Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը եւ նշել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

«Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը»,- գրել է Նաղդալյանը:

Նա նշել է, որ Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ:

Տպել
322 դիտում

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

«Ազնավուր» հիմնադրամը իր գործընկերների աջակցությամբ 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

ԱԺ-ում մեկնարկել է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկումը. ելույթ կունենա ՊՆ գլխավոր քարտուղարը

Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

«Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին եւ հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին

28 մահ կորոնավիրուսից, եւս 6-ն էլ՝ այլ հիվանդությունից. հաստատվել է 1785 նոր դեպք

ՀՀ Կառավարության նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին