1994 կամ 1995 թ․-ից բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին. Փաշինյան

10/11/2020 schedule13:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն է եղել․ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ «Եվ սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր Կառավարությունը ստացել է։ Ցավոք սրտի, 94 կամ 95 թվականից սկսած՝ բանակցային գործընթացում հստակ է եղել միայն մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ, շատ հստակ ձևակերպումն է եղել, որը 94 թվականից ի վեր անընդհատ բանակցություններում ներկա է եղել: Բոլոր հնարավոր բանակցություններում ներկա է եղել այդ դրույթը, որ 7 տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»:

Վարչապետի խոսքով՝ մնացած որևէ բան որոշակի չի եղել։ «Օրինակ՝ գրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, եղել է այդպիսի քննարկում 25 տարի։ Շատ լավ, կարգավիճակի ճշգրտում ի՞նչ է նշանակում։ Ադրբեջանն էլ ասել է՝ շատ լավ, կարգավիճակի ճշգրտում, քանի որ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, եթե կա ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջանակում։ Եղել են բանաձևեր, հայկական կողմը ասել Է՝ չէ, մենք համաձայն ենք, Ադրբեջանը իր մեկնաբանությունն է տվել»։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բանակցությունների այս մասը անընդհատ տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք է տվել։ «Մեր բանակցային 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը՝ ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում բանակցային գործընթացում, ճշգրտել, ինչ է նշանակում ԼՂ-ի կարգավիճակը բանակցային գործընթացում ճշգրտել, և այդ ընթացքում Ադրբեջանը, ֆինանսական և ռազմական որոշակի կարողություններ ձեռք բերելով, քայլ առ քայլ, ըստ էության, սկզբից ԼՂ-ին ընդհանրապես դուրս է մղել բանակցային գործընթացից, հետո ԼՂ-ի Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցն է դուրս դրել բանակցային գործընթացից, և, ըստ էության, բանակցային գործընթացը եղել է մի բանի մասին, ոչ թե մի բանի մասին է եղել, այլ բանակցային գործընթացում այլ բանակցային գործընթացում հստակ շոշոփելի բռնելի եղել է մի բան․ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և բանակցային բոլոր գործընթացների սեղանին դրված բանակցային փաստաթղթերը սկսել են հետևյալից․ ԼՂ  հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նպատակներն են․ առաջին՝ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտում։

Վարչապետը նշեց, որ առաջին նպատակը եղել է 7 շրջանների վերադարձը, հանձնումը Ադրբեջանին, և հայկական կողմը անընդհատ այս բազայի վրա է հիմնվել։ «Մենք այս թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին նշումը կամ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է տարածական, շատ մեկնաբանելի, այսինքն՝ բանակցությունների ընթացքում միակ բանը, որը չի վիճարկվել ու միևնույն ժամանակ եղել է առարկայական, շոշոփելի, կոնկրետ, եղել է տարածքների հանձնումը Ադրբեջանին, և մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այս անառարկելի դրույթը, ըստ էության, 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն: Եվ անընդհատ խուսանավելով, այս կողմ այն կողմ տանելով՝ ինչ-որ ձևերով հայկական կողմը այդ հարցը հետաձգել է, բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել մի տարի, 5 տարի, 15 տարի, կարելի է ձգձգել 20 տարի, բայց, ի վերջո, գալիս է պահը, երբ ձևավորվում է այսպիսի մի իրավիճակ, որ միջազգային հանրությունը ունի կոնսենսուս. քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, այսինքն՝ շատ տարածական հարց է, և մենք սեղանին ունենք կոնկրետ հարց, որը շրջանների, տարածքների հանձնումն է Ադրբեջանին, ուրեմն եկեք այդ կոնկրետ հարցը լուծենք, հետո անցնենք մնացած հարցերին»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2018 թվականի մայիսի դրությամբ դա եղել է կոնսենսուս համանախագահների միջև։ «Արդեն իսկ 2018 թվականից առաջ՝ 2016 թվականին նույնիսկ, սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր իրականացնելու։ 2016 թվականի պատերազմը ինչի՞ համար էր․ այդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով․ հենց այդ պայմանով։ Բայց այդ փորձը արդեն այլևս թույլ չէր տա, որպեսզի պատերազմը սկսվեր, կանգներ այդ պայմանով, որ տեսնենք՝ ինչքան կարող ենք ձգել, որովհետև այլևս ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»։

Վարչապետը նաև նշեց, որ փորձել են բանակցային այս տրամաբանությունը փոխել։ «Մենք փորձել ենք չհանձնվել, մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ բանակցային այս տրամաբանությունը փոխվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ կարգավիճակի ճշգրտումը առնվազն գա, հասնի այն որոշակիությանը, որը ունի տարածքների հանձնման հարցը։ Եվ այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի։ Մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ։ Իհարկե, գիտեինք։ Արդյոք պատրատվում էինք այդ պատերազմին, իհարկե, պատրաստվում էինք, և մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի: Եվ 2018 թվականի հուլիսը ցույց տվեց, որ զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմի, և Ադրբեջանը ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում, և դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Թուրքիան, վարձկաններ ներգրավելով և ինքն էլ ներգարվվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության՝ ստեղծեց մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում է միանգամից 3 ուժի դեմ: Եվ մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները կռվեցին անձնուրաց, մեր սպաները, գեներալները հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք, ի վերջո, եկանք այն կետին, երբ բանակը, ըստ էության, հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել, և նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր»։

Տպել
2234 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին