Երևան
12 °C
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակը կնշանակվի Հայաստանում, բայց որոշումը կկայացնի Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը։ Այն անձինք, որոնց կենսաթոշակի տարիքը (63 տարին) լրացել է Հայաստանում, այսօրվանից կարող են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ), որպեսզի հաջորդ ամսից ստանան իրենց հասանելիք գումարը։ Այս մասին ՀԺ-ին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Իսկ այն անձինք, որոնք պատերազմական իրավիճակով պայմանվորված արդեն մեկ անգամ Հայաստանում են ստացել իրենց կեսաթոշակը (հոկտեմբերի 9-ին, Հայփոստ ՓԲԸ-ից), շարունակելու են անխափան ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ են։ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ բացի կենսաթոշակի նշանակումից, ԱՍՀՆ-ն իրականացնելու է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների դադարեցված կենսաթոշակների վերսկսման, վերահաշվարկման ինչպես նաեւ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։
Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների կենսաթոշակ նշանակելու ընթացակարգում որեւէ փոփոխություն չի կատարվել։ Գրանցվելու համար դիմելու են ճիշտ այնպես ինչպես դիմել են Արցախում՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին դիմում են ներկայացնելու, միակ տարբերությունն այն է, որ այդ դիմումը ներկայացնելու են այստեղ՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Սոնա Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ ինչ է լինելու այն մարդկանց դեպքում, որոնք իրենց կյանքը փրկելու համար մի կերպ կարողացել են լքել հայրենի տունը ու փաստացի չեն հասցրել վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախարարի քարտուղարը հայտնեց՝ այդ անձինք կարող են մոտենալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ու ստանալ համապատասխան տեղեկանք։
Մարտիրոսյանը նկատեց, որ դիմումների ուսումնասիրման ու մնացած բոլոր աշխատանքները Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության աշխատակիցների հետ համատեղ համակարգելու նպատակը գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելն է։ Խոսքը հիմնականում անձնական տվյալների բազաների տիրապետման մասին է։
«Մեր արցախցի գործընկերները եւս գտնվում են Հայաստանում։ Նրանց հեռախոսահամարաներն ենք այսօր հրապարակված հայտարարության տակ գրել, կարող են զանգել՝ 060-654-089, 097-24-64-75 համարներին։ Առավել մանրամասն տեղեկության համար պետք է իրենց զանգահարեն, որովհետեւ բազմաթիվ մանրուքներ կան, որոնք անհատական հարց ու պատասխան են ենթադրում»,- նկատեց Սոնա Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ կենսաթոշակի վերահաշվարկի համար պետք է դիմելն այն անձինք, որոնք տարիքային թոշակի անցնելուց հետո շարունակել են աշխատել։ Ըստ կարգի՝ քաղաքացին 63-ը լրանալուց հետո դիմում է ներկայացնում տարիքային կենսաթոշակ ստանալու եւ նաեւ աշխատանքային ստաժը հաշվի առնելու համար։ Իսկ մեկ տարի անց աշխատող կենսաթոշակառուն կրկին պետք է դիմի վերահաշվարկի համար, ու այդպես ամեն տարի, որպեսզի յուրաքանչյուր տարվա ստաժը ավելացվի իր կենսաթոշակին։
Մահվան նպաստի դեպքում էլ որեւէ փոփոխություն չկա։ Եթե անձը Հայաստանում է մահացել, վերջինիս հարազատը մահվան վկայական ստանալու պահին դիմում է գրելու ԱՍՀՆ եւ հաջորդ օրվանից կարող է ստանալ 200 հազար դրամ կազմող մահվան նպաստը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT