցախի կառավարություններն էլ միաբերան հայտարարում են, որ Արցախից պետք չէ տեղափոխվել, ու լքել բնակավայրերը, իսկ ժամանակավոր Հայաստան տեղափոխվածներին հորդորում են հետ վերադառնալ։
Երկու կառավարություններից էլ նշում են՝ իրենց քաղաքականությունը լինելու է այն, որ Արցախի բնակիչները վերադառնան եւ բնակվեն իրենց հայրենի տներում։ Սա նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում եւս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաեւ հայտնեց, որ Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն այդ հարցերով է զբաղվում։ Փաշինյանը նաեւ ասաց, որ Կառավարությունն արդեն մշակել է ծրագիր Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար, սակայն պայմանավորվել են հետեւյալ կերպ՝ ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունը արցախցիները կարող են ստանալ Արցախում եւ ոչ Հայաստանում։ «Մենք ամեն ինչ անում ենք խթանելու համար այն քաղաքացիների վերադարձը, որոնցը հնարավոր է»,- նշեց նա։
Փաշինյանը նաեւ հայտնեց, որ արձանագրված է այն քաղաքացիների վերադարձի իրավունքը, որոնց բնակավայրերը հայկական ուժերի վերահսկողության տակ չեն։ «Դա բանակցային գործընթացի կարեւոր նրբություններից մեկն է լինելու, թե ինչպես անել, ինչ երաշխքիներ եւ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացիների վերադարձի հնարավորությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանվի»,- հավելեց նա։
Սակայն մինչեւ ՀՀ վարչապետն այս ամենը կհայտարարեր՝ Արցախի բազմաթիվ քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ բռնել են գաղթի ճանապարհը։ Չսպասելով որեւէ ժամկետի ու հայտարարության՝ նրանք այրել են սեփական տներն ու հեռացել։ Ականատեսների խոսքով՝ մարդկանց մի մասն իրենց գույքն ու ընտանի անասունները ջրի գնով վաճառել են Հայաստանում ապրողներին, մի մասն էլ արդեն մի քանի օր է՝ ոտքով՝ հոտն առել ու ճանապարհ են ընկել դեպի Հայաստանի մոտակա տարածաշրջաններ։
Արցախի կառավարության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Բալայանը եւս «Հայկական ժամանակի» հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ մարդիկ իսկապես ինքնակազմակերպվում են եւ այդ հարցում պետությունը նրանց որեւէ օժանդակություն չի տրամադրել։ Սակայն նա եւս վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ մարդիկ հետ վերադառնան Արցախ, ոչ թե գնան Հայաստան։
«Հիմա այս խառը իրավիճակում մարդիկ ինքնակազմակերպվում են, բայց յուրաքանչյուրի խնդիր, հոգս Արցախի Հանրապետության կառավարության հոգածության ներքո է: Ամեն ինչ արվելու է այդ բնակիչների կարիքների գնահատման, աջակցության համար»,- ասաց նա։
Բալայանը հիշեցրեց ԱՀ նախագահի հայտարարությունը, երբ վերջինս քաղաքացիներին կոչ էր արել չշտապել եւ չլքել իրենց բնակավայերերը։ Նկատենք՝ արցախցիներին սեփական գույքն ու տունը չայրելու հորդորներ էր արել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Սամվել Բալայանի հետ զրույցում հետարքրքվեցինք մեկ այլ խնդրից եւս․ որոշ անձանց վստահեցմամբ՝ Հայաստանից Արցախ հետ վերադարձը եւս անկազմակերպ է։ Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ գալիս են ոչ միայն տեղի ժողովուրդը, այլ նաեւ Մարտունու, Շուշիի, մոտակա ու հեռավոր գյուղերի։ Նշում են, որ այդ մարդկանց Երեւանում ասել են, թե տանելու են իրենց բնակավայր, տեղավորելու են հյուրանոցներում եւ այլն։ Սակայն տեղում պարզվել է, որ ոչ մի բան կազմակերպված չէ։ Պատասխանատու չկա, ոչ ոք չգիտի, մարդիկ էլ մնում են մոլորված։
Տեղեկատվության բաժնի պետը նախ, կարծիք հայտնեց, որ խնդիրը չափազանցված է եւ ուսումնասիրման կարիք ունի, ապա նաեւ հավելեց․ «Իհարկե այս բարդ ու ծանր ժամանակահատվածում պետական համակարգը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների խնդիրները կարգավորելու համար: Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ եւ օգնել պետական մարմիններին այս իրավիճակում անվրեպ աշխատելու ու արցախցիների խախտված իրավունքներին տեր կանգնելու համար»։
Բալայանը շեշտեց՝ այս դժվարությունները հաղթահարելու համար մի փոքր համբերություն եւ կամք է անհրաժեշտ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ ՀԺ-ին վստահեցրեցին, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցելում գտնվող առաջնային կայանման կետում կարող են ընդունել յուրաքանչյուր քաղաքացու։ Դե իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Երեւանից Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երեւանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներին, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանալ առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ավելի ուշ ՀՀ Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացանք, որ Երեւան-Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրումները շարունակվում են։ Նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։
«Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է»,- հայտնում են օպերատիվ շտաբից։
ՀԳ․ Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ավելի ուշ հրապարակեց նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հայտարարությունը տրամադրվելիք աջակցության մասին։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետեւանքով բնակելի տները կորցրածներին՝ նաեւ կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ»:
Տեղեկացվում է, որ բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման ու ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Նոյեմբերի 17-ին գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ է ներկայացնելու հայտարարության տեսքով:
Նշվում է նաեւ, որ պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը: Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաեւ վերմակն ու ծածկոցը։ Մանրամասները կարելի է ճշտել 047- 94-33-67 հեռախոսահամարով: Պատերազմի հետեւանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի եւ այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը։ Մանրամասները կարելի է ճշտել հետեւյալ հեռախոսահամարով՝ 047-94-36-20:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT