Երևան
12 °C
2021 թվականի պետական բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված 18 միլիարդ 825 միլիոն դրամը հանրության շրջանում մեծ դժգոհություններ եւ բողոք է առաջացրել։ Շատերի կարծիքով, քանի որ բյուջեն նոր է քննարկվում, ապա այս գումարը նախատեսելը եւս այս պատերազմական շրջանում է որոշվել։ Այստեղ կարեւոր է ընդգծել, որ բյուջեն մեկ օրում կամ շաբաթում չի գրվել՝ հետեւաբար նախատեսված պարգեւատրումների չափը առնվազն մի քանի ամիս առաջ է ներառվել։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հացրերի ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոսելով խնդրի մասին նշեց, որ մարդկանց ոչ թե պարգեւավճարների տոկոսային աճն է հետաքրքրում, այլ այս պատերազմական վիճակում այս ավանդույթը շարունակելը։ Վերջինս նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման առարկա է դարձնելու, թե՛ պարգեւավճարները, թե՛ դրանց չափերը։
Ի սկզբանե ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնել էր, որ պարգեւավճարների ֆոնդը աճելու է 21.7 տոկոսով, սակայն ինչպես նույն հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, այնպես էլ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեցին, որ այստեղ խոսք է գնում 1.04 տոկոս աճի մասին։
Իր հերթին Ջանջուղազյանը նշեց, որ պարգեւավճարին պետք է մոտենալ ոչ թե որպես շռայլություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ։
Նրա խոսքով՝ սա միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխված չէ, եւ աշխատանքի վարձատրությունն էլ համարժեք չէ։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանին։
- Պարո՛ն Մանուկյան, 2021-ի բյուջեով պարգեւավճարների համար նախատեսված շուրջ 1 տոկոսով աճել է, ինչո՞վ է պայմանավորված դա։ Պատերազմական շրջանում շատ է խոսվում, թե ինչո՞ւ պետք է պաշտոնյան պարգեւավճար ստանա եւ այդ հարցադրման պատասխանը կցանկանայինք ձեզնից ստանալ։
- Աշխատավարձի ֆոնդի մեջ ներառվող պարգեւավճարների համակարգը պլանավորված ծախսային մոտեցումներ են, որոնք ձեւավորվել են մայիս ամսվա ընթացքում։ Տեսեք մենք հիմա ասում ենք 2020 թվականի 18 մլրդ դրամ պարգեւավճարների ֆոնդը դառնում է 18.8 մլրդ դրամ, բայց մի շարք կառույցներ՝ պայմանավորված ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ պատերազմական իրավիճակով կա՛մ փոխանցել են համապատասխան հիմնադրամներին կա՛մ հրաժարվել են այդ պարգեւավճարից։
Սեպտեմբերից 27-ից հետո բոլոր պատգամավորները հրաժարվել են պարգեւավճարից։ Այսինքն այն, թե ինչ է պլանավորված եւ այն, թե ինչ է ստացվում՝ փաստացի տարբեր բաներ են։ Ակնհայտ է, որ պրակտիկ կյանքում չի լինի մի մարմին, որ պատերազմական իրավիճակում ռազմական բնագավառի ծախսերը ավելի նվազ համարի, քան պարգեւավճարի մասով մոտեցումները։
Ես մշտապես ասել եմ, որ պետական համակարգում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկվի։ Ընդհուպ՝ մինչեւ օրինագծեր եմ դրել, որոնցով հատկապես ստորին օղակների աշխատավարձների բարձրացում է հնարավոր։
Հիմա բոլորս տեսնում ենք, թե ինչ գերլարվածությամբ է աշխատում առողջապահական համակարգը՝ ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ ռազմական դրությամբ պայմանավորված։ Ակնհայտ է չէ՞, որ նրանց ծանրաբեռնվածությունը ավելի մեծ է, քան սովորական ժամանակաշրջանում։ Ես կարծում եմ, որ հենց պարգեւավճարի ֆոնդի առկայությունը միտված է նման արտառոց ծանրաբեռնվածության պայմաններում՝ այդ մարդկանց աշխատանքը գնահատելու համար։
Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին՝ բոլորս էլ հանրային ծառայողներ ենք եւ հանրության մի մասնիկն ենք։ Չի կարող լինել մի դեպք, երբ օրինակ՝ պատերազմական իրավիճակում ԱԺ պատգամավորները կամ աշխատակազմը պարգեւավճար ստանան։ Ես նկատում եմ, որ սովորաբար գրում են, թե այս ընդհանրական թվերը վերաբերում են մի քանի պաշտոնյաների, բայց այս ֆոնդերը ոչ միայն պատգամավորներին կամ նախարարներին է վերաբերում, այլ ողջ պետական ապարատին։ Այդտեղ կան նաեւ սուբյեկտներ, որոնք իրենց սովորական գործունեությունից ավելի մեծ օգտակարություն կարող են ապահովել, եւ այո՛, գտնում եմ, որ նրանց գնահատելը չափազանց կարեւոր է։ Բայց ներկա փուլում՝ պատերազմով պայմանավորված մեր բոլորի գերխնդիրը պատերազմում հաղթելն է, ու հետեւաբար չկա ավելի արդարացված միջոց, քան այդ գումարը պատերազմին փոխանցելն է։
- Ձեր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ խմբակցությունում քննարկվելու է պարգեւավճարների եւ դրանց չափերի հարցը։ Կարիք չե՞ք տեսնում, որպեսզի պարգեւավճարները վերացվեն եւ աշխատավարձները հասցվեն այն մակարդակի, որ դրանց կարիքը չլինի եւ հանրությունն էլ չդժգոհի դրանից։
- Առնվազն ակնհայտ է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ստացած փաստացի աշխատավարձը բավականաչափ մեծ խզում ունի մասնավոր հատվածում համանման աշխատանքի հետ։ Այս խնդիրը այս ժամանակաշրջանում փորձվել է կանոնակարգվել պարգեւավճարների ինստիտուտի միջոցով։
Բայց մի քանի կարեւոր դիտարկում պետք է անեմ։ Մենք նախկինում ունեինք 17 նախարարություն, ներկայումս օպտիմիզացվել եւ դարձել է 12։ Հիմա այդ նախարարությունները ըստ էության վերակազմակերպվեցին եւ որոշ դեպքերում դարձան ավելի մեծ ինստիտուտներ, ավելի մեծ պարտականություններով ու ծանրաբեռնվածությամբ։ Բայց ֆորմալ առումով նախարարը ստանում է նախկինում ավելի քիչ գործառույթներ ունեցող նախարարի աշխատավարձի չափ գումար։
Ինչպես Բաբկեն Թունյանը՝ այնպես էլ ես համակարծիք ենք, որ պետական համակարգում չափազանց կարեւոր է հանրային կառավարման բարեփոխումների ռեֆորմը օր առաջ կյանքի կոչել եւ այդ պարգեւատրումները տրվեն՝ կատարողականների հիման վրա։ Նույն Սուրեն Պապիկյանը նախկինում զբաղված էր շատ ավելի նեղ խնդիրներով, բայց նախարարությունների միավորման պարագայում շատ ավելի մեծ խնդիրների համար է պատասխանատու, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իր պաշտոնային դրույքաչափը նույնն է։ Մի հավելում էլ անեմ, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու որոշում կայացվեց, դա այլ հավասար պայմաններում պետք է ազդեր պետական պաշտոն ստացող անձանց բազային աշխատավարձի դրույքաչափի վրա, որը 66 հազար 140 դրամ է։ Այսինքն՝ այն պետք է բարձրացվեր օրենսդրությամբ։ Բայց, որպեսզի այդ բարձրացումը տեղի չունենա՝ իշխանությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություն, որով զերծ մնաց այդ հնարավորությունից։
- Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 2021-ի բյուջեի նախագիծը։ 4.8 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում, որքանո՞վ է այն արդարացնում ձեր՝ որպես տնտեսագետի ակնկալիքները։
- Մի քանի իրողություններ պետք է հաշվի առնենք։ Անորոշությունը 2021 թվականի բյուջեում բավականաչափ շատ է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ մեր տնտեսության վրա առնվազն 2 գործոն կարող է ազդել։ Առաջինը՝ կորոնավիրուսն է, որն այս պահի դրությամբ պարզ չէ ու ակնհայտ է, որ դա ծառայությունների ոլորտի վրա դարձյալ կազդի։ Եվ հետո, եթե անգամ կորոնավիրուսի վակցինան հայթայթվի, որոշակի ժամանակաշրջան է անհրաժեշտ լինելու, որպեսզի ծառայությունների ոլորտը վերականգնվի։ Սա խորքային խնդիր է եւ մեր տնտեսության մեջ դուք գիտեք, որ ծառայությունները բավականաչափ մեծ դերակատարում ունեն։
Երկրորդը՝ պատերազմական իրավիճակն է, որի առումով եւս անորոշություն կա։ Առնվազն ակնհայտ է, որ պատերազմական ծախսերը շատ թույլ չափով են նպաստում ՀՆԱ-ի բարձրացման վրա։ Այս անորոշությունների պարագայում դժվար է գնահատել 4.8 տոկոսը իրատեսակա՞ն ցուցանիշ է, թե՞ ոչ։ Սա այն հավանական միջակայքն է, որն ընտրվել է։ Կախված նրանից, թե կորոնավիրուսի կամ պատերազմի էֆեկտները որքան երկար կտեւեն, այս թիվը կամ կլինի շատ օպտիմիստիկ ցուցանիշ, կամ կլինի այն ամենահավանական ցուցանիշը, որն այլ հավասար պայմաններում մենք կարող ենք ակնկալել։
- Բյուջեն դարձյալ դեֆիցիտային է, ակնկալվող եկամուտները զիջում են նախատեսված ծախսերի չափին։
- 2021 թվականին մենք ծախսերը գրեթե նույն մակարդակի վրա ենք պահել, ինչ այս տարի։ Բայց նաեւ իմ նշած գործոններով պայմանավորված եկամտային առումով էական նվազեցում է նախատեսվել։ Այսինքն՝ մենք ավելի քիչ եկամուտների պարագայում կատարելու ենք այն բոլոր ծախսերը, որոնք ստանձնել ենք հանրության առաջ՝ սկսած կենսաթոշակից վերջացրած զինծառայողի աշխատավարձով։ Եկամուտների առումով՝ տնտեսական իրավիճակը վերականգնելու համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ։ Այնուհանդերձ՝ Կառավարությունը գիտակցում է ծախսերի ՝ այդ թվում նաեւ կապիտալ ծախսերի կարեւորությունը։ Այս առումով ես պետք է նաեւ նշեմ, որ բավականաչափ ուրախալի է հոկտեմբեր ամսվա հարկային հավաքագրումները, բայց այնուհանդերձ տարվա կտրվածքով անկումային իրավիճակ է։ Մի բան էլ ասեմ, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության բյուջեն 17.8 տոկոսով աճ է նախատեսում 2021-ին եւ սա մինչ պատերազմն էր նախատեսվել։ Այսինքն ակնհայտ է, թե որն է բյուջեի գերակայությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT