Երևան
12 °C
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձեւավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը եւս դատական ատյաններ ներկայացնելուց»։
Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան, Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գեւորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։
Թեմայի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․
-Տիկի՛ն Սահակյան, երկու օր առաջ հայտնեցիք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել եւս 6 հայ ռազմագերու մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե նրանց գերեվարության մասին ինչպես եք տեղեկացել, եւ հայտնի՞ են արդյոք գերեվարության հանգամանքները։
- Ընդհանուր առմամբ, 16 ռազմագերու հետ կապված դիմումներ են ներկայացվել եւ յուրաքանչյուրի անհատական հանգամանքները մեզ հայտնի են։ Կան որոշ դեպքեր, որոնք ադրբեջանական մամուլում ի հայտ եկած տեսանյութերով են հաստատվել, թերեւս նաեւ հայ հասարակությունն է դրանց տեղյակ։ Եղել են դրվագներ, երբ հեռախոսազանգերի կամ բջջային հավելվածների հաղորդագրության միջոցով ենք դրանք կարողացել հիմնավորել, այսինքն՝ գերեվարության մեջ գտնվող անձը կապ է հաստատել ընտանիքի հետ կամ իր փոխարեն ադրբեջանցիներ են կապվել, եւ այս փաստերի համադրման միջոցով հնարավոր է եղել հաստատել գերեվարվելու փաստը։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ականատես վկաներն են մանրամասն նկարագրել անձանց տեղակայման վերջին վայրը, գերեվարման հանգամանքները։ Որոշակի տեղեկություն է պարունակում նաեւ հեռախոսներ ունեցած զինծառայողների լոկացիան։ Վերջին՝ 6 ռազմագերիների գործով վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 13-ը։
- Ձեր վարույթում գտնվող մյուս ռազմագերիների գործերով վերջնաժամկետներ էին սահմանվել հոկտեմբերի 22, 29, նաեւ՝ նոյեմբերի 3։ Սրանցից որեւէ մեկով Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։
- Նշված ժամկետների շրջանակում բոլոր գործերով Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է եւ դատարանին տեղեկություններ է տրամադրել, բայց դրանց որակը մեզ չի բավարարում, եւ այդ առնչությամբ լրացուցիչ խնդրանքներ ենք ուղղել դատարանին, մեր նկատառումները հայտնել ենք եւ խնդրել ենք ուշադրություն դարձնել, որ որոշակի հարցերի դեպքում ապահովվեն ավելի հանգամանալից նկարագրություն եւ որոշ դեպքերում Ադրբեջանից պահանջեն նաեւ ասվածը հիմնավորող ապացույցներ։ Վստահորեն կարող եմ ասել, որ մոտեցումը եղել է ձեւական առումով համագործակցող, այսինքն՝ դատարանի պահանջը չի անտեսվել, տեղեկություն տրամադրվել է, հաստատվել է անձանց ռազմագերու կարգավիճակ ունենալը, սակայն հռչակագրային կերպով պարզապես պնդել են, որ իրենք մշտապես բոլոր հարցերում գործում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ հումանիտար նորմերին համապատասխան, եւ պատրաստակամ են ռազմագերիների հանձնման պայմանների երկկողմ բավարարման պարագայում կազմակերպել նրանց փոխանցումը ՀՀ-ին։
- Տեղեկություններ հայտնե՞լ են այդ 7 ռազմագերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին։
- Դրա հետ կապված տեղեկատվությունը շատ կոնկրետության աստիճան չունի, այս պահին կխուսափենք դրանք հրապարակայնացնելուց, բոլոր դեպքերում ընդհանրական բնույթի տեղեկություններ են տրամադրված։
- Իսկ քաղաքացիական գերիների թիվը փոխվե՞լ է, այս պահին ի՞նչ է Ձեզ հայտնի։
- Ըստ որոշ տեղեկությունների՝ կան անհետ կորածներ, բռնի անհետացածներ, մարդիկ, որոնք մնացել են իրենց բնակավայրերում, չեն լքել, իսկ հետագայում երբ գնացել են այնտեղ, չեն եղել, եւ դիակներ էլ հայտնաբերված չէ, ուստի կա կանխավարկած, որ նրանք եւս գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո։ Կարծում եմ՝ քաղացիական անձանց շրջանում եւս գերիների քանակը չի սահմանափակվի 1-2-ով։ Մենք՝ իրավապաշտպաններս, առայժմ ներկայացրել ենք բացառապես ռազմագերիների դիմումներ՝ հաշվի առնելով, որ նրանք ավելի խոցելի վիճակում են, նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները առկա տեղեկատվության համաձայն տարբերվում են քաղաքացիական բնակչության վերաբերյալ եղած տեղեկատվությունից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT