Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում, միջիս վախը կորել էր․ Էլեն Սահակյան

Դաշնակահարուհի Էլեն Սահակյանը մի քանի օր առաջ հրթիռակոծության ձայների ներքո Արցախում բացօթյա կատարել է Կոմիտասի գործերից մեկը՝ «Գարուն ա» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Յութուբյան էջում, նպատակն է դիտումներից հավաքված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Հայկական ժամանակը» Էլեն Սահակյանի հետ զրուցել է արտակարգ իրավիճակում տեսահոլովակ նկարահանելու եւ այլ մանրամասների շուրջ։ Դաշնակահարուհին անկեղծացավ, որ աշխատանքներն ավարտին հասցնելը շատ բարդ է եղել, կազմակերպվելն ու Արցախ հասնելն առավելեւս։ «Մինչեւ այս տեսահոլովակի նկարահանումը՝ հոկտեմբերի 8- ին՝ մեր ընկերների միջոցով ցանկանում էինք օգնություն հասցնել Արցախի հոսպիտալներից մեկին, մեզ թույլ չտվեցին սահման անցնել, օգնությունն այլ ճանապարհով փոխանցեցինք: Օր օրի էլ ավելի էր խստացվում մուտքը դեպի Արցախ։ Բայց քանի որ մեր նկարահանող խումբը աշխատում էր լրատվական կազմակերպությունում, կարողացանք անցնել սահմանները (սահմանին բնականաբար ներկայացրել ենք ինչ նպատակով ենք գնում Արցախ)»,- պատմեց Էլենը։

Վերջինս անկեղծացավ, որ սահմանն անցնելու պահից վախը իր մեջ էր․ լսում է ռմբակոծությունների ձայներն ու ամեն վայրկյան սպասում երկնքում ԱԹՍ-ի հայտնվելուն․ «Բայց ցանկությունս եւ նպատակս այնքան մեծ էր, որ ինձ ուժ էր տալիս իրականացնել այն մտահղացումը, ինչի համար գնացել էի Արցախ։ Հավատացնում եմ ձեզ Արցախում գտնվելուց մի քանի ժամ հետո եւ առավելեւս նվագելու ընթացքում միջիցս վախը կորել էր։ Լսում էի ռմբակոծությունների ձայները, բայց միտքս սահմանում կանգնած զինվորների հետ էր»:

Երաժշտի խոսքով՝ նպատակը կյանքի կոչելուն մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ Արցախում ապրող մեր հայրենակիցները․ «Բոլորը պատրաստ էին մեզ օգնելու։ Բարդություններից մեկը հենց գործիքի գտնելն ու տեղափոխելն էր: Մեզ մեծ օգնություն ցուցաբերեց Ստեփանակերտում Կոմիտասի անվան Երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը: Տրամադրեց գործիքն ու կազմակերպեց դրա տեղափոխությունը դեպի Շուշի»:

Էլեն Սահակյանից հետարքրքվեցինք, թե ինչով էր պայմանավորված միջոցառման վայրի ընտրությունը։ Նա նշեց, որ Արցախում նկարահանելը պարտադիր պայման էր, բայց ցավոք սրտի հրետակոծված վայրերն այնքան շատ են եղել, որ անգամ դժվարացել են տեղի ընտրության հարցում։ «Քանի որ գործիքի տեղաշարժումը բավականին դժվար էր, ընտրեցինք այնպիսի վայր, որում պարզ երեւում էր, թե ինչպես է 1 արկի հարվածն ու մեկ պայթյունը աղետալի հետեւանքներ թողել։ Որոշել էինք անպայման ներառել ավերակ դարձած բնակելի շենքերն ու բակային տարածքները»,- ասաց նա:

Դաշնակահարուհու խոսքով՝ նպատակն էր ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բարբարոս եւ անմարդկային թշնամի ունենք․ ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները։ Ի դեպ տեսահոլովակում երեւացող վայրերից մեկը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարն ու բակն է։ Հիշեցնենք, որ հենց այս եկեղեցում հրթիռակոծությունից ընդամենը օրեր անց Բելգիայում ապրող հայ երաժիշտ Սեւակ Ավետիսյանը թավջութակ էր նվագում, նա եւս կատարում էր Կոմիտասի ստեղծագործություններից։ Հայ երաժշտի լուսնակարներն ու տեսանյութը տարածվել էին համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցներով։

Էլեն Սահակյանից հետաքրքրվեցինք ստեղծագործության իրենց ընտրության պատճառների մասին։ նա պատասխանեց, որ Կոմիտասյան երգերի մեջ հայ ժողովուրդը գտնում է իր ոգին։

«Ներկայացրել եմ Կոմիտասի երգերից Ռոբերտ Անդրեասյանի մշակմամբ «Գարուն ա» ստեղծագործությունը: Կոմիտասը մեր ժողովրդի այցեքարտն է ու պատմությունը, եւ բնականաբար այն բոլոր տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը, զգացել է նաեւ Կոմիտասը դեռեւս 1915 թվականի եղեռնի ժամանակ։ Նա տեսել է այն վայրագությունները, որը տեսնում ենք այսօր մենք: Ես փորձեցի իմ նվագով ոչ թե հուսահատություն ներշնչել եւ թեւաթափ անել իմ ունկնդրին այլ փոխանցել այն լույսը, որ կա այս ստեղծագործության մեջ, ցույց տալ, որ մինչեւ օրս հայ ազգը կա, լինելու է ու հաղթելու ենք»,- ասաց Էլեն Սահակյանը:

Տեսահոլովակի նկարահանումներից հետո Էլենը ցանկացել է այն տեղադրել այնպիսի էջում, որը մեծ լսարան կունենա, այդ պատճառով դիմել են պատերազմական այս օրերին օնլայն հարթակում իր ակտիվությամբ աչքի ընկնող եւ իր ներդումն ունեցող Ռուբեն Եսայանին։ Ռուբենը ԻնստագրաԴ կոչվող էջ է բացել, ակտիվ են Ֆեյսբուքում, Իսնտագրամում եւ Յութուբում։ Խմբի անդամները պատերազմական առաջին իսկ օրվանից ակտիվ տարածում էին թշնամու հրետակոծության հետեւանքով առաջացած ավերածությունների լուսանկարները։ Թիրախավորելով առավել մեծ լսարան ունեցող հայտնիներին, իրենց մեսիջը տեղադրում էին վերջինիս փոստի կամ լուսանկարի մեկնաբանություններում, անձնական նամակներ գրում, եւ կարողանում հասնել նրան, որ համաշխարհային ճանաչում ունեցող աստեղը իր էջում կիսվի մեր երկրում կատարվածով, ու այն տարածի ի լուր աշխարհի։

ԻնստագրաԴի Յութուբյան էջում տեղադրվում են նաեւ տեսանյութեր, որոնց դիտումներից գոյացած հասույթը փոխանցվում է հիմնադրամին: Այս պահին Էլենի տեսանյութի դիտումների քանակը 70.000-ից ավելի է։ Այսօր տեսահոլովակի տեղադրման 3-րդ օրն է։ Ամսվա վերջում պարզ կլինի, թե ինչքան գումար է կուտակվել։ Էլենի խոսքով՝ այս ընթացքում ԻնստագրաԴում ընդհանուր 8 վիդեո էր տեղադրվել, դիտումների եւ բարերարների միջոցով կրկնապատկված գումարը կազմում է 20.000 $, որն արդեն փոխանցվել է հիմնադրամին:

 Տեսահոլովակ՝

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5193 դիտում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով

Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել

Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը

ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը

Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար