Նախորդ մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչը հեռացավ «Նոայից»

27/10/2020 schedule16:45

«Նոա» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի, մարզչի օգնական Վլադիմիր Ժապալաուի և ֆիթնես մարզիչ Դենիս Զմեուի հետ։ Այդ մասին հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
«ՖԱ «Նոան» երախտապարտ է մարզիչներին՝ այս ընթացքում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և նույնպիսի հաջողություն է մաղթում նաև նոր ակումբում»,- նշված է հայտարարության մեջ։

Չնայած ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ակումբում է աշխատանքը շարունակելու մոլդովացի մասնագետը, բայց ռուսական մամուլում վերջին մեկ շաբաթվա ընթացքում խոսակցությունն էին տարածվում, որ Պիկուշչակը արդեն գլխավորել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Տոլյատիի «Ակրոն» թիմը:

Պիկուշչակը գլխավորել էր «Նոան» 2019թ.-ի ամռանը և կարճ ժամանակում կարողացել էր մարտունակ կոլեկտիվ ստեղծել: Նրա գլխավորությամբ նորաստեղծ ակումբը կարողացավ սենսացիոն կերպով նվաճել Հայաստանի 2019/20 մրցաշրջանի գավաթը և նույն մրցաշրջանում էլ դառնալ փոխչեմպիոն: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» 1-4 հաշվով զիջեց ղազախական «Կայրաթին»: Մրցաշրջանի արդյունքներով Պիկուչշակը ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիչ թե՛ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, թե՛ Armenian-Soccer awards-ի վարկածներով:

Ընթացիկ մրցաշրջանում ակումբը Պիկուշչակի գլխավորությամբ վաստակած 7 միավորով (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն) ընթանում էր 7-րդ տեղում, սակայն իր հիմնական մրցակիցների համեմատ երկու խաղ պակաս էր անցկացրել:

Տպել
323 դիտում

Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Հրդեհ է բռնկվել Մարմարաշենի տներից մեկում

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին