Երևան
12 °C
Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով արաբի հարցաքննությունից մի հատված:
Հարցաքննության ժամանակ Ալ Հաջին պատմում է, որ իրեն հավաքագրել է համագյուղացի Իբրահիմը, որին Աբու Ահմադ են անվանել, առաջարկել են գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ նշելով, որ զորավարժությունների են մասնակցելու 2 հազար դոլարի դիմաց: Գյուղից էլի մարդիկ են մեկնել, իրենց հետ եղել են 500 հոգի, տարբեր մեքենաներով տարել են Սիրիայի տարածքում գտնվող անցակետ, այնուհետ Աբու Ահմադի եղբայր Սեյֆը հայտնել է, որ չեն պարտադրում մեկնել, բայց մեկնելու դեպքում հետ վերադառնալ ցանկացողներին կրակելու են ոտքից: Նստել են ավտոբուսներ, այնուհետ հատել են Սիրիայի ու Թուրքիայի սահմանը, մեկնել են Ադրբեջան քաղաքացիական ինքնաթիռով, որի վրա ադրբեջանական դրոշ է եղել: Տարբեր զորամասերում գտնվելու ընթացքում իրենց զենքեր են տվել, համազգեստ, իսկ արդեն ղարաբաղյան սահմանին հանձնարարել են գրավել մոտակա դիրքն ու գյուղը, չխնայել ոչ ոքի՝ ոչ զինվորականներին, ոչ քաղաքացիներին, մորթել, սպանել բոլոր հայերին: Նաեւ յուրաքանչյուր հայի կտրված գլխի համար խոստացել են հավելյալ 100 դոլար: Վարձկաններին զենքից բացի երկար դանակներ են տվել:
Արաբի խոսքերով, իրենք մոլորվել են լեռնային հատվածում, իրենց ուղղությամբ հայերի կողմից կրակ է բացվել, գրավելու փորձը ձախողվել է, ինքը վիրավոր է եղել, 3 օր մնացել է անօգնական, այնուհետ գերի վերցվել հայերի կողմից:
Ալ Հաջին նաեւ պատմել է, որ վախեցողներին հատուկ հաբեր են տվել՝ սպիտակ, կլոր, որը խմելուց հետո վախն անցել է: Ըստ գերու, հայկական կողմն իր վերքերը բուժել, մշակել է, հայերի վերաբերմունքից գոհ է եւ փոշմանել է գալու, Ադրբեջանի կողմից կռվելուն համաձայնելու համար:
ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Ստորև ներկայացվում է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին. տեսանյութ
Թուրքիան մտադիր է խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT