Երևան
12 °C
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:
«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:
Վերջին օրերին ամենաքննարկված այդ եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը Վաղարշակ Հարությունյանի հետ՝ ստորեւ.
- Պարոն Հարությունյան, Արցախում պատերազմի 5-րդ շաբաթն է: Խնդրում եմ նախ բնորոշել, թե ինչ փուլում ենք այս պահին՝ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով:
- Գնահատելով այսօրվա վիճակը՝ կարելի է փաստել հետեւյալը. ադրբեջանա-թուրքական դաշինքը, դրան գումարած՝ ահաբեկչական խմբերը չեն հասել իրենց նպատակին: Բլից կրիգը, ինչի վրա հաշվարկվել էր այս պատերազմի ամբողջ տրամաբանությունը, տապալվել է: Եվ մենք հիմա մարտի դաշտում գտնվում ենք մի փուլում, երբ Ադրբեջանը փորձում է նոր խմբավորումներ ձեւավորել եւ իրականացնել այն խնդիրները, որ իր առջեւ դրել է ի սկզբանե: Դա իր հետեւից բերում է պարտություններ քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում եւ ընդհանրապես: Ձեզ մի օրինակ բերեմ. բլից կրիգը մի շաբաթում հաջողելու դեպքում իրենք թաքցնելու էին իրենց զոհերի թիվը: Բայց քանի որ հիմա անցել է մեկ ամսից ավելի, խնդիրները սկսել են իրենց զգացնել տալ. կան վիրավորներ, կա հեռախոսակապ, որի միջոցով տեղեկատվությունը թիկունք է հասնում, ու հիմա դա լուրջ պրոբլեմի առաջ է կանգնեցնում Ադրբեջանին ոչ միայն ռազմական, այլ արտաքին քաղաքականության մասով: Այնպես որ, եթե մենք հիմա գնահատենք իրավիճակը, կարելի է ասել, որ ճակատում այսօր մարտական գործողությունները ընթանում են ավելի քիչ ինտենսիվությամբ, արդեն չկան այն ակտիվությունը եւ շարժը իրենց կողմից: Բայց կրկնում եմ, հիմա իրենք միանշանակ փորձելու են ձեւավորել նոր խմբավորումներ, որոնք կշարունակեն իրենց գործողությունները Ղարաբաղում:
- Ձեր հարցազրույցներում Դուք շեշտում եք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նպատակ են դրել հասնել Մեղրի եւ Քարվաճառ, շրջափակել Արցախը, միանալ Նախիջեւանին: Այս վտանգը դեռ շարունակո՞ւմ է լինել:
- Այո՛, սա առաջին հերթին Թուրքիայի պատերազմն է՝ Օսմանյան կայսրության վերականգնման հեռահար նպատակով: Ունենալ ցամաքային կապ Նախիջեւանից Ադրբեջան. դա Թուրքիայի գաղափարախոսության իրականացման միակ ճանապարհն է: 20 տարի է՝ ես դրա մասին խոսում եմ, այդ ծրագիրը եղել է, կա ու կլինի:
- Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Եթե փորձենք արդեն մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալ այդ նամակին, ո՞րն էր նման նամակի անհրաժեշտությունը:
- Այդ նամակը բխում էր 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» մեր համատեղ պայմանագրի 2-րդ հոդվածից: Այդ նամակը մեր իրավունքն էր եւ հնարավորությունը՝ որպես Ռուսաստանի դաշնակիցի, ինչը մենք օգտագործել ենք: Այնպես որ այստեղ որեւէ քննադատությունն անտեղի է: Ես հարց եմ տալիս՝ եթե մեր դեմ կռվում են Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, եւ այլ պետություններ, միջազգային ահաբեկիչները, ակնհայտ չէ՞, որ մենք պետք է դիմենք այն կառույցին, որի անդամ ենք:
- Բայց չդիմեցինք ՀԱՊԿ-ին, որի անդամ ենք, այլ դիմեցինք Ռուսաստանին:
- Մենք ՀԱՊԿ-ում ունենք ներկայացուցիչ՝ դեսպանի կարգավիճակով, որը ներկայացնում է իրավիճակը: Նա, ով լավ չի պատկերացնում, թե ինչ է ՀԱՊԿ-ը, նա չգիտի, որ ՀԱՊԿ-ի որոշումն այս տարածաշրջանում պետք է իրականացվի հայ-ռուսական խմբավորման միջոցով, որովհետեւ ՀԱՊԿ-ը գործում է՝ ըստ ուղղությունների. Արեւմտյան ուղղությունում գործում է ռուս-բելառուսական զորքը, Կովկասյան տարածաշրջանում՝ ՀԱՊԿ-ի հայ-ռուսական զորախումբը: Դրա համար մենք ուղիղ դիմել ենք Ռուսաստանին, որը, ըստ երկկողմ պայմանագրի, ունի նույն պարտավորությունները, ինչ ՀԱՊԿ-ն: Հայաստանի վարչապետն ասել է, որ մենք բոլոր միջոցներին կդիմենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգությունը նաեւ ՀԱՊԿ-ում: Այնպես որ մեկը մյուսին չի բացառում:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ռուսաստանի արձագանքից հետո հնչած մեկնաբանություններին: ՀՀ առաջին նախագահը, օրինակ հայտարարեց, որ Ռուսաստանի արձագանքը նշանակում է՝ «Պարտավորված եւ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ»։
- Ես այդպես չէի մեկնաբանի, որովհետեւ մենք դիմել ենք՝ ըստ 1997 թվականի պայմանագրի 2-րդ կետի, այդտեղ հարց չկա Ղարաբաղի մասին: Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը որեւէ պարտավորություն չունի Ղարաբաղի հարցում: 2-րդ կետում նշվում է, որ կողմերը կսկսեն անհապաղ խորհրդակցություններ: Եվ Ռուսաստանը պատասխանել է, որ, այո, Ռուսաստանը իր պարտականությունները, պարտավորությունները կկատարի՝ ըստ այդ պայմանագրի, եւ սկսել ենք խորհրդակցությունները: Այստեղ ի՞նչ մեկնաբանություն կարող է լինել: Ինչ հարցով դիմել ենք, ստացել ենք դրական պատասխան:
- Այդ խորհրդակցությունների արդյունքում ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ: Կապանում, օրինակ, երեկ եւս քաղաքացիական զոհ ունեցանք: Սյունիքի մարզի անտառներում կիրառվում են ֆոսֆորային զինատեսակներ: Արդյոք այդ միջադեպերը չե՞ն կարող այդպիսի միջամտության հիմք լինել:
- Գիտեք՝ ինչ, Ռուսաստանը արդեն միջամտել է. ռուսական զորքը կանգնած է Երասխում, Լաչինի միջանցքի մոտ գտնվող հայկական գյուղում, որը գտնվում է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին: Այսինքն՝ արդեն գործում է այդ պայմանագիրը: Հիմա, ըստ պայամանգրի, կանցկացվեն խորհրդակցություններ, եւ կորոշվեն միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը. ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է:
- Ամեն դեպքում, փաստորեն, Պուտինին չի հաջողվում կանգնեցնել պատերազմը: Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը: Երեկ եւ նախօրեին էլ նա հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ:
- Պատճառը մեկն է. պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում: Նույնը եղել է 1994 թվականին: Մեր հասարակությունը պետք է հստակ պատկերացնի, որ 1994 թվին մենք ստորագրել ենք 3-4 փաստաթուղթ, ինչից հետո միայն մայիսի 16-ին եղել է վերջնական փաստաթուղթը: Նախ՝ եղել է փետրվարի 28-ին մի փաստաթուղթ, հետո՝ ապրիլի 15-ին (ԱՊՀ նախագահներն էին դիմել կոչով), մայիսի 6-ին Բիշքեքում կոչ են հղել ԱԺ նախագահները, ամսի 9-ին, 10-ին, 11-ին եղել են կոչեր պաշտպանության նախարարների կողմից եւ միայն մայիսի 16-ին է հրադադար հաստատվել: Այնպես որ սա գործընթաց է:
- Պարոն Հարությունյան, ընդամենը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 4-ին, գերմանական Bild պարբերականի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե միջազգային հանրությունը ճիշտ գնահատական չտա աշխարհաքաղաքական այն իրավիճակին, որ հիմա Լեռնային Ղարաբաղում է, ապա Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ՝ ընդգծելով. «Քեզ հետ ենք, Վիեննա»։ Շատերը մտածում են՝ ինչպես համընկան դեպքերը: Գուշա՞կ էր պետք լինել՝ հասկանալու համար, որ այս ամենի վրա աչք փակելու հետեւանքով մի օր նման իրավիճակ է լինելու Եվրոպայի սրտում:
- Ո՛չ, պետք է գնահատել իրավիճակը, Թուրքիայի գաղափարախոսությունը, քաղաքականությունը եւ նպատակները, եւ դա է արել վարչապետը: Վիեննայում ունեցանք այն, ինչ ունեցանք, եւ դա ակնհայտ քաղաքական զարգացումների ճիշտ գնահատականն էր: Այո՛, սա շարունակվելու է: Ես ուզում եմ հիշեցնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Հիտլերը սկսեց այն քաղաքականությունը, ինչ հիմա Էրդողանը, եւ պահանջեց, որ իրեն փոխանցեն Սուդետների մարզը, Եվրոպական պետությունները համաձայնեցին դրան, եւ դա կոչվեց Մյունխենյան գործարք: Հիտլերը դա կուլ տվեց, եւ ախորժակը մեծացավ, գնաց եւ սկսեց համաշխարհային պատերազմը: Նույն վիճակը հիմա է, եթե դրա դեմը չառնեն, էրդողանը շարունակելու է, եւ մենք այսօր Ղարաբաղում պատերազմում ենք այդ երեւույթի դեմ:
- Իսկ ինչո՞ւ է աշխարհը շարունակում լուռ հետեւել այդ ամենին:
- Աշխարհն այդպես է: Ես դրա համար օրինակ բերեցի Երկրորդ համաշխարհային պատերազմը: Լուռ չեն հետեւում, բայց թե գործողությունները ինչի կտանեն, ժամանակը ցույց կտա:
- Հայաստանը այդ առումով ի՞նչ հետեւություններ պետք է անի պատերազմից հետո:
- Պատերազմից հետո կարվեն հետեւություններ, իսկ հիմա հետեւությունը պետք է լինի մեկը. մենք պետք է լինենք հզոր, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք հաղթանակը եւ մեր ամբողջ ազգի ջանքերը պետք է ուղղենք այդ ուղղությամբ:
- Ի՞նչ է նշանակում հաղթանակ, ո՞րն է լինելու հաղթանակ մեզ համար:
- Երբ մենք հասնենք մեր ռազմաքաղաքական նպատակներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT