Երևան
12 °C
Էական բնութագրիչ հանգամանք է, որ խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու առավել մանրամասն տեղեկատվություն հայտնել կալանավորված սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ առկա փաստական տվյալների մասին:
Աբրահամյանը գրել է.
«Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:
Մեղադրանքն առաջադրվել է այն հանցավոր արարքը կատարելու համար, որ վերջինս, չհասնդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ընդգրկված չլինելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմում, ինչպես նաև որևէ այլ պետության կողմից ուղարկված չլինելով զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, հավաքագրվելով Սիրիայում և Թուրքիայի միջոցով և վերջինիս տարածքով տեղափոխվելով Ադրբեջան, վերջինիս զինված ուժերի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, այդ թվում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործության կատարմանն ուղղված հրամանների իրագործման գործողություններին:
Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների համադրությունից ակնառու է դառնում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների անդամներին, ջիհադիստ վարձկաններին ներգրավվելու մի քանի սխեմատիկ էական հանգամանք, որոնք չափազանց կարևոր են կատարվողին իրավական գնահատականներ տալու, այս գործըթնացում ներգրավված սուբյեկիտների պատասխանատվության ենթարկման հարցն առաջ մղելու համար:
1. Սիրիայի բնակավայրերում առանձին անհատների (կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում Աբու Հուսեյն 23 անունով անձի) միջոցով իրականացվել (իրականացվում) է ռազմական գործողությունների մասնակցելու համար վարձկան գրոհայինների հավաքագրում՝ նյութական հատուցում ստանալու, մասնավորապես տվյալ դեպքում 2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա գումարի դիմաց: Վերջիններս կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:
2. Խմբավորումների ղեկավարների (տվյալ դեպքում ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի ցուցմունքի, «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի) համակարգմամբ վերջնական ընտրված անձինք խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, անարգել, Թուրքական սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, անցկացվում են Թուրքիայի տարածք, ավտոբուսներով տեղափոխվում Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ԹՀ ոստիկանների կողմից թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատում են հսկվող անցակետերը, անարգել նստեցվում են քաղաքացիական ինքնաթիռներ, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում այլ քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ կրկին ԹՀ զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվում Ադրբեջան:
3. Ադրբեջանի զինված ուժերի ուղեկցությամբ, առանց վերջիններիս անձնագրերը ստուգելու, անմիջապես օդանավակայանից, կազմակերպված ձևով, նրանց տեղափոխում են Ադրբեջանի՝ հատում նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ, որտեղ նրանց տալիս են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգերստ և տարբեր զենքեր, այսինքն փաստացի ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձնում են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով համապատասխան ստորաբաժանումներ:
Ընդ որում՝ ըստ առկա փաստական տվյալների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը, կազմված 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան: ղեկավարությամբ, տեղակայվել են նրանց հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 18 անդամներ:
4. Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ: կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում 2020թ. հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Աբու Համշայի ղեկավարությամբ մոտ 250 անդամներից կազմված խմբավորումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:
5. Էական բնութագրիչ հանգամանք է, որ այս խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ:
Ըստ Մուհհռաբ մուհամմադ Ալ Շխերիի տված ցուցմունքների, մասնավորապես, իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը: Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT