Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: 

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին եւ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ ուղղված կրակի դադարեցմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը: 

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված է եղել լքել իր մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի հետևանքով Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար: 

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն եւ Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները: 

Պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել է Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամ:

Տպել
439 դիտում

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, և Կառավարությունն է որոշում՝ ինչպես ծախսի․ Թունյան

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են պղծվել

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր

Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն է եղել

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում