Երևան
12 °C
Դատական դեպարտամենտի՝ առաջնագիծ մեկնած շուրջ 60 աշխատակիցների թվում հիմնականում դատական կարգադրիչներն են, դեպարտամենտի կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքով՝ նրանք արդեն անցել են մարտական պատրաստվածություն եւ դիրքերում իրականացնում են իրենց գործառույթները։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը այսօր հայտնեց, որ Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ԲԴԽ նախաձեռնությամբ իր աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ։ ԲԴԽ-ն տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կոչ էր արել հոկտեմբերի 21-ին՝ հայտարարելով, որ արցախյան հիմնախնդիրն այս փուլում չունի դիվանագիտական լուծում, ուստի հայ ժողովրդի անելիքը մինչեւ վերջ եւ անմնացորդ պայքարն է․ «Եվ ես այսօր այս կոչը ուղղում եմ նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, որպեսզի նրանք ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»,- նշել էր Փաշինյանը՝ նշելով, որ այդ ջոկատները պետք է գործեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։ Փաշինյանի կոչին արձագանքել եւ շարունակում են արձագանքել մի շարք մարզպետեր, քաղաքապետեր, կուսակցություններ, պետական այլ կառույցներ։
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը․
- Պարո՛ն Բեքմեզյան, այսօր հայտնեցիք Դատական դեպարտամենտի 60 կամավորների առաջնագիծ մեկնելու մասին։ Թեեւ օրենքը պահանջում է, որ ռազմական դրության պայմաններում դատարանները շարունակեն իրենց անխափան աշխատանքը, բայց ամեն դեպքում, հնարավո՞ր է՝ կամավորագրվելու ցանկություն դատավորներն էլ հայտնած լինեն։
- Սկզբնական փուլում եղել են դատավորներ, որ ուզում էին գնալ սահման, նման խոսակցություն եղել է, բայց քննարկումների արդյունքում հասկացանք, որ հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի, որովհետեւ ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, եւ մենք չենք կարող այստեղ ամեն ինչ ձախողել։ Իսկ արդարադատությունը երկրի այն հիմնական, կարեւոր գործոններից է, որ պետք է միշտ շարունակի աշխատել։ Ինչպես արտակարգ դրության ժամանակ էր աշխատում, այնպես էլ հիմա՝ ռազմական դրության ժամանակ։
- Որքանո՞վ է հաջողվում այս պայմաններում աշխատանքը անխափան շարունակել։
- Հետաձգումներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դատական համակարգը դեռեւս աշխատում է, եւ վստահ եմ՝ կաշխատի։ Եղած հետաձգումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ կողմերից ոմանք գտնվում են սահմանին կամ զինվորագրված են, եւ պարզ է, որ դատավորները հետաձգում են այդ նիստերը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իսկ այն դեպքում, երբ կողմերը ներկա են, իհարկե, նիստերը անպայման տեղի են ունենում։
- Դեպքեր են եղել, երբ նիստերը հետաձգվել են, որովհետեւ հենց ամբաստանյալներն են Արցախ մեկնած եղել։ Նման գործերով դատական պրոցեսները չտապալելու համար ի՞նչ օպտիմալ լուծում է հնարավոր գտնել։
-Ցավոք սրտի, այստեղ կա երկընտրանքի խնդիր․ մենք կամ պետք է պահանջենք, որ նրանք գան, մասնակցեն նիստերին, կամ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձենք նիստերը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հույս ունենալով, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, նրանք կվերադառնան եւ դատական նիստերը կշարունակվեն։ Այս պահի դրությամբ դատավորները գնում են այդ ուղղությամբ։ ԲԴԽ-ն, իհարկե, չի կարող խոչընդոտել կամ ազդել նրանց որոշումների վրա, մենք միայն կարող ենք հետեւել եւ հետեւում ենք, եւ եթե խնդիր է լինում, դատավորները մեզ դիմում են, եւ մենք փորձում ենք աջակցել, բայց տվյալ պահին դատական նիստերը կազմակերպելը դատավորների խնդիրն է, եւ նրանք այս փուլում այդպես են հարմար համարել։
-Այսինքն՝ նման դեպքերում անժամկետ հետաձգումնե՞ր են լինում։
-Անժամկետ չէ, եթե կողմերից մեկը այդ հիմքով բացակայում է, որպես կանոն, հետաձգումը մեկ ամսով է լինում, հուսանք՝ մեկ ամիս հետո ամեն ինչ արդեն ավարտված կլինի։ Ամեն դեպքում, դատավորները պետք է հաշվի առնեն, եւ ես վստահ եմ, որ հաշվի են առնում այն, որ եթե կոնկրետ գործով կան նաեւ կալանավորված անձինք, պետք է այդ անձանց՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը եւս չխախտվի։
-Ի՞նչ կուզեք ասել սահմանին կանգնած մեր զինվորներին։
-Ես մղկտալով կասեմ, որ ուզում ենք իրենց հետ լինել, բայց չենք կարող, որովհետեւ մենք էլ այստեղ պիտի լինենք։ Ամեն դեպքում, իրենք են մեր ներկայիս կյանքի գրավականը եւ մենք մեր կյանքով իրենց ենք պարտական, պետք է ամեն ինչ անենք, որ իրենք վստահ լինեն, որ մենք շարունակում ենք ապրել, որովհետեւ իրենք հենց դրա համար են պայքարում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկիրը շարունակի զարգանալ, որովհետեւ վաղը-մյուս օրը ամեն ինչ ավարտվելու է, եւ իրենք վերադառնալու են, պետք է վերադառնան բնականոն գործող երկիր։
Լուսանկարում՝ Գրիգոր Բեքմեզյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT